Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Հակոբ Արշակյանի՝ «հանցագործության մասին հաղորդումը» ընդդեմ թիմակիցների՞

Վերլուծական

Երեկ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթ ունենալով՝ խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել: Դիցուք՝ նա հայտարարել է հետևյալը․ «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ին ՀՀ-ը գլխատելու համար, դատվելու են: Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին Երևանի փողոցներում քաղաքացիների գնդակահարումը, դատվելու են: Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են բանակը՝ ուտելով զինվորի հացը, գնել են ժամկետանց հրթիռներ, քրեական բարքեր են ներմուծել բանակ, պետական մրցույթներում իրենց խնամի- բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել ՀՀ քաղաքացու ունեցվածքին, դատվելու են և դատվելու են»

Ինչպես հասկանում ենք՝ Արշակյանը առաջարկում է դատել բոլոր այն նախկին պաշտոնյաներին, ովքեր ի թիվ այլ՝ վերը շարադրած մեղքերի նաև պետական մրցույթներում իրենց խնամի-բարեկամներին են առաջ մղել: Եվ ընդհանրապես զարկ են տվել ԽԾԲ-ին պետական կառավարման համակարգում: Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ հենց Արշակյանի թիմակիցների շարքերում էլ առկա են բազմաթիվ նման պերսոնաժներ:

Օրինակ՝ կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐՒ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին։ Նրա նշանակումից հետո իր կնոջը` Վարդանուշ Թևանյանին պատկանող «Միբս» ընկերության հետ նախարարությունը կնքել է 5 պայմանագիր՝ ընդհանուր 124 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ գնումների հաշվետվողականության՝ էլեկտրոնային armeps.am համակարգի՝ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման երկու պայմանագրեր «Միբս» ընկերության հետ էլ կնքվել է մինչև Թորոսյանի նախարար նշանակվելը։

Մեկ այլ օրինակ: Ջերմուկում շինարարական աշխատանքները իրականացնում է համայնքապետ Վահագն Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը` իր ֆինանսական միջոցներով։ Դիցուք` Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից։ Ծրագրի նախագիծը արդեն կա, իսկ կառուցապատման աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի մայիս ամսից։ Ծրագիրը իրականացվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ 30 մլն  դրամ արժողությամբ։

Ինչ վերաբերվում է ԽԾԲ-ն պետական կառավարման համակարգ բերելուն, ապա այստեղ էլ առկա են բազմաթիվ օրինակներ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, նշանակվել է Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրենի ժ/պ։ Մամուլին նաև հայտնի էր դարձել, որ Մինասյանը չունի համապատասխան հավաստագիր։ Ավելին՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ դրսից են նշանակում ժ/պ, սովորաբար կոլեկտիվից մեկին են վստահում այս պաշտոնը մինչեւ նոր ընտրություն։ Մարիամ Մինասյանը Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ է եղել։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Հակոբ Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, հեղափոխությունից հետո աշխատանքի է անցել՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: 

ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: 

Իսկ ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ Հակոբ Արշակյանը, կարծես թե, անչափ կարճ հիշողություն ունի: Դիցուք՝ 2018 թվականին կառավարության  նիստում  հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրին նախորդել են միջգերատեսչական գզվռտոցներ։ Բանն այն է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սեփականացրել ու որպես իր ծրագիր էր ներկայացրել ավելի վաղ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված ու ներկայացված նախագիծը։ Բանն այն է, որ ծրագրի իրականացումից օգտվելու է  այն ընկերությունը, որտեղ մինչ պաշտոնյա դառնալը աշխատել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Տրանսպորտի նախարարը, Հակոբ Արշակյանը՝ Կառավարության որոշում է անցկացնել տվել, որով պետությունը Համաշխարհային Բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում Հակոբի նախկին գործատուի (National Instruments), Հակոբի սեփական ֆիրմայի (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերության հետ Ջրվեժում Ինժիներական քաղաք ստեղծելու համար։ Ծախսերի 50 % պետք է կրի պետությունը՝ ՀԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50 % Հակոբ Արշակյանի  նախկին գործատուն, Հակոբ Արշակյանի սեփական ֆիրման և մի քանի այլ ընկերություն»,-գրել էր սոցցանցի օգտարերերից մեկը։ Այն, որ նախարարը կապ ունի այդ ընկերությունների հետ, նշվում է նաև նախարարության էջում հրապարակված նախարարի կենսագրության մեջ։ Այն, որ գումարը տրամադրվելու է այդ ընկերություններին, փաստվում է կառավարության պաշտոնական էջում հրապարակված նախագծում։

Ի՞նչ  է ստացվում՝ եթե դատենք Հակոբ Արշակյանի տրամաբանությամբ, ապա թե՛ նախկին պաշտոնյաները, թե՛ իր իսկ թիմակիցները պետք է կանգնեն դատարանի առջև, քանի որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում գործ ունենք ԽԾԲ-ն պետական կառավարման համակարգ բերելու և ծանոթ-բարեկամների ընկերությունները առաջ մղելու հետ: Հարց է միայն՝ կհերիքի՞ Արշակյանի դուխը այդ նույն մեղադրանքը հնչեցնել նաև թիմակիցների հասցեին...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված