Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-ն Ճապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը 

Ինչ օրը կգցեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, եթե...

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտնի էր գործող իշխանությունների հասցեին հնչեցրած իր սուր քննադատությամբ: Նա առիթը բաց չէր թողնում քաղաքական կսմիթներ հասցնելու, մեղադրանքներ շռայլելու և այս կամ այն զանցանքը թույլ տված ՀՀԿ-ական պաշտոնյայի հրաժարականը պահանջելու համար: Սակայն, հեղափոխությունից հետո ինչպես ասում են ՝ իրավիճակ է փոխվել: Դիտարկենք այն դրվագները, որոնք տեղի են ունեցել վերջին 5 տարիների ընթացքում և որոնք վրիպել են վարչապետ Փաշինյանի ուշադրությունից, միևնույն ժամանակ փորձենք հասկանալ, թե ինչպես կարձագանքեր դրանց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե այդ դրվագները արձանագրվեին մինչ Թավշյա հեղափոխությունը:

1) 2017 թվականին ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ տեղի ունեցած հրմշտոցից հետո Փաշինյանը Աժ ամբիոնից պահանջում էր անհապաղ էթիկայի հանձնաժողով հրավիրել և նույնիսկ Գեղամյանին զրկել պատգամավորական մանդատից: Արդեն հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ նույն ջանասիրությամբ իր թիմակիցների գործողությունները քննելու նպատակով Փաշինյանը էթիկայի հանձնաժողով հրավիրելու կոչ չի հնչեցնելու: Ինչ արժեն միայն ԱԺ-ում գրանցված ծեծկռտուքները, որոնց գլխավոր անձինք էին ՔՊ-ական պատգամավորները՝ Սիսակ Գաբրիելյանը, Վահե Ղալումյանը, Վահագն Ալեքսանյանը:

2) Փաշինյանը քննադատում էր այն երևույթը, երբ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք մասնակցում էին պետական գնումներին: Մասնավորապես, նրան անհանգստացնում էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հետ պետական կառույցների կնքած պայմանագրերը: Այս դեպքում էլ Փաշինյանը կոչ էր անում վերջինիս ընկերությունները պահել ՊԵԿ ուշադրության կենտրոնում, իսկ իրեն պատգամավորին զրկել մանդատից: Մինչդեռ հենց իր թիմակիցներն էլ նույն ձեռագիրն են որդեգրել: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Փաշինյանը այս դրվագում որևէ կոռուպցիա, բնականաբար, չի նկատել:

3) 2018-ին ընդդիմադիր խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում Սերժ Սարգսյանին մեղադրեց քաղաքական հայացքների պատճառով ընդդիմադիր գործիչների դեմ տարբեր գործեր կարելու և վերջիններիս բոլոր հնարավոր միջոցներով հետպանդելու, կտտանքների ենթարկելու մեջ: Հեռու չգնանք, ինքը Փաշինյանն է իրեն համարել և համարում նախկին իշխանությունների կողմից քաղաքական հայացքների համար հալածվող գործիչ: Իսկ ի՞նչ պատկեր է այսօր: Ամենավերջին դեպքը գրանցվել է օրեր առաջ, երբ քրեական գործ է հարուցվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ: Վերջինիս մեղադրում են շորթում կատարելու մեջ, մինչդեռ ըստ Գալստյանի փաստաբանի՝ չի ներկայացվել մեղադրանքը հիմնավորող գեթ մեկ ապացույց: Ավելին, Գալստյանը կալանավայրում խոշտանգվել է, նրան 7-8 հոգով ծեծել են՝ ֆիզիկական ներգործություն, հարվածներ, կտտանքներ հասցրել սարքերի միջոցով։ Բնականաբար, ո՛չ պատկան մարմինները, ո՛չ ՄԻՊ-ը չեն արձագանքել Գալստյանի փաստաբանի հնչեցրած աղաղակող փաստերին, ինչը  վկայում է ամենաթողության մթնոլորտի մասին: Անշուշտ, սա միակ դեպքը չէ, աշխատանքից ազատվում են Փաշինյանին փողոցում դավաճան անվանած քաղաքացիները: Երկար ամիսներ կալանքի տակ էին ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, Գառնիկ Մանուկյանը և այլք:

4) 2014 թվականին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պաշտպանեց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ում դաժան ծեծի էին ենթարկել հանրապետության հրապարակում գործող նախագահի հասցեին հնչեցրած հայհոյախառն հայտարարություններից մեկ օր անց:  Արդեն 2021-ին վարչապետ Փաշինյանի  անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացուն։ Հասկանալի է, թե ինչ արձագանք կլիներ ընդդիմադիր Փաշինյանից, եթե նման կերպ իրենց պահեին նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցները:

5) Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանը անվանում էր ոստիկանապետություն և մեղադրում ՀՀԿ-ին քաղաքացիների հանդեպ ոստիկանական բիրտ ուժեր կիրառելու մեջ, չտեսնելու տվեց հետհեղափոխական Հայաստանի թերևս ամենազազրելի դրվագներից մեկը՝ Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից սևազգեստ մայրերի դեմ կիրառված բռնի ուժը: Կասկածից վեր է, որ ընդդիմադիր Փաշինյանն արդեն իսկ պահանջել էր իրավապահ համակարգի ողջ ղեկավար կազմի հրաժարականը:

6) 2017 թվականին  «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողը»-ի մահը Փաշինյանն անվանել էր խայտառակ էջ Հայաստանի պատմության մեջ և պահանջել էր հստակ պարզաբանել Սարգսյանի մահվան պատճառը:

2022-ին դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով հայտնի էր Փաշինյանի և ՔՊ հասցեին հնչեցրած իր սուր քննադատությամբ և ում կալանավորումը նույնպես շատերի կարծիքով ուներ քաղաքական ենթատեքստ։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ ՄԻՊ-ը, ոչ էլ ՔՊ-ական պաշտոնյաներից որևէ մեկը չանդրադարձան այս ողբերգական դեպքին և որևէ ուսումնասիրության այդպես էլ չիրականացվեց պարզելու համար, թե ով էր ի վերջո մեղավոր Գրիգորյանի մահվան մեջ:

7) Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր բացահայտել, թե կարկառուն օլիգարխներից ով և որքան գումար է մուծվում ՀՀԿ-ին և ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ Կարկառուն օլիգարխները հեղափոխությունից հետո շատ արագ դարձան Փաշինյանի սրտի օլիգարխներ, սակայն այդ ինֆորմացիան ՔՊ-ի մասով նույնպես մնաց փակ և հասարակության համար անհասանելի։  Ավելին, Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի նվիրատուների մեծ մասը հենց օլիգարխներն են, իսկ առյուծի բաժինը կազմում են անանուն նվիրատվությունները, ինչը որևէ կերպ չի վկայում թափանցիկ աշխատելաոճի մասին, փոխարենը վկայում է կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին:

8) Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր ժողովրդին ներկայացնել արցախյան հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները և ժողովրդի թիկունքում քայլեր չանել։ Գալով իշխանության` Փաշինյանը խոստացավ որոշում կայացնելուց առաջ ժողովրդին հավաքել հրապարակում և նրանից քայլեր կատարելու մանդատ ստանալ, սակայն, արդյունքում ժողովուրդը ստացավ «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ» սկզբունքը և իր թիկունքում կնքված կապիտուլյացիա։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրացներ և ինչ հնարավոր ու անհնարին պատիժներ կպահանջեր ընդդիմադիր Փաշինյանը, եթե նման բան հայտարարեր, իսկ այնուհետև պատերազմում պարտություն կրեր և տարածքներ զիջեր Սերժ Սարգսյանը:

9) Ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր ՀՀԿ-ականներին մեղադրում ի պաշտոնե դրամաշնորհներ և արտոնություններ ստանալու, հովանավորչության մեջ: Մասնավորապես, նա գտնում էր , որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ապահովագրական ընկերությունը արտոնյալ դրամաշնորհներ է ստանում կառավարությունից: Այս երևույթի մեջ Փաշինյանը քաղաքական կոռուպցիա էր տեսնում: Մինչդեռ, իր իսկ թիմակիցները չեն խորշել նման հաճելի բոնուսներից; Դիցուք, հեղափոխությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Սկանդալը արագ ջրեցին։ Նախորդ տարի էլ կառավարության կողմից արտոնություն ստացավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «ԻԲԱՐԻ» ընկերությունը: Ի՞նչ են այս դրվագները, եթե ոչ քաղաքական կոռուպցիայի և հովանավորչության բացահայտ դրսևորումներ:

10) Նախկին արչապետ Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: 

Վարչապետ Փաշինյանի օրոք այդ նույն դղյակները որոնց վրա արգելանք էր դրված, դատախազության քթի տակից տարվում են և օրենքի բացահայտ խախտմամբ վաճառվում նորաթուխ օլիգարխների, ի դեմս՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ Նարեկ Հարությունյանի: Այս գործարքը լուրջ գժտություններ է առաջացրել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատախազության միջև, սակայն, ինքը՝ Փաշինյանը, անգամ չի էլ ցանկացել մեկնաբանել այն: Ինչ վերաբերվում է դղյակներ կառուցելուն, ապա դրանք կառուցվում են նաև Փաշինյանի օրոք: Դիցուք, Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է: 

Ինչպես տեսնում ենք ապօրինությունների, խախտումների գրեթե ողջ բույլը, որը գրանցվել է Փաշինյանի ընդդիմադիր պատգամավոր լինելու տարիներին, առկա է նաև այսօր, երբ Փաշինյանը արդեն վարչապետ է: Այդ բոլոր դրվագներով ընդդիմադիր Փաշինյանը կպահանջեր հրաժարականներ, մանդատազրկում, անգամ ՝ քրեական գործերի հարուցում: Մինչդեռ այսօր այդ նույն դրվագները որևէ կերպ չեն արժանանում վարչապետ Փաշինյանի ուշադրությանը: Ստացվում է, որ հեղափոխականներին կարելի է այն, ինչ չէր կարելի ՀՀԿ-ականներին, իսկ Փաշինյանի ժամանակին հնչեցրած սուր քննադատությունը ոչ այլ ինչ էր, քան պարզ ու հասարակ քաղաքական պոպուլիզմ...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքը կսկսի բարելավվել օգոստոսի 18-ից. այս 3 կենդանակերպի նշանները կստանան երկար սպասված նորությունները Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի անասնապահ է պայթել ականի վրա Բոստոնի արվարձանում դեռահասը սպանել է մորն ու եղբորը. Ի՞նչ կապ ունի ChatGPT-նՃապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետի որդին կալանավորվել է Մոսկվայում սպանության գործով Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Instagram-ը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխել է լոգոն Երաշտը «այրել է» Գերմանիայի բերքը․ կորուստները հասել են 600 մլն եվրոյի Օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեք․ Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հորդառատ տեղումներ են սպասվում․ եղանակը՝ օգոստոսի 14-ից 17-ին Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստը Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար
Ամենադիտված