Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Նախկին պաշտոնյաների և օլիգարխների ընկերությունները կտրուկ նվազեցրել են հարկերը. ով որքան է «մուծվել» պետբյուջե

Վերլուծական

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։

Առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի․

1 «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»

2«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»

3 «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»

4 «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ»

5 «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»

6 ԱԿԲԱ  ԲԱՆԿ

7 «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ»

8 «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»

9 «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»

10 «ՖԼԵՇ»

Այժմ համեմատենք այս ցանկը 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալների հետ: Եվ այսպես, նախորդ տարվա 1-ին եռամսյակում խոշոր հարկ վճարողներից առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր, 2-րդ խոշորը «Գազպրոմ Արմենիա»-ն էր, որը վճարել էր  20 մլրդ 082 մլն դրամ։ Հաջորդը ցանկում ՀՀ  պաշտպանության նախարարությունն էր, որը դիտարկվող ժամանակաշրջանում վճարել է  8 մլրդ 631 մլն դրամ։ Նկատենք, որ օրինակ՝ 2019-ի 1-ին եռամսյակում ՊՆ-ն խոշոր հարկատուների ցանկում չկար, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում ցանկի 3-րդ տեղում էր, վճարել էր 8 մլրդ 911 մլն դրամ։ ՊՆ-ին հաջորդում էր «Գրանդ տոբակո»-ն, որը 2022-ի առաջին երեք ամիսներին վճարել էր  7 մլրդ 870 մլն դրամ, նախորդ տարի՝  3 մլրդ 140 մլն դրամ։ «Ինտերնեյշնլ մասիս տաբակ»-ը  դիտարկվող ժամանակահատվածում վճարել էր  5 մլրդ 871 մլն դրամ,  նախորդ տարի՝ 4,139 մլն դրամ։ Վառելիքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն էլ  վճարել էր 3 մլրդ 847 մլն դրամ հարկ։ Ցանկի տասնյակում  հայտնվել էր «Թեղուտ» ընկերությունը, վճարել էր 3 մլրդ 829 մլն դրամ։ Տասնյակում էր նաեւ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը, որը վճարել էր  3 մլրդ 596 մլն դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն  վճարել էին  3 մլրդ 487 մլն դրամ՝ հայտնվելով խոշոր հարկատուների տասնյակում։ Տասնյակը եզրափակում էր ՏՏ ոլորտի «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը, որը վճարել էր 3 մլրդ 149 մլրդ դրամ:

Այսինքն, տեսնում ենք, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, էականորեն զիջել են դիրքերը հանքաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները: Սակայն, զիջել են դիրքերը նաև նախկին պաշտոնյաների և օլիգարխների ընկերությունները: Այսպես՝ «Ֆլեշ»-ը, որը կապվում է  Բարսեղ Բեգլարյանի հետ, թեև տասնյակում է, սակայն, նվազեցրել է վճարվող հարկերը: Սամվել Ալեքսանյանի Սիթին 11-րդն է՝ 3,618,316 դրամ վճարած հարկերով, 2022-ի առաջին եռամսյակում Ալեքսանյանի ընկերությունը 13-րդն էր 2,549,905 դրամ վճարած հարկերով: «Ալեքս ընդ Հոլդինգ»-ը այս տարի 15-րդն է 2,955,895 դրամ վճարած հարկերով, նախորդ տարի այս ընկերությունը 14-րդն էր 2,483,553 դրամով:  «Մաքս Օիլ»-ը, որը պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանին, 17-րդն է 2,674,622 դրամ հարկով, նախորդ տարի նախորդ տարի 11-րդն էր 2,737,598 դրամով: Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող Դերժավա Ս-ն 74-րդն է 914,069 դրամ վճարած հարկերով, նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 64-րդն էր՝ 791,327դրամով: Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը 127-րդն է 568,540 դրամ վճարած հարկերով, նախորդ տարի վերջինիս վճարած հարկերը կազմել են  317,915 դրամ: Գյումրի գարեջուրը որը պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին 2022-ին  զբաղեցնում էր 135-րդ հորիզոնականը վճարած 1,945,909 դրամ հարկով, այս տարի այն 261-րդն է 274,859 դրամ վճարած հարկերով:

Ակնհայտ է, որ օլիգարխները շարունակում են նվազեցնել վճարած հարկերը, մինչդեռ կառավարության  նիստերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հպարտանում է հավաքագրված հարկերի ռեկորդային աճով, մնում է փաստել, որ այդ հարկերի հիմնական բեռն ընկնում է ոչ թե հայտնի օլիգարխների, այլ ՓՄՁ-ի ուսերին՝ էլ ավելի մեծ  հարված հասցնելով ոլորտին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը
Ամենադիտված