Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Մեղադրյալներից՝ համայնքապետ. նախկին և հեղափոխական պաշտոնյաների կարիերային թռիչքը

Վերլուծական

Հայաստանի 17 համայնքներում նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին, ինչպես գիտենք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին տեղի ունենում։ Ուշագրավ է, որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ռեպրեսիաների միջոցով էին նախկին «տասովշչիկներին» աշխատեցնում իրենց օգտին՝ այժմ ՔՊ-ն ներկայացել էր ՀՀԿ-ի կարկառուն ընտրազեղծարարների դեմքով եւ նրանց իր ցուցակներում էր ներառել։ Մի շարք համայնքներում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում էին կամ առնվազն այդ ցուցակում պատվավոր տեղեր էին զբաղեցնում տարիներ շարունակ համայնքապետի պաշտոն զբաղեցրած կամ աղմկահարույց պատմություններով հայտնի անձինք։ 

Դիցուք՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ՔՊ-ական թեկնածուներից մեկը` պատգամավոր Արեն Մկրտչյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը, Շնողի նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Դավիթ Ղումաշյանն էր։ ՀՀԿ-ականի անդամատոմսով 2016 թվականից գյուղապետ դարձած Ղումաշյանի մասին տասնյակ աղմկոտ հրապարակումներ կան․ մե՛կ այն, որ նա անտառահատումներով կամ դրանց հովանավորչությամբ էր զբաղված: Մե՛կ, որ 2018-ին նա եւ իր մտերիմները ծեծի են ենթարկել համագյուղացիներին, մեկ ուրիշ պատմության համաձայն էլ՝ խոչընդոտել է լրագրողի աշխատանքին: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, որը վերաբերում է Շնողի ամբուլատորիայի շենքի վաճառքի պատմությանը։ 

Լոռու մարզի Լոռի Բերդ եւ Գյուլագարակ համայնքներում ՔՊ ցուցակը եւս ՀՀԿ-ականներ էին գլխավորում` գործող համայնքապետերը, ովքեր նախկինում ներկայացրել են ՀՀԿ-ն։ Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը 2017-ին ընտրվել է որպես ՀՀԿ-ական։ Դրանից առաջ նա Կողեսի գյուղապետն է եղել՝ 2012-ից։ Լոռի Բերդը, հիշեցնենք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է։ Մամուլը գրեց, որ համայնքի դե ֆակտո ղեկավարը Պապիկյանի հայրն է՝ Ռաֆիկ Պապիկյանը, ով գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանի հետ զբաղված է համայնքապատկան հողերի օտարմամբ, ինչից ստանում են բավականին պատկառելի եկամուտ:

Ամիսներ առաջ Թալինի ՋԸՕ-ում հնչած կրակոցների գործով անցնում էր այնուհետև Թալինի համայնքապետ ընտրված Տավրոս Սափեյանը։  Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ: Քրեական գործը սակայն կարճվել է:

Վանաձորի համայնքապետ Փաշինյանը նշանակեց Արկադի Փելեշյանին: «Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Փելեշյանը 2008-ին դատապարտվել էր խուլիգանության համար։ Մասնավորապես, ըստ դատական գործի, նա հարբած վիճակում իր ընկերների հետ միասին մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները: Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքը ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150 000 դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։ Արկադի Փելեշյանը 2016-ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ, ըստ Ազատություն ռադիոկայանի, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մեղադրելով վերջինիս ՏԻՄ ընտրություններում իրեն չսատարելու մեջ։ Ռաֆիկ Գրիգորյանը պատմել էր, որ Փելեշյանը 15 հոգու ուղեկցությամբ մոտեցել էր Գրիգորյանին, առանձնացել նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ու սկսել հարվածել վերջինիս։ Ծեծից հետո հարուցվել էր քրեական գործ, Փելեշյանը բերման էր ենթարկվել, սակայն գործը կարճվել էր, քանի որ տուժած հոգևորականը բողոքը հետ էր վերցրել։

Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը նույնպես քրեական պատմությունների կիզակետում է հայտնվել:  Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։ Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 միլիոն դրամ սուբվենցիա: Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 2021թ․ հոկտեմբերին հայտնի է դարձել, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը նույնպես հետաքրքրիր կենսագրություն ունի, նա անցնում էր Մարտի 1-ի գործով: 2008թ. մարտի 8-ին Ա. Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ Ա. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ 2008թ. մայիսի 27-ին որոշում է կայացվել Ասլան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով: 2008թ. հունիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: 2008թ. հուլիսի 16-ի դատավճռով Ա. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով:

Սիսիանում ՔՊ համայնքապետ էր ընտրվել Արմեն Հակոբջանյանը: Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերի մեջ թաթախված Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն էր մինչ ՏԻՄ ընտրությունները նշանակում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ ի՞նչ էր արել նախկին քաղաքապետը: 2012թ. Սյունիքի մարզպետարանը Սիսիանի քաղաքապետարանում իրականացրած վարչական հսկողության արդյունքում բացահայտել էր մի շարք խախտումներ: Սույն գործում որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանը եւ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանը: Մեղադրանքի հիմքում ընկած էր այն, որ կեղծվել է իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթուղթ, եւ այն օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափի` 1 մլն 260 հազար դրամ գումար:

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Անմիջապես դրանից հետո Արսենյանը գլխավորեց Ջերմուկում ՔՊ ցուցակը և ընտրվեց համայնքապետ:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված