Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ինչու պատկան կառույցները չեն նկատում ՔՊ-ականների առաջացրած շահերի բախումները

Վերլուծական

Հեղափոխությունից հետո հայ հասարակությանը հավաստիացնում էին, որ պետական կառավարման ոլորտում նախկին իշխանությունների բարքերը մնալու են անցյալում և հեղափոխականները իրենց հետ բերելու են կառավարման նոր որակ, որը բացառելու է այսպես կոչված` ԽԾԲ-ն: 

ԽԾԲ-ն ոչ միայն չի բացառվել, այլ միայն ծաղկում և բարգավաճում է, սակայն դրան են գումարվել նաև այնպիսի որոշումները, որոնք ակնհայտորեն պարունակում են շահերի բախում:

Դիցուք՝  Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։  Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։ Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար:

Ազգային ժողով-Կառավարություն կայացած հարցուպատասխանի ժամանակ Գավառ համայնքի մանկապարտեզի վճարներին վերաբերող հարցով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2021-ի դեկտեմբերի 5-ի Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթանակ չտարած Նարեկ Գրիգորյանը հանդես եկավ: Նա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրում էր պարզաբանել Գավառի ավագանու այն որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք մանկապարտեզներ վճարովի են դարձել, իսկ վճարովիների ամսավճարն էլ կրկնակի կամ եռակի անգամ թանկացել է;  Մի կողմ թողնելով Գրիգորյանի կողմից մատնանշված հարցի սահամանադրականությունը՝ արձանագրենք՝ պատգամավորի՝ խորհրդարանում հնչեցրած հարցն էթիկական առումներով, կարծես թե, ոչ այդքան տեղին է:  Ըստ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի 4-րդ ու 5-րդ կետերի՝ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ինչպես նաև՝ իր պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի չի կարող օգտագործել: Բանն այն է, որ Նարեկ Գրիգորյանը Գավառի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր, ու այժմ, փաստացի, խոսելով Գավառի ավագանու որոշումներից, խախտում է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի էթիկայի վերաբերյալ դրույթները: Ակներև է, որ նա, երևույթի կողմերից մեկը լինելով, խնդիրը փորձում է սեփական շահին ծառայեցնել:

Շաբաթներ առաջ կայացած կառավարության նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐՒ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:  Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Ամիսներ առաջ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրվեց Ատոմ Ջանջուղազյանը: Նա մինչև վերջերս զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը․ արդյո՞ք չկա շահերի բախում այն հանգամանքում, որ, ստանձնելով տվյալ պաշտոնը, վերջինս, ըստ էության, ինչ-որ  տեղ պետք է աուդիտ անցկացնի այն բյուջեի կամ այն համակարգի նկատմամբ, որը վերջին երեք տարիներին անձամբ ղեկավարել է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի տեսել «Հետք» էլեկտրոնային կայքի այն հրապարակման մեջ, որում փաստվում էր, որ առողջապահության նախարարությունը նախարարի հրամանով պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ: Կենտրոնի տնօրենը նախարարի կինն է՝ Վարդուհի Թևանյանը։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։ Բայց, արի ու տես, որ փոխմարզպետը չի էլ պատրաստվում հրաժարվել երկու պաշտոններից և ոչ մեկից:

Նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվել, որով նախատեսվում է միավորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը եւ Բրյուսովի անվան համալսարանը Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ: Ուշագրավն այն է, որ նախագծի փաստացի հեղինակը ԿԳՄՍ այն ժամանակ դեռ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանն է, որը միաժամանակ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ինչի իրավունքը չունի: Շահերի ակնհայտ բախում է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:  Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

Մեկ այլ օրինակ: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ ՍՊԸ-ն է եղել, հեղափոխությունից հետո մի շարք պետական գերատեսչությունների մատակարարն է դարձել: Մինչեւ պատգամավոր դառնալը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հայկ Գեւորգյանը:



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված