Չինաստանը խոստացել է ԱՄՆ-ին ռազմական օգնություն չցուցաբերել Ռուսաստանին
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը Պեկինից երաշխիքներ է ստացել, որ Չինաստանը մահաբեր զենք չի մատակարարի Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը չունի ապացույցներ, որ Չինաստանը զենք է փոխանցում Ռուսաստանին։
«Մենք և մյուս երկրները հավաստիացումներ ենք ստացել Չինաստանից, որ նա մահաբեր աջակցություն չի ցուցաբերում և չի ցուցաբերելու Ռուսաստանին։ Մենք գնահատում ենք դա»,- կիսվել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բացի այդ, Բլինքենը հորդորել է Չինաստանին զգոն լինել տեխնոլոգիաների փոխանցման հարցում, քանի որ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ չինական կողմը կարող է դրանք փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը։