Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

ՔՊ նախընտրական ծրագիրը «սրբագրողները»

Վերլուծական

Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հպարտ քաղաքացիներին խոստումներ էին տալիս, իրենց խոսքերով՝ աննախադեպ խոստումներ, աննախադեպ ծրագրերի իրականացման մասին խոսելով, որոնք սակայն մնացին թղթի վրա։ Վերջերս ընտրված համայնքապետերն էլ որոշել են չխախտել ավանդույթը և նույնպես մոռանալ նախընտրական շրջանում հանրությանը և ընտրողներին տված խոստումները:

Դիցուք՝ 2019 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները շուտափույթ ավարտելու ՀՀ կառավարության պատրաստակամության մասին։ 2020-ին արդեն իրանական կողմը բացահայտ հայտարարեց, որ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների դանդաղումն իրենց մեղքով չէ, թե ում մեղքով է, թերևս պարզ է։ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն այդպես էլ մնացել է թղթի վրա։
 
2018 թվականից ի վեր Երևանի ՔՊ-ական քաղաքապետերը հանրությանը հրամցնում են աղբի վերամշակման գործարան ունենալու իրենց կայսերական նախագիծը: Նախագիծը, սակայն, այդպես էլ գրվեց սառույցին, իսկ երևանցիները այսօր ստիպված են հաշտվել քաղաքում տարածվող աղբի «անուշաբույրության» հետ: Եվ դա էլ դեռ խնդրի կեսն է․ օրեր առաջ, դիցուք, հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, որը մինչ այս պահը, չի հաջողվել մարել: Փաստացի, Հայկ Մարությանը և Հրաչյա Սարգսյանը պարզապես խաբել են հանրությանը և չեն կատարել ստանձնած պարտականությունները:
 
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը 2018-ի սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։ Բնականաբար, այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ, թերևս միայն անեկդոտների առիթ։
 
Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան, հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ։ Դժվար է նույնիսկ հաշվել, թե այս ընթացքում քանի մարզպետ փոխվեց Շիրակում, սակայն ո՛չ Կարեն Սարուխանյանի, ո՛չ Հովհաննես Հարությունյանի, ոչ էլ Նազելի Բաղդասարյանի ձեռքերն այդ կայսերական նախագծերի իրականացմանն այդպես էլ չհասան։
 
Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 
 
Մյուս պաշտոնյան Դիանա Գասպարյանն է: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա, թերևս՝ բնակիչները ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
 
Հանրությանը երկար ամիսներ հրամցնում էին տիեզերքում հայկական արբանյակ ունենալու մասին լուրերը, այս ընթացքում երկու նախարար փոխվեց` Հակոբ Արշակյանն ու Ռոբերտ Խաչատրյանը, սակայն, մինչ այս պահը, հայկական արբանյակի գոյության որևէ փաստական ապացույց հանրությանը չի ներկայացվել։
 
Եթե ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանը և Հակոբ Արշակյանը տիրապետեին ՀՀ Սահմանադրությանը, ապա դժվար թե այսօր մեկը մյուսին հերթ չզիջելով հայտարարեին, որ Արցախի հանդեպ Հայաստանը որևէ պարտավորություն չունի և Հայաստանի իշխանությունները պետք է առաջ մղեն միայն Հայաստանի պետական շահերը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանի պետական շահը այս պահին ենթադրում է Արցախի և արցախահայության շահերի պաշտպանության համար համահայկական պոտենցիալի մոբիլիզացիա, մի բան, ինչը գործող իշխանությունները, անշուշտ, չեն անի: Սակայն, ուշագրավ է, որ ընտրությունների ՔՊ-ականները գնում էին և հանրության քվեն խնդրում էին միանգամայն այլ շեշտադրումներ անելով: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2021թ․-ի նախընտրական ծրագրում Արցախը հիշատակվում է որպես հանրապետություն։ Նաեւ գրված է․ «Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին»։

Սյունիքից ընտրված պատգամավորները, անշուշտ, սյունեցիների հետ նախընտրական հանդիպումների ընթացքում խոստունում էին ամեն կերպ ապահովել մարզի բնակիչների անվտանգությունը և ընդհանրապես ՝ ավտանգային բաղադրիչը թերևս գլխավորն էր ՔՊ նախընտրական ծրագրում: Մինչդեռ՝ արդյունքում, Սյունիքի վրա լրջագույն վտանգ է կախվել, իսկ սյունեցի պատգամավորները զբաղված են հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով: Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց անմիջապես հետո պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ճանապարհը ամենաուշը երեկոյան արդեն իսկ բաց կլինի։ Բնականաբար, այդպես չեղավ, սակայն, Ղահրամանյանը, ով փաստացի ավելորդ լավատեսություն ու հույս էր ներշնչել հանրությանը, այդպես էլ չցանկացավ պատասխանել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման մանիպուլատիվ հայտարարություն անելը։ Սյունիքի ճակատագրով առանձնապես հետաքրքրված չէ նաև սյունեցի մյուս պատգամավորը՝ Արմեն Խաչատրյանը, ով սակայն վստահ է, որ Սյունիքում իրեն շատ են սիրում:

Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:  Պարզից էլ պարզ է, որ վերը նշված նպատակին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի հասել: Ավելին, էլ ավելի են լարվել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, սփյուռքի բազմաթիվ կառույցներ բոյկոտել են Հայաստանում անցկացվելիք համահայկական համաժողովը, սփյուռքահայ մի շարք առանցքային  գործիչներ էլ հռչակվել են անցանկալի անձ Հայաստանում:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված