Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝  2001-2005թթ. աշխատել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, 2005-2007թթ.`  ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության խորհրդական, 2007-2009թթ.` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական, 2009-2010թթ.` ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ, 2010-2014թթ.` ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ (24.09.2012-17.02.2014թթ. - Սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող), 2014-2015թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, 2015-2019թթ.` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2019-2021թթ.` ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ, 2021թ. հոկտեմբերի 8-ից` Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Իրանի հայ համայնքը ամենակուռ հայկական համայնքներից մեկն է: 1992թ. հիմնվել է Իրան-Հայաստան առևտրական պալատը: Կան բազմաթիվ հասարակական - մասնագիտական միություններ ու կազմակերպություններ` բժիշկների, գրողների, իրավաբանների,  ճարտարագետների և այլն: 1995թ. Թեհրանի «Ազադ» համալսարանում գործում է հայագիտական բաժանմունքը: Կա հայկական ռադիոժամ: Իրանում գործում է Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, ինչպես նաև հասարակական-քաղաքական այլ կազմակերպություններ: Դեսպանատունը բավական ակտիվ համագործակցում է համայնքի հետ: Վերջերս Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ համահավաք՝ ի զորակցություն Արցախի եւ արցախահայության: Բացի այդ, ընդամենը շաբաթներ առաջ դեսպանը ընտանիքի հետ այցելել էր Սպահան:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս առումով Իրանում ՀՀ դեսպանի հանդիպումների շարքից պետք է առանձնացնել հետևյալները: Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ «Կոոպերատիվների, Աշխատանքի և Սոցիալ Ապահովության» նախարարության Միջազգային հարցերի վարչության գլխավոր պետ Համեդ Ֆորուզանի հետ: Դեկտեմբերի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի կնոջ՝ Մերի Ավետիսյանի նախաձեռնությամբ և դեսպանության դիվանագետների կանանց աջակցությամբ կազմակերպվել է Իրանում հավատարմագրված դեսպանների կանանց այցելությունը Թեհրանի  Հայոց ազգային «Արտակ Մանուկյան» թանգարան, որտեղ վերջիններս ծանոթացել են հայկական պատմամշակութային ժառանգությանը Իրանում։ Բացի դա, Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Դեսպան Ավագյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի հետ։ 

Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Պետք է փաստել, որ դեսպանատունը վերջին շրջանում բավական ակտիվ է սոցիալական հարթակներում, բացվել է դեսպանատան ինստագրամյան և թվիթերյան էջը:

Դեսպան Ավագյանը նաև հարցազրույցներով է հանդես եկել, մասնավորապես՝ Թասնիմ լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Վրաստանի հետ հարաբերություններին և հայ-իրանական հարաբերություններին:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Ամենադիտված