Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են 

Հեղափոխականների մոռացված խոստումները. ովքեր են հարվածել վարորդների գրպանին

Վերլուծական

2018 թվականի Թավշյա հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաջողության մեջ զգալի ավանդ էին ունեցել գյուղացիները, տաքսիստները, առևտրականները, բնապահպանները և այլն: Կարելի է ասել, որ հենց այս այսպես կոչված՝ հասարակ ժողովրդի ներկայացուցիչներն էլ ապահովեցին Փաշինյանի հաջողությունը փողոցում, իսկ այնուհետև ամրագրեցին այն դե-յուրե ընտրատեղամասերում: Բնականաբար, նրանք ունեին սպասելիքներ և առաջին հերթին այն պատճառով, որ այդպիսի սպասելիքների ակնկալիք ներշնչել էր ինքը՝ Փաշինյանն, իր խոստումներով: Սակայն, հեղափոխությունից հինգ տարի անց պետք  է փաստենք, որ հենց հանրության այս սեգմենտն է ամենաշատը խաբվել և քցվել հեղափոխականների կողմից:

Քցվածների թվում էին նաև տաքսիստները և, ընդհանրապես, վարորդները, որոնք հեղափոխության օրերին Փաշինյանի համար ճանապարհներ էին փակում: Ինչպե՞ս նրանց շնորհակալ եղավ Փաշինյանը: Նախ նշենք, որ Փաշինյանը խոստանում էր տաքսիստներին ազատել հարկերից, նրանց համար աշխատելու և երկու կոպեկ փող վաստակելու արժանավայել պայմաններ ստեղծել: Արդյունքում՝ ունեցանք տաքսիստների լիցենզավորման մասին օրենք, բալային համակարգի մասին օրենք, ԱՊՊԱ-ի թանկացում, ինչն ուղղակիորեն հարվածեց տաքսիստների գրպանին:

Այժմ դիտարկենք, թե ով ինչպես է հարվածել վարորդների գրպանին: Առաջին հարվածը, անշուշտ, այսպես կոչված՝ բալային համակարգի ներդրումն էր, որի գլխավոր լոբբիստներից էր ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

 

 2018 թ․ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ (5:38 րոպե) Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մոտ են ՀՀ տարածքում և Երևանում անհատ տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելուն։ Ըստ վարչապետի՝ եթե վարորդներն ազատվեն հարկերից, դա կբերի սակագների նվազման և կնպաստի տրանսպորտի խնդիրների կարգավորմանը։ «Կռացած երթևեկելուց ազատվելու կարևոր հանգրվաններից մեկը դա կդառնա»,— հայտարարել էր Փաշինյանը։ Տեղեկացնենք, որ անհատ տաքսու վարորդներն իսկապես ազատված են նախկինում սահմանված՝ Երևան քաղաքում 12000, իսկ մարզերում 8000 դրամ արտոնագրային վճարներ վճարելու պարտավորությունից, սակայն լիցենզավորման մասին օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ վերջիններիս գործունեությունը, այնուամենայնիվ, ենթակա է պարտադիր լիցենզավորման։

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը նույնպես զգալի հարված է հասցրել վարորդների գրպանին: Դրանով նախատեսվում է, որ օդանավակայանների տարածքում աշխատելու իրավունք ստանալու համար տաքսի ծառայություններ մատուցողները պետք է Ա տիպի լիցենզիա ստանան, որի դիմաց պետք է տարեկան 200 000 դրամ պետտուրք վճարեն: Ընդ որում, կարգավորումը վերաբերում է ինչպես տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին, այնպես էլ անհատ ձեռներեցներին: Նախարարի տեղակալ էր այդ ժամանակ Քրիստինե Ղալեչյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն  ԱԺ–ում ավետել էր, որ կառավարությունը փորձում է օրենքով կարգավորել Հայաստանում առցանց տաքսիների գործունեությունը։ Ինչը նույնպես հարվածելու է վարորդների գրպանին:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Բյուրոյի ղեկավարը Արմեն Նուրբեկյանն է:

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանն էլ արդեն խորհրդարանում է որոշել հարածել քաղաքացիների գրպանին, հենց նրա հուշումով և լոբբինգի արդյունքում է առաջ մղվել ավտոմեքենաների ապակիների մգեցված թաղանթապատումը հանելու մասին որոշումը, որին չենթարկվելու դեպքում վարորդները կտուգանվեն կլորիկ գումարներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև
Ամենադիտված