Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը պարապուրդի է մատնվա՞ծ. ինչու է պառակտվել ավագանին

Վերլուծական

Սպիտակում ՔՊ-ականների արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Իշխող կուսակցությունը Սպիտակում բաժանվել է թեւերի, որոնք միմյանց նկատմամբ հակամարտության մեջ են։ Սպիտակի ավագանու ՔՊ-ական անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետեւանքով ավագանու նիստեր տեղի չեն ունենում։ Սպիտակի ավագանիում ՔՊ-ն ունի ավագանու 16 անդամ, ընդդիմությունը՝ «Իմ հզոր համայնք» դաշինքը՝ 8 մանդատ, եւ մեկ մանդատ էլ՝ Դաշնակցությունը։

Ավագանիում պառակտվածության պատճառը համայնքապետի հետ է կապված, նիստերին մշտապես ներկայացողները համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի կողմնակիցներն են, մյուս մասն էլ, որ բոյկոտում է, ցանկանում է իրենցից մեկին տեսնել համայնքապետի պաշտոնում։ Սպիտակում անգամ լուրեր են շրջում, որ ընդամենը 1 տարի առաջ ընտրված համայնքապետը կարող է հրաժարական տալ, եթե այս վիճակը շարունակվի։ Սակայն, հաշվի առնելով, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ վարչությունը իր աջակցությունն է հայտնել Նիկողոսյանին, հրաժարական չի լինելու, կամ պայքարը ՔՊ-ի ներսում սրվելու է և բանը կհասնի ներթիմային բախման, կամ կրքերը, ինչպես ասում են, կհանդարտվեն, քանի որ վարչությունը՝ ի դեմս Փաշինյանի, հստակ մեսիջ հղեց, որ թևերի բաժանումը չի ողջունվում:

Մինչ ՔՊ-ականները զբաղված են դասական աթոռակռվով՝ քաղաքի խնդիրները, որոնք գնալով կուտակվում են, սպասում են իրենց լուծմանը: Ստացվում է, որ ՔՊ-ականները, թեև հաղթանակ են տարել Սպիտակում և ստացել են սպիտակցիների վստահության քվեն, այսօր հիասթափեցնում են այդ նույն սպիտակցիներին՝ ներքին գզվրտոցը նախընտրելով քաղաքի կենսական խնդիրները լուծելուց:

Չնայած ավագանու հետ ունեցած լարված հարաբերություններին՝ Քաջայր Նիկողոսյանը բավական ուշագրավ գնումներ է նախատեսել կատարել համայնքային բյուջեի հաշվին: Այսպես՝ 264 հազար  և 600 հազար դրամ նախատեսված է ծախսել թուղթ ձեռք բերելու նպատակով, 400 հազար դրամով նախատեսվել է գնել քարտթրիջ, 300 հազար դրամի աղբի տոպրակի համար է նախատեսվել, 800 հազար դրամ բնակարանի վարձակալման համար, 2000000 դրամ համայնքապետարանի շենքի վերանորոգման նպատակով, 2600000 դրամ համակարգիչ ձեռք բերելու նպատակով, 112 հազար դրամ՝ մեխակ ձեռք բերելու նպատակով:

Իսկ ինչո՞վ է զբաղված և ինչ խնդիրների լուծմանն է լծված համայնքապետը: Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ վերջին ամիսներին Նիկողոսյանը հասցրել է կանանց անակնկալ անել՝ մեկամսյակի կապակցությամբ, հանդիպել ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին: Բացի այդ, Սպիտակի համայնքապետարանի միջոցներով համայնքի 4 բնակավայրերում՝ Նոր Խաչակապում, Քարաձորում, Լեռնանցքում և Արջհովիտում, երեկ տեղադրվել են նոր տաղավարներ: Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցներ՝ Լուսինե Աբրահամյանը, Լիանա Գրիգորյանը և Անուշ Վարդանյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ, ճանաչողական այցով հյուրընկալվել էին  «Սպիտակի խնամքի տանը»։  Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին «Անդրանիկ Հակոբյան և ընկերներ» հիմնադիամի աջակցությամբ Սպիտակ համայնքի «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում հանդիսավոր պայմաններում բացվեց Անդրանիկ Հակոբյանի անվան բռնցքամարտի բոլորովին նոր և վերանորոգված մարզադահլիճը, թե ինչ կապ ունի այս նախաձեռնության հետ համայնքապետարանը և ինչու է հպարտանում ասես, դա իր ձեռքբերումն է՝ հարց է: Միևնույն ժամանակ փաստենք, որ նախաձեռնությունն, անշուշտ, գովելի է: Թերևս այսքանը, ասվածին կարելի է միայն գումարել սուբվենցիոն ծրագրերը, որոնք, այսպես թե այնպես, պետք է իրականացվեին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էՊեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է
Ամենադիտված