Պուտինը հայտարարել է, որ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի գործել իր և ՌԴ քաղաքացիների շահերից ելնելով։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Մենք կանենք այն, ինչ կարծում ենք, որ բխում է Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի ժողովրդի շահերից»,- ասել է պետության ղեկավարը։
Ըստ նրա՝ բոլորը պետք է հաշվի նստեն սրա հետ։