Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ Տեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթների Փաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվում Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում Հրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմին 

Ովքեր են «քաշել» Փաշինյանին. կառավարության ծրագրի տապալված կատարողականը

Վերլուծական

Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր, իր խոսքերով, կարգի հրավիրել պետական կառավարման ապարատը, այսօր էլ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում վարչապետի հանձնարարականների իրականացումը: Ավելին, վերջիններիս կողմից թերակատարվում են անգամ կառավարության ծրագրով նախատեսված կետերը, ինչն արդեն իսկ նշանակում է սաբոտաժի ենթարկել կառավարության ծրագրի կատարողականը:

Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը և կառավարության ծրագրում տեղ գտած ձևակերպումը ակնհայտորեն չի համապատասխանում` տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում` քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:

Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը․ տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը բազմիցս բառացի հայտարարել է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Բնականաբար, այդ կետը ներառված է նաև կառավարության ծրագրի համապատասխան բաժնում: Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Կառավարության ծրագրում նշված էր նաև, որ նախատեսվում է պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք  ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին, մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։ Հիշեցնենք՝ նախատոնական շռայլ պարգևավճարներ էին ստացել նաև օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, փոխարենը՝ հայհոյանքն ու ծեծուջարդն Ազգային ժողովի առօրյա դարձրած խորհրդարանականները։ Պատգամավորներին ու ողջ աշխատակազմին ԱԺ նախագահի բաժանած պարգևատրումը բյուջեին 300 հազար դոլար էր արժեցել։
 
Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:  Պարզից էլ պարզ է, որ վերը նշված նպատակին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի հասել: Ավելին, էլ ավելի են լարվել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, սփյուռքի բազմաթիվ կառույցներ բոյկոտել են Հայաստանում անցկացվելիք համահայկական համաժողովը, սփյուռքահայ մի շարք առանցքային  գործիչներ էլ հռչակվել են անցանկալի անձ Հայաստանում:
 
Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ կառավարությունը բարելավելու է թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակը՝ համապատասխանեցնելով միջազգային ավիացիոն կազմակերպությունների ստանդարտներին, որը հնարավորություն կստեղծի նվազեցնելու թռիչքային և ավիացիոն անվտանգությանն սպառնացող ռիսկերը և կազմակերպելու աշխատանքը՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները և դրանցից բխող առաջնահերթությունները: Սակայն, քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Միհրան Խաչատրյանին դեռևս չի հաջողվում ձերբազատվել Տաթևիկ Ռևազյանի թողած ժառանգությունից՝ ի դեմս բազմաթիվ ոլորտային խնդիրների: Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ սև ցուցակում, իսկ սա նշանակում է, որ միջազգային ավիացիոն ստանդարտներին թռիչքային անվտանգության մակարդակը համապատասխանեցնելու հարցում ունենք լրջագույն խնդիր:
 
Զբոսաշրջության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսվում էր բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանել զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը: Ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:  Ավելորդ է նշել, որ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսեանը դեռևս չի մոտեցել իր առջև դրված վերը նշված խնդիրների լուծմանը:
 
Ինչպես տեսնում ենք՝ կառավարության ծրագրում առկա և մի շարք ՔՊ-ական պաշտոնյաների գործնականում արված քայլերը իրար, մեղմ ասած, հակասում են և սա, անշուշտ, պետք է առաջին հերթին մտահոգի հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր թիմակիցների բացթողումներն ու թերացումները առաջին հերթին հարվածում են հենց իր վարկանիշին.  կառավարության ծրագրի կատարողականի գլխավոր պատասխանատուն վարչապետն է, և երբ այդ ծրագիրը տարբեր պաշտոնյաների կողմից սաբոտաժի է ենթարկվում, թերի է կատարվում, թիրախում առաջին հերթին հայտնվելու է ոչ թե այս կամ այն նախարարը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, քանի որ չկառուցված ճանապարհների, չվերացված մենաշնորհների և անհասանելի բուժօգնության պատասխանը քաղաքացիները պահանջելու են հենց իրենից...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին
Ամենադիտված