Էրդողանը «Զանգեզուրի միջանցքը» որակել է որպես իր և Ալիևի համար ամենազգայուն հարցերից մեկը
ԱշխարհԹուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն: Վերջինիս նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ մամլո ասուլիս են տվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին և այն որակել որպես իրենց համար ամենազգայուն հարցերից մեկը, ինչի վրա իրենք (Ադրբեջանը և Թուրքիան - խմբ.) ամենից շատն են կանգ առնում:
Իսկ վերոհիշյալ միջանցքի կյանքի կոչման դեպքում, ըստ Էրդողանի, շահելու է թե Ադրբեջանը և թե Թուրքիան, քանի որ այն ուղիղ հաղորդակցություն է ապահովելու այդ երկու երկրի միջև:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։