Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուշագրավ գնումները

Վերլուծական

Չնայած այն հանգամանքին, որ ՔՊ-ական մարզպետները հաճախ են բողոքում սուղ բյուջեից և կրճատում են սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը, վերջիններս թե՛ նախորդ տարի, թե՛ այս տարի շարունակել են մեկ անձից միլիոնների հասնող գնումներ կատարել:

Դիցուք՝ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը 120,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է գնել Ա/Ձ Անուշ Աստվածատուրյանից, 1,020,000 դրամի տրանսպորտային փոխադրումների ծառայություն՝ ԱՁ Մարտին Համբարձումյանից, 435,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ՝ «Արփա Պառնաս» ՍՊԸ-ից, 216,000 դրամի գրասենյակային ապրանքներ՝ Ա/Ձ Արմենակ Խալխաթյանից, 780,000 դրամի մեքենաների պահպանման ծառայություն է ձեռք բերվել Ա/Ձ Աշոտ Մկրտչյանից, 600,000 դրամի ավտոմատացման համակարգեր՝ «ԼՍՈՖՏ» ՍՊԸ-ից: 

Արարատ Գրիգորյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին և այդ պահից ի վեր մարզը չի կարող հպարտանալ գրանցած փոքր կամ մեծ հաջողություններով, այն պատճառով, որ դրանք պարզապես չկան: Առաջին խնդիրը, որը չհաջողվեց լուծել Գրիգորյանին, մարզի առջև կանգնած լուրջ բնապահպանական խնդիրն էր: Ամուլսարի հանքի վերաբացման մասով բնապահպաններին խոստումներ շռայլած և նրանց հետ քննարկումներ անցկացնող մարզպետը, ըստ մամուլի, մինչև վերջին ամիսները շարունակում էր ճնշում գործադրել Ջերմուկի համառող ավագանու վրա: ՏԻՄ ընտրություններին հետո նման խնդիր Գրիգորյանը այլևս չունի: Ավելորդ է ասել, թե ինչ բնապահպանական խնդիրներ են առաջանալու մարզում Ամուլսարի հանքի վերագործարկումից հետո:

Ոչ պակաս փոքր ձախողում է արձանագրվել մարզի ներդրումային ոլորտում: Չնայած այն բանին, որ մարզում ներդրումային համաժողով է կայացել՝ ներդրումային բում, մեղմ ասած, չկա: Ընդհանրապես Գրիգորյանը և իր թիմը նախընտրում են լռել իրենց ներգրավված ներդրումների մասին և նրանց կարելի է հասկանալ: 

Մամուլի ունեցած տեղեկատվության համաձայն՝ իշխանափոխությունից հետո Վայոց ձորի մարզպետարանում բացի վերը նշված ձախողումներից նաև ամենաթողություն է տիրում։ Մասնավորապես, AntiFake.am-ին դիմած քաղաքացին տեղեկություններ էր փոխանցել Վայոց ձորի մարզպետարանում առկա «ֆեյք» հաստիքների մասին: Մասնավորապես, քաղաքացու պնդմամբ՝ մարզպետարանում ստեղծվել են «ֆեյք» հաստիքներ` իշխանական ուժի ներկայացուցիչների մտերիմներին և «հեղափոխության» իրականացման մեջ իրենց «ավանդը» ներդրած անձանց «տեղավորելու» համար։

Ինչպես տեսնում ենք`  կառավարման տարիների ընթացքում ՔՊ-ական մարզպետին հաջողվել է տապալել իր կուռացիայի տակ գտնվող մարզի գրեթե բոլոր կարևորագույն խնդիրների լուծումը, ինչը չի խանգարում մարզպետարանին մեկ անձից գնումներ կատարել, չնայած այն հանգամանքին, որ անձամբ վարչապետն էր պահանջել հնարավորինս նվազագույնի հասցնել այդ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պրակտիկան...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված