Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 

Հակասություններ՝ ՔՊ-ական նախարարների և պատգամավորների միջև. Նարեկ Զեյնալյան-Անահիտ Ավանեսյան

Վերլուծական

Որքան էլ որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում հակասությունների այն շարանը, որն առկա է հատկապես գործադիրի անդամ ՔՊ-ականների և խորհրդարանում բազմած ՔՊ-ականների միջև։

Այսօր կանդրադառնանք պատգամավոր Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջև առկա լարված աշխատանքային հարաբերություններին: Սակայն, սկսենք նրանից, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հակամարտությունը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող թիմակցի հետ սկսվել է դեռևս Արսեն Թորոսյանից: Դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն նախարար Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Մեկ տարի առաջ էլ Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի և ԱԺ մեծամասնությունը հավանություն տա դրան: 

Մեկ տարի առաջ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ էր մնացել, սակայն լռել էր՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել էր վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն էր տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն:

Նարեկ Զեյնալյանը համաձայն չէր Արսեն Թորոսյանի հետ նաև այն հարցում, որ մի քանի երկրում հակածխախոտային օրենքի նախագիծը ազդեցություն է ունեցել, ծխողների թիվը նվազել է։ Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հակածխախոտային օրենքի նախագծի ժամանակ Արսեն Թորոսյանը նշել էր, որ նախագծի մշակման հիմքում դրվել էր Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և այլ երկրների՝ ծխելու դեմ պայքարի հաջող փորձը։ Նարեկ Զեյնալյանը, հակադարձելով Արսեն Թորոսյանին, հայտարարել որ, որ օրինակ՝ Վրաստանում ժամը 22։00-ից և 23։00-ից հետո բոլոր ակումբներում մարդիկ ծխում են։ «Ես անձամբ եմ ականատես եղել, այնպես չի, որ օրենքը, եթե կա, ուրեմն գործում է»,- ընդգծել էր Նարեկ Զեյնալյանը։ 

Զեյնալյան-Թորոսյան հարաբերությունների լարվածությունը մեկ անգամ ևս երևան եկավ այն պահին, երբ հարցազրույցներից մեկում Զեյնալյանը մատնանշեց՝ համավարակի թեժ պահին Թորոսյանի արձակուրդ գնալու աննպատակահարմարությունը: «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէր, քանի դեռ վարակակիրների՝ 100-ից ավելի հաստատված դեպքեր կան, հատկապես, որ առաջիկայում վերսկսվելու են բուհերի, դպրոցների աշխատանքը և նախապատրաստական աշխատանքները վերահսկելու անհրաժեշտություն է լինելու»,-ասել էր Զեյնալյանը։

Ոչ պակաս լարված են Զեյնալյանի հարաբերությունները նաև գործող նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Վերջինիս նշանակման առաջին իսկ օրը պատգամավորը կարծիք հայտնեց, որ ցանկալի կլիներ՝ առողջապահության նախարարը մասնագիտությամբ բժիշկ լիներ՝ ակնարկելով, որ Ավանեսյանը մասնագիտությամբ հեռու է բժշկական ոլորտից։

Նախորդ տարվա մարտի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ-ում դեղերի ներկայացուցչությունների ներկայացուցիչներ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ նախորդ օրը նույն թեմայով քննարկում է անցկացվել նաեւ դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման ընթացքում հնչած գլխավոր մեսիջը թերևս այն էր, որ զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում, ավելին՝ զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ՝ հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Մասնակիցների կարծիքով՝ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: Փաստացի, տեսչական մարմնի ղեկավարը և առողջապահության նախարարը բաց են թողել այս փաստը, այն վրիպել է նրանց ուշադրությունից, ինչի արդյունքում ազգային անվտանգության սպառնալիք է առաջացել: Թեև միտքը, որ համապատասխան կառույցների ղեկավարներն իրենց անգործությամբ սպառնում են ազգային անվտանգությանը, Զեյնալյանինը չէ, սակայն այն հնչել է վերջինիս հանձնաժողովում և որևէ առարկության այս առումով չի արժանացել: Ստացվում է` Անահիտ Ավանեսյանը, ում ղեկավարած կառույցը արդեն իսկ հայտնվել է ՊՎԾ ուշադրության կենտրոնում, հարվածներ է ստանում նաև թիմակիցներից: Սակայն, այստեղ հարց է առաջանում՝ եթե առկա են հստակ տեղեկություններ Հայաստան ներմուծվող կեղծ և անորակ դեղերի մասին, ապա ինչո՞ւ այդ մասին տեղյակ չեն պահվում իրավապահները և ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում հրապարակավ հանձնաժողովի նիստում:

Անահիտ Ավանեսյանի մասնակցությունը ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստերին նույնպես հարթ չի անցնում, ինչը կարելի է նկատել հետևյալ տեսանյութում․

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էՊեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է
Ամենադիտված