Թուրքիան կանչել է Շվեյցարիայի դեսպանին՝ Ցյուրիխում հակաթուրքական ցույցից հետո
Աշխարհ
Թուրքիան կանչել է Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան Դանիել Ռուխին՝ Ցյուրիխում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ցույցի հետ կապված։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզբայը Շվեյցարիայի դեսպանին ասել է, որ այդ գործողություններն անընդունելի են և պահանջել է հետաքննություն անցկացնել՝ ներգրավվածներին բացահայտելու համար։
Շվեյցարիայում ցույցի ժամանակ այրել են Էրդողանի կերպարանքով խրտվիլակը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է