ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Հոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույց Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Սամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը» Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել են Սամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանը Պուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգը ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին 

Անսկզբունքայնության մաստեր-կլասս՝ ՔՊ-ական պաշտոնյաների կողմից

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր գործող իշխանություններին մեղադրում անսկզբունքայնության մեջ: Ըստ Փաշինյանի` վերջիններս տեր չէին ոչ իրենց հնչեցրած խոստումների, ոչ էլ արված հայտարարությունների: Արդյունքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունները անսկզբունքայնության մաստեր-կլասս էին տալիս: Հեղափոխությունից անցել է 5 տարի և պետք է փաստել, որ անսկզբունքայնության հարցում հեղափոխական թիմի ներկայացուցիչները նախկին իշխանություններին ոչնչով չեն զիջում:

Դիցուք՝ Լենա Նազարյանը մինչ հեղափոխությունը ակտիվ պայքարում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Նա բնապահպանների կողքին էր և նրան հաճախ կարելի էր նկատել այս կամ այն բողոքի ակցիայի ժամանակ: Հեղափոխությունից հետո, երբ արդեն պարզ  է, որ Ամուլսարի հանքը կրկին շահագործվելու է՝ Նազարյանը լուռ և անգամ չի էլ մեկնաբանում նախկինում իր հնչեցրած դիրքորոշումները:

Ջերմուկը տուրիզմի կենտրոն դարձնելու մասին էր խոսում նաև Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը: Սակայն հիմա Արսենյանը և ՔՊ-ական ավագանին հակված են չխոչընդոտել Ամուլսարի հանքի վերաշահագործմանը, արդյոք՞ դա չի խոչընդոտելու տուրիզմի զարգացմանը, իհարկե խոչընդոտելու է: Սակայն, Արսենյանի մոտ ակնհայտորեն սկզբունքայնության պակաս է զգացվում՝ սեփական խոստմանը տեր կանգնելու համար:

Ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2021 թվականի օգոստոսի 23-ին ասում էր. «Հանքարդյունաբերությունը չպետք է շարունակել երկրում, և նախկինում էլ այնպիսի հանքարդյունաբերություն, որ վնասում էր բնապահպանությանը և մեր բնակիչների առողջությանը, պետք է բերվեն միջազգային ստանդարտներին: Պետք է դադարեցնել և չսպասարկել զարգացած երկրների շահերը»: Տարօրինակ է, թերևս, որ այժմ, երբ հանքի շահագործման հանգամանքը այլևս փաստ է ՝ Բագրատյանը լռում է:

Բոլորի հիշողության մեջ թարմ է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոստումը ՝ երկնիշ գնաճ չապահովելու դեպքում հրաժարականի դիմում ներկայացնել: Երկնիշ գնաճ իհարկե չապահովվեց, իսկ Քերոբյանը ոչ ավել ոչ պակաս հայտարարեց, որ ընդամենը կատակել էր և հրաժարականի դիմում ներկայացնել չի պատրաստվում:

Տված խոսքի, հնչեցրած հայտարարությանը տեր չկանգնելը նույնպես անսկզբունքայնության վառ դրսևորում է:  Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ պաշտոնատար անձանց կողմից եղել են մի շարք իրարամերժ և հակասական հայտարարություններ: Նման հակասական հայտարարություններից մեկն էլ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն են դիմակ չկրելու, այնուհետև՝ դիմակ կրելու վերաբերյալ:  Այսպես, կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում Թորոսյանը մշտապես հայտարարել է, որ բժշկական դիմակներ կրելու իմաստ և անհրաժեշտություն չկա, առավել ևս՝ ինքնաշեն դիմակներ կրելու: «Ոչ պատշաճ նյութերից պատրաստված դիմակները վտանգավոր են՝ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ փոշին, թե՛ միկրոօրգանիզմները: ...Սովորական դիմակները շնչելիս վիրուսից չեն պաշտպանում: Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը: ... Սովորական բժշկական դիմակ կրելու իմաստ չկա, եթե վարակակիր կամ բուժաշխատող չես»,- ասել էր նախարարը: Իր այս հայտարարություններից որոշ ժամանակ անց էլ Թորոսյանը հանդես էր եկել դիմակ կրելու կոչով, այդ թվում նաև խրախուսելով ինքնաշեն դիմակների կրումը: «Այս հիվանդությունը փոխանցվում է տարբեր մակերեսների ձեռքով վերցնելու և ձեռքը քթին, բերանին կամ աչքերին հպելու պատճառով։ Դիմակները այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու, այլ հիմնականում օգնում են, որպեսզի մենք մեր ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին, աչքերին»,- ասել էր Թորոսյանը:

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելուց հաշված ժամեր անց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել էր, որ ճանապարհը կբացվի մի քանի ժամից: Ճանապարհը փակ է մինչ այս պահը, սակայն, Ղահրամանյանը որևէ կերպ չի պատժվել կամ նույնիսկ հանրության առջև բացատրություն չի ներկայացրել իր անպատասխանատու հայտարարությունների համար:

2014 թվականին Հակոբ Արշակյանը կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու հարցի շուրջ հայտարարել էր, որ շարժման մարելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ չի եղել քաղաքացու շահերից բխող որոշում: Շարժումը հիշեցնենք պայքարում էր պարտադիր բաղադրիչի ներառման դեմ: Հեղափոխությունից հետո Արշակյանի թիմը ընդունեց պարտադիր կուտակայինի մասին նախագիծը, ըստ էության դավաճանելու շարժման սկզբունքները, սակայն, Արշակյանը այսօր այլևս չի պնդում, որ այդ որոշումը պետք է բխի քաղաքացու շահերից:

Բնապահպանության նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում էր, որ ի պաշտոնե գնալու է այն բոլոր օլիգարխների հետևից, ովքեր օկուպացրել են Սևանի ափը: Նախարարի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը պնդում էր, որ Սևանի հանրային ափերը ազատագրելու է նախկին պաշտոնյաների օբյեկտներից: Բնականաբար նման հեղափոխական քայլի մենք ականատես չեղանք, իսկ դա նշանակում է, որ Պետրոսյանը հետ է կանգնել հանրությանը տված իր իսկ խոստումից:

Դե իսկ անսկզբունքայնության իրական մաստեր-կլասսի հեղինակը անշուշտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բերենք ընդամենը մեկ օրինակ, քանի որ վերջինիս անսկզբունքայնության դրսևորումները մի առանձին նյութի թեմա են: Կառավարման համակարգի վերաբերյալ վարչապետի մոտեցումները լուրջ էվոլյուցիա են ապրել և փոփոխությունների են ենթարկվել, եթե մենք դիտարկում ենք առանձին-առանձին ընդդիմադիր և վարչապետ Փաշինյաններին: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը դեմ էր սուպերվարչապետական համակարգին, քանի դեռ ինքը չէր վարչապետը, իսկ հիմա ՀՀԿ-ի սարքած համակարգը լավ էլ ընդունելի է. Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգում պետք է բալանսավորում տեղի ունենա, որը, սակայն, մեկ օրում չի լինելու: «Երբ մենք խորհրդարանական կառավարմամբ համակարգ ենք ստեղծել, բալանսավորում եղել է: Այսօրվա մեր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի ու վարչապետի միջև, այլ՝ կառավարության և Ազգային ժողովի միջև: Սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը»,- ավելացրեց վարչապետը: Այնուհետև խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա պետական կառավարման կարգը կփոխվի: Այժմ ժողովրդի ցանկությանը Փաշինյանը չի ցանկանում ականջալուր լինել և հայտարարում է, որ իր կարծիքով՝ նման անհրաժեշտություն չկա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել
Ամենադիտված