Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ովքեր են մսխել Հայաստանին տրամադրված հարյուրավոր միլիոնների հասնող դրամաշնորհները

Վերլուծական
Հեղափոխությունից հետո Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների պնդմամբ՝ ավելացել են Արևմուտքի կողմից տրամադրվող դրամաշնորհների ծավալը: Վերջին հինգ տարիներին ստացված դրամաշնորհների ավելի քան 51 տոկոսը (53,2 մլրդ դրամը) Հայաստանը ստացել է 2020-ին։ Մյուս տարիներին Հայաստանի ստացած դրամաշնորհների ծավալը տատանվել է տարեկան 11-15 մլրդ դրամի շրջանակում։
 
Հայաստանին դրամաշնորհներ տրամադրող երկրների և կազմակերպությունների շարքում բացարձակ առաջատարը Եվրամիությունն է։ Վերջին հինգ տարիներին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է գրեթե 56 մլրդ դրամ կամ ընդհանուրի 54 տոկոսը։ 2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Սակայն, ուսումնասիրելով այն նպատակները, որոնց համար էլ այդ դրամաշնորհները հատկացվել էին, որոշակի հարցեր են առաջանում դրանց նպատակային և արդյունավետ ծախսման մասով:
 
Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
2020-ին ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արդյունքում ստացած դրամաշնորհի գումարը կազմում էր երկու միլիոն դոլար և դրանով նախատեսվում էր ձեռք կբերել COVID-19-ի դեմ պայքարի միջոցներ: Այն ժամանակ առոդջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատը վերջերս վեր է հանել աղաղակող չարաշահումներ, որոնք կատարվել են հենց նրա ղեկավարման ընթացքում։
 
«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստսցել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2023-ին դեռևս լուծված չէ։
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
ԵՄ-ն 5,7 միլիոն եվրո էր հատկացրել 2019-ին Սևանի լճի էկոհամակարգի պահպանության համար։ Այն ժամանակ ՇՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը, ով այդպես էլ հաշվետու չեղավ, թե ինչպես ծախսվեցին այդ գումարները և եթե նպատակային են ծախսվել, ապա ինչու է Սևանը մինչ օրս կանաչած։
 
Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը համաֆինանսավորել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայրի կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ: Բնականաբար, աղբավայրը չի կառուցվել, իսկ թե ուր են ուղղվել վերը նշված միջոցները՝ հայտնի չէ:
 
ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` այն ժամանակվա ղեկավար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ, Վերականգնման վարկերի բանկից ստացել էր 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում պետք է ունենայինք 25 մլն խմ ծավալով ջրատար: Ծրագիրը հաստատվել է 2019-ին, դրանից հետո պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա առ այն, որ այն մեկնարկել է կամ ավարտին հասցվել: Իսկ 18.5 միլիոն եվրոն, ինչպես հասկանում ենք, պարզապես փոշիացվել է:
 
2019 թ-ի համար Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 700.000 եվրո դրամաշնորհ էր հատկացրել «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) աշխատանքների արդյունավետության բարձրացման համար։ Ավելորդ է անգամ նշել, որ արդյունավետության բարձրացման մասին խոսելը, մեղմ ասած, զավեշտալի է, մի դեպքում, երբ արգելոցներում պարբերաբար գրանցվում են որսագողության դեպքեր, հրդեհներ: Վերջին այդպիսի դեպքը գրանցվեց հենց Խոսրովի անտառ արգելոցում, որի ղեկավարը Արտակ Մխիթարյանն է և հենց նրան թերևս պետք է ուղղել հարցը` ուր է ծախսվել վերը նշված դրամաշնորհի՝ իր ՊՈԱԿ-ին հատկացված գումարը:
 
Ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը հանրության առջև հաշվետու լինելու բացահայտ անհրաժեշտություն ունի` կապված Արևմուտքից ստացված դրամաշնորհները նպատակային ծախսելու հետ, հակառակ դեպքում` հարցեր են առաջանում, որոնց պատասխանները բնավ էլ չեն բխում Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների շահերից...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված