Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ե՞րբ է Երևանն ունենալու իսկական երևանցի քաղաքապետ՝ հոգատար և պոպուլիզմից զերծ

Վերլուծական

Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հիմնական դերակատարներն ու մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը գնալով էլ ավելի է ուրվագծվում։ Որոշ քաղաքական ուժերի մասով արդեն իսկ հայտնի է, թե ովքեր են մասնակցելու ավագանու ընտրություններին, ովքեր են ցանկանում քաղաքապետ դառնալ։ Ի՞նչն է միավորում բոլոր այդ թեկնածուներին: Թերևս այն, որ վերջիններս Երևանի և երևանցու խնդիրների մասին հիշում են գերազանցապես նախընտրական արշավներից առաջ և դրանց ընթացքում, իսկ մնացած ժամանակ երևանի «դարդերը լացելուց» նրանց որևէ մեկը չի նկատել:

Դիցուք՝ հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու ընտրություններին ներկայանալու է Տիգրան Ավինյանի թեկնածությամբ: Վերջինս արդեն իսկ ակտիվորեն լծվել է նախընտրական պայքարին՝ շաբաթօրյակի ընթացքում PR ֆոտեսեսիաներ է կազմակերպում, քաղաքի տարբեր անկյուններում կարմիր ժապավեններ է կտրում, խոսում է երևանցիների կյանքը առավել հարմարավետ դարձնելու մասին և սրտնեղած հայտարարում, որ «քաղաքի որոշ հատվածներին նայելիս աչքերից արյուն է գալիս», այն աստիճան դրանք անբարեկարգ են: Արդարության համար պետք  է նշել, որ Ավինյանի աչքերից «արյունն» սկսել  է գալ միայն այն բանից հետո, ինչ վերջինս թևակոխել է նախընտրական պայքարի ակտիվ փուլ: Մինչ այդ, լինելով փոխվարչապետ և փայլուն տիրապետելով առկա բոլոր խնդիրներին՝ նա, չգիտես ինչու, երևանցիների հոգսերի մասին ոչ միայն չի բարձրաձայնել, այլ նաև որևէ գործուն քայլ չի արել դրանք թեթևացնելու ուղղությամբ:

Սակայն, այս հարցում Ավինյանը միայնակ չէ: Նույնը կարելի է ասել նաև մյուս թենածուների մասին: Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գլխավորելու է նախկին սոցապ նախարար Մանե Թանդիլյանը: Եթե ուշադիր վերլուծենք համացանցում առկա տեղեկությունները վերջինիս գործունեության մասին, ապա պարզ կդառնա որ Երևանի հանդեպ սերը Փաշինյանի նախկին թիմակցի մոտ «սրվել» է Հրաչյա Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, երբ քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից սկսեցին խոսել հնարավոր արտահերթ ընտրությունների մասին: Այսպես օրինակ, Թանդիլյանը օրերս հայտարարել է, որ մեր սիրելի Երևանը «խզբզած» քաղաք է դարձել: Մինչ այս պահը Թանդիլյանը Երևանի «խզբզած» լինելը թերևս չէր նկատել, նա ընդհանրապես վերջին շրջանում բավական պասիվ էր հանրային հարթակներում, եղավ մի շրջան, երբ ընդհանրապես կասեցրել էր իր մասնակցությունը ընթացիկ քաղաքական գործընթացներին: Իսկ այժմ՝ նախընտրական շրջանում ակտիվանալ պահանջում են ժանրի կանոնները: Ուշագրավ է, որ մինչ այս էլ Թանդիլյանը սեր էր խոստովանում Ալավերդիին և հրապարակավ խոսում այս համայնքի առջև ծառացած խնդիրներից: Եվ դա հասկանալի է, այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր նրա քաղաքական ուժի ներկայացուցիչը, ում հաղթանակից հետո Թանդիլյանը այլևս որևէ գրառում կամ հրապարակային ելույթ չի ունեցել՝ նվիրված Ալավերդիի առջև ծառացած խնդիրներին: Հետևությունները թողնում ենք ձեզ։

Ընտրություններին, ըստ վերջին տեղեկությունների, մասնակցելու է նաև «Լուսավոր Հայաստանը», կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, սակայն նա ընդամենը 28 տարեկան է, մինչդեռ օրենքը սահմանում է, որ թեկնածուի 30 տարին պետք լրացած լինի։ Այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Խաժակյանը վերջին շրջանում նույնպես ակտիվորեն գրառումներ կատարի, բարձրաձայնի տարաբնույթ հարցեր՝ կապված տրանսպորտային ցանցի բարեփոխման, աղբահանության խնդիրների լուծման հետ: Այսօր էլ ոչ ավել, ոչ պակաս մասնակցել է Երևանի կոմունալ ծառայությունների աշխատանքներին, թերևս՝ Ավինյանից ֆոտոսեսիաների առումով հետ չմնալու նպատակով: Ուշագրավ է, որ Դավիթ Խաժակյանը մշտապես հարաբերականորեն ակտիվ լինելով հանդերձ զգալիորեն պասիվացել է և նվազեցրել է Երևանի կառավարման հարցում իշխանությունների քննադատության աստիճանը Էդմոն Մարուքյանի՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելուց հետո:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա նրանց վերաբերյալ էլ տարբեր զրույցներ կան, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել և վաղ է խոսել կոնկրետ թեկնածուների մասին:

Այնուամենայնիվ, պարզ է դառնում, որ սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրությունների այն դերակատարները, ում մասնակցությունը արդեն իսկ հաստատված է, աչքի են ընկնում Երևանի հանդեպ անչափ սիմպտոմատիկ սիրով: Խնդիրների մասին վերջիններս հիշում են միայն այն ժամանակ, երբ մտնում են նախընտրական շրջափուլ, իսկ երևանցիների մասին այն ժամանակ, երբ վերջիններիս քվեի կարիքն են զգում: Ասել է թե՝ Երևանը նրանց հուզում է ընտրությունից ընտրություն: Միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը փորձում է իրեն դիրքավորել սրտացավ երևանցու ամպլուայում, մինչդեռ հասկանալի է, որ սրտացավ երևանցին մայրաքաղաքի խնդիրների մասին մտածում է, բարձրաձայնում է և փորձում է խնդիրներին լուծում գտնել տարին 365 օր և ոչ թե միայն այն ժամանակ, երբ սկսվում է իշխանության համար պայքարը: Արդյունքում՝ ունենք թշվառ և «քցված» Երևան և իրենց խնդիրների հետ միայնակ մնացած երևանցիներ, ովքեր արդեն երազում են, որպեսզի մի գեղեցիկ օր Երևանի կառավարումը ստանձնի իսկապես քաղաքի համար սրտացավ, և ոչ թե քարոզարշավից առաջ և դրա ընթացքում պոպուլիզմի սուր սիմպտոմներ ունեցող գործիչը...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված