Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Ուզբեկստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝ 2000-2007թթ. աշխատել է  Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով (նստավայրը՝ Աշխաբադ), 2004-2007թթ. Թուրքմենստանի դիվանագիտական կորպուսի դուայեն, 2008-2010թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչության խորհրդական, ապա՝ վարչության պետի պարտականությունները կատարող, 2010-2012թթ. ՀՀ ԱԳՆ Աշխատակազմի քարտուղարության խորհրդական, 2012-2016թթ. Բաթումիում (Աջարիայում, Իմերեթիայում, Գուրիայում) ՀՀ գլխավոր հյուպատոս, 2016-2019թթ. ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության խորհրդական, 2019թ. հունիսի 20-ից Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): 

Մինչ 2019 թվականը Ուզբեկստանում ՀՀ դեսպանատուն չէր գործում, քանի որ երկրի իշխանությունները, ի դեմս նախագահ Քարիմովի, պնդում էին, որ դիվանագիտական ներկայացուցչություն կարող է բացվել միայն այն բանից հետո, երբ կլուծվի Արցախյան հիմնահարցը:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Ուզբեկստանում գործում է 2 հայկական եկեղեցի` 1993-ին պետականորեն գրանցված և 1995-ին վերաօծված Սամարղանդի Սբ. Աստվածածինը և 2007 թ. գրանցված Տաշքենդի Սբ. Փիլիպոսը։ Տաշքենդում մեծ համբավ ունեն «Արձագանք», «Արտվին» պարային համույթները և «Ապագա» ֆուտբոլային թիմը, որոնք գործում են ՈՒՀԿՄ-ին կից։ Սամարղանդում լայն ճանաչում ունի «Նաիրի» պարային համույթը։ Սակայն, սխալ կլինի ասել, որ դեսպանությունը ակտիվ աշխատանք է տանում համայնքային կառույցների հետ կամ որևէ կերպ օժանդակում է  վերջիններիս գործունեությանը:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Քանի որ դեսպանությունը չունի պաշտոնական կայք էջ՝ դժվար է տեղեկություն գտնել առ այն, թե ինչ պաշտոնական հանդիպումներ է այս ընթացքում ունեցել դեսպան Գրիգորյանը: Նման տեղեկությունները բացակայում են անգամ համացանցում: Մինչ հայակական կողմը ակնհայտ պասիվություն է դրսևորում ուզբեկական քաղաքական շրջանակների հետ երխոսություն ծավալելու գործում, այդ բացից օգտվում են մեր հարևանները: Միակ նշանակալի ձեռքբերումը թերևս այն էր, որ դեսպանության ջանքերով Գյումրին և Սամարղանդը դարձան քույր քաղաքները, սակայն, չպետք է մոռանալ, որ այստեղ իր լուման է ներդրել նաև Շիրակի մարզպետարանը: Պաշտոնական հանդիպումներից միակը Ուզբեկստանի ոսկերիչների ասոցիացիայի ղեկավար Դավրոն Սամատովի և վերջինիս տեղակալ Նոդիր Միրահմեդովի հետ հանդիպումն էր: Թե որքանով են վերջիններս բարձրաստիճան պաշտոնյա՝ դատեք ինքներդ:

Ամիսներ առաջ կայացել է Ուզբեկստան-Ադրբեջան-Թուրքիա երկխոսության ձեւաչափի առաջին հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցերը, տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության, առեւտրի, տնտեսության, ներդրումների եւ տրանսպորտի հետ կապված հարցեր։   Անգամ հայ-ուզբեկական բարձր մակարդակի հանդիպումները ավելի շուտ բացառություն են, քան օրենք: Այսպես, 2019-ին աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ 2020-ին Խորհրդարանում որոշում է կայացվել ձեւավորել Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ, սակայն, վերջինիս գործունեության մասին այդպես էլ ոչինչ հայտնի չէ:

Հանրային դիվանագիտությունը նույնպես ակնհայտորեն դեսպանի ուժեղ կողմը չէ: Թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում և թե Լաչինի միջանցքի փակման ֆոնին դեսպանը չի ունեցել և ոչ մի հարցազրույց և նույնիսկ չի փորձել որևէ կերպ հայանպաստ տրամադրություններ ձևավորել Ուզբեկստանի քաղաքական իսթեբլիշմենթի շրջանում: Մինչդեռ ակնկալվում էր, որ դեսպանատունը բացվում է հենց այդ նպատակով՝ հավասարակշռելու օրեցօր զարգացող ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունները:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված