Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ Գալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել» Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է 

Հեղափոխականները շարունակում են «մերժված նախկինների» կիսատ թողած գործերը

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմը մի շարք առանցքային ծրագրերի անոնս կատարեցին, հանրությանը վստահեցնելով, որ այդ նախագծերը կյանքի են կոչվելու և մեծ լիցք են հաղորդելու թե՛ տնտեսության, թե՛ պետական կառավարման համակարգի զարգացմանը: Սակայն, ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ այդ ծրագրերի առյուծի բաժինը մշակվել էին այսպես կոչված՝ մերժված նախկին իշխանությունների կողմից: Ստացվում է, որ իշխանություններին ՔՊ-ականները մերժել են, իսկ ահա վերջիններիս ծրագրերն ու նոու-հաուները շարունակել: Այս պատմությունը էլ ավելի ուշագրավ է դառնում, երբ հասկանում ենք, որ տվյալ նախագծերի մեծ մասը քննադատության էին արժանանում այն ժամանակ դեռևս ընդդիմադիր ամպլուայում գտնվող Փաշինյանի և թիմակիցների կողմից: Այժմ, նրանք որևէ խնդիր չեն տեսնում այդ պրոյեկտները կյանքի կոչելու համար:

Դիցուք՝ 2017 թվականի հունիսին Հայաստանի այն ժամանակվա առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ Հայաստանում կմշակվի առողջապահական պարտադիր ապահովագրության օրենք, և 2020 թվականին քաղաքացիներին կառաջարկվի պարտադիր ապահովագրության փաթեթը: Նույն թվականի հոկտեմբերին Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ պատրաստվում են առաջ քաշել այսպես կոչված՝ հակածխախոտային օրենքը:  «Մենք պետք է անենք այն ամենը, որ երիտասարդ սերունդը չվերցնի ծխախոտը և ծխի: Պապիկները կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկները պետք է առողջ լինեն և սիգարետի հոտ նրանցից չպետք է գա; Երիտասարդը հիմնականում հետևում է մոդային, բայց մենք վճռական ենք ձեզ հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեք ոչ մոդայիկ գործառույթ. հակածխախոտային պայքարում այդպես պետք է մտածել»,-ասել էր այն ժամանակ Ալթունյանը լրագրողներին։ Ուշագրավն այն է, որ թե՛ հակածխախոտային օրենքը, թե՛ առողջապահական պարտադիր ապահովագրության մասին օրենքը այս իշխանությունները սիրով որդեգրել են և շարունակել: Մի դեպքում դա արել է Արսեն Թորոսյանը, մյուս դեպքում՝ Անահիտ Ավանեսյանը: Մինչդեռ լինելով ընդդիմադիր՝ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր առողջապահական պարտադիր ապահովագրության ծրագիրը՝ պնդելով, որ ժողովրդի վրա նոր սոցիալական բեռ են ավելացնում:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի մարզեր կատարած առաջին այցերից մեկը Սյունիք էր, որտեղ նակիչները բարձրաձայնել էին մի շարք խնդիրների, այդ թվում՝ գյուղատնտեսության զարգացման մասին, մասնավորապես, թե կառավարությունն ինչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել Հայաստանի գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ և ինչ քայլեր է ձեռնարկում գյուղտեխնիկան համալրելու և թարմացնելու համար։ «Կոլխոզները լավ հիշո՞ւմ եք, դրանք Ստալինն էր ստեղծել, ըստ էության՝ բռնությամբ, բայց այսօր օրենքով հնարավորություն կա, որ դուք բոլորդ կամավոր կազմակերպեք և կոլխոզ ստեղծեք, գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսություններ։ Այդ պարագայում, գիտե՞ք՝ ինչ հնարավորություններ կբացվի, օրինակ, գյուղացիական կոոպերատիվներին տրվող վարկերը շատ ավելի էժան են, գյուղացիական կոլեկտիվները շատ ավելի լավ պայմաններով են տեխնիկայից և ամեն ինչից օգտվում»,-ասել էր Փաշինյանը: Արդյո՞ք այս մոտեցումը ոչինչ չի հիշեցնում: 2017 թվականի ապրիլին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության նիստում դիմելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ասել էր. «Կրթել, կրթել, կրթել, վերջում առաջացել է 352 հատ ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն սպեցնազ ենք ստեղծում: Կրկնում եմ՝ սպեցնազ ենք ստեղծում: Ամեն տարվա վերջ հաշվետվություն պետք է տանք, թե քանի ֆերմեր ա առաջացել, քանի կոոպերատիվ ա առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել ա փայլել: Պայմանավորվեցի՞նք: Շատ համարձակ բարեփոխումներ ա սկսել գյուղատնտեսության նախարարությունը, մենք աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»: Այն ժամանակ Կարապետյանի այս մեթոդաբանությունն անվանեցին սովետական մնացորդ՝ մեղադրելով կառավարությանը, որ վերջինս չի ցանկանում գնալ ոլորտի կարգավորման գործնական՝ լուրջ ֆինանսավորում պահանջող քայլերի:

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել Ներքին գործերի նախարարություն, այդպիսով՝ ամբողջությամբ կփոփոխվի ոստիկանության համակարգը: Ներքին գործերի նախարարություն ստեղծելը տարիներ շարունակ եղել է օրվա իշխանությունների օրակարգում, սակայն այս նախագիծն իրականացմանը առավել մոտ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին: Մասնավորապես, 2014 թվականին Ջերմուկում ունեցած ելույթում Աբրահամյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց իր այդ մտադրության մասին: Անակնկալ՝ նույնիսկ ոստիկանության համար: Այն ժամանակ ոստիկանապետը բավական սուր կերպով ընդդիմացավ Աբրահամյանի այս նոու-հաուին, այն պարզ պատճառով, որ ՆԳՆ ստեղծման դեպքում այն դուրս էր բերվելու նախագահի անմիջական վերահսկողության տիրույթից, իսկ ընտրություններից հետո էլ կառույցը դառնալու էր քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ այդ պրոցեսի մեջ ներքաշելով ոստիկանությանը: Ինչևէ, այսօր ՆԳՆ ստեղծելու ծրագիրը իրականացնում են արդեն հեղափոխական իշխանությունները: 

Դեռևս 2017 թվականին էր որոշվել և ծրագրավորվել, որ օրենսդրական փոփոխությունների և «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործման արդյունքում 2018թ. կապահովվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ, թաղման նպաստ նշանակելու դիմումն առցանց ներկայացնելը, ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգի ներդրումը, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելը (վերահաշվարկելը) և վճարելը: Դա այն է, ինչով հեղափոխությունից հետո հպարտանում էր և առաջ էր մղում սոցապ.նախարար Զարուհի Բաթոյանը:

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի շուրջ մեկ ու կես տարվա աշխատանքի գլխավոր առհավատչյան էր ներկայացվում ՔԿՀ-ում նոր սննդակարգի ներդրումը: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ՔԿՀ-ում պահվող անձանց սովամահ էին անում, իսկ սիրո և թավշյա հեղափոխության պահապանները աչքի են ընկնում իրենց բացառիկ մարդասիրությամբ: Մինչդեռ իրականում ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի եւ դրանց շահագործման, անկողնային եւ հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները, որ սահմանվել էին կառավարության 2003 թվականի թիվ 413-Ն որոշմամբ, փոփոխության են ենթարկվել դեռևս Արփինե Հովհաննիսյանի նախարար եղած ժամանակաշրջանում՝ 2016 թվականին: 

 ԱՄՆ Միջազգային զարգացման և ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ 2017-ին աշխատանք էր սկսվել Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Այսօր գործող իշխանությունները հայտարարում են, որ հսկական առաջընթաց են գրանցել նմանատիպ ձկնաբուծարանների կառուցման գործում: Մասնավորապես, այդ մասին հայտարարում էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները առիթը բաց չէին թողնում քննադատելու հատկապես ձկնաբուծարանների աշխաանքին վերաբերվող ցանկացած նախագիծ, պնդելով, որ դրանով իշխանությունները ջուր են լցնում օլիգարխների բիզնեսներին, քանի որ ձկնաբուծարանները ինչպես գիտենք պատկանում էին հիմնականում նրանց:

Դեռևս 2017-ից ընթացքի մեջ էին Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 15.45 մլրդ դրամ: Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման և Վանաձոր համայնքի փողոցների վերանորոգման արդյունքում Վանաձոր քաղաքում ամբողջովին բարելավվել է Մ-6 և Մ-8 միջպետական նշանակության ճանապարհները կապող փողոցների վիճակը: Հեղափոխությունից հետո դրանով հպարտանում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Հայաստան Համահայկական հիմնադրամի 2019 թվականի գործունեության հաշվետվության մեջ անչափ հուզիչ պատմություններ են ներկայացված այն մասին, թե ինչպես են հիմնադրամի աջակցությամբ Աղետի գոտու մի շարք ընտանիքներ ազատվել այսպես կոչված` դոմիկներից: Նշենք, որ այս ծրագիրը նոր չէր: 2015թ.-ից ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամը Գյումրիում տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում: Դոմիկներն աստիճանաբար ջնջվում են Գյումրիի համայնապատկերից: Ծրագրի իրականացման ընթացքում 45 ընտանիք (44-ը` Գյումրիում, 1-ը` Վանաձորում) տնակից տեղափոխվել է լուսավոր, ընդարձակ, վերանորոգված, կահավորված և գեղեցիկ բնակարաններ: 

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը հեղափոխությունից հետո հպարտանում էր երեք հիմնական ձեռքբերումներով՝ աղբահանության խնդրի լուծում, լուսավորության և գյուղատնտեսական խնդիրների: Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն նսխատեսել էր կառուցել աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն հիմնել: Այդ մասին որոշումը  ընդունվել է և համաձայնությունը կողմերի միջև ձեռք է բերվել դեռևս 2015 թվականին: Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար ընկերությունը 17 մլրդ 490 մլն ՀՀ դրամի չափով (մոտ 37 միլիոն դոլլար) ներդրում պետք է  իրականացներ: 

Մյուս ծրագիրը «Հյուսիս-հարավ»-ն է, որով այդքան պարծենում էր Հակոբ Արշակյանը, երբ դեռ տրանսպորտի և կապի նախարար էր: Արշակյանը հանդիպում էր ներդրումային ծրագրի ենթակապալառուների հետ՝ գովազդելով իրեն՝ մոռանալով, որ Գագիկ Բեգլարյանի կառավարման տարիներին է կառուցվել «Հյուսիս-հարավ»-ի առ այսօր միակ գործող հատվածը, իսկ նոր պոտենցիալ ներդրողների ներգրավման առաջին քայլը արել է հենց Բեգլարյանը՝ բանակցելով չինական կողմի հետ: 2018 թվականի մարտի 5-6-ը Հայաստանի նախագահությամբ անցկացվող «Տրասեկա» միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հարցը, որը ներկայացրել է այդ ժամանակվա նախարար Վահան Մարտիրոսյանը: Հեղափոխությունից հետո այս հարցը նման բարձր մակարդակում այլևս չի քննարկվել, ավելին՝ «Հյուսիս-հարավ»-ի կառուցման տեմպերը գրեթե զրոյի են հավասարվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Ամենադիտված