Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ֆեոդալական բարքերի «վերածնունդը» Նոր Հայաստանում

Վերլուծական

ֆեոդալներին (այսպես էր Փաշինյանը անվանում ՀՀԿ-ական մարզպետներին և քաղաքապետերին) թույլ է տալիս առանց բացառության ամեն բան, միայն թե վերջիններս անխոնջ կատարեն ՀՀԿ ցուցումները և որոշումները:

Հեղափոխությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ն այս հարցում ևս որոշել է հետ չմնալ ՀՀԿ-ական ավանդույթներից: Դիցուք՝ անցած տարվա նոյեմբերի 21-ին Մեղրիի այն ժամանակվա համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկները ծեծել էին քաղաքացի Արթուր Աթանեսյանին։ Պատճառն էլ այն էր, որ Աթանեսյանին ստիպում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել, բայց նա չէր համաձայնվում։ Հարուցվել էր քրեական գործ, բայց հետագայում գործը կարճվեց, քանի որ տուժող Արթուր Աթանեսյանը հետ էր վերցրել բողոքը։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ արդեն հասցրել է աչքի ընկնել Մեղրիի համայնքապետի տեղակալը; Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը ծեծել է Մեղրիի բնակիչ Վանո Սարգսյանին։  Ըստ մեր աղբյուրների, Ջրօգտագործողների ընկերության Մեղրիի մասնաճյուղի աշխատակիցները փորձել են տարածաշրջանի գյուղեր գնացող ոռոգման ջրատարի խողովակներն անցկացնել Վանո Սարգսյանի հողամասի տարածքով։ Վերջինս փորձել է պարզել, թե ինչո՞ւ հենց իրեն պատկանող սեփական հողատարածքով, ու նրան հաջողվել է «լեզու գտնել» ջրօգտագործողների հետ։ Սակայն, դրանից հետո Վանո Սարգսյանին է հանդիպել Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը՝ Սարգսյանից փորձել պարզել, թե ինչո՞ւ է ընդդիմանում  համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին։   

Ամիսներ առաջ լուրեր էին տարածվել, որ  այն ժամանակ դեռ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը ծեծել էր տվել իրեն արտահերթ սպասարկելուց հրաժարված վարսավիրին:

Դրան հաջորդել էր տեղեկությունը, որ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում 10 հոգով, նրանց թվում՝ մարզպետ Արամ Խաչատրյանը, ծեծի են ենթարկել։ 

Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը աշխատանքից ազատել է Երասխի գյուղապետին, մինչդեռ վերջինս այդ քայլը համարում է ապօրինի և պնդում, որ իրական պատճառն այն էր, որ ինքը պատրաստվում էր ջրի երես հանել Ավետիսյանի կողմից կատարված խախտումները:

ԶԼՄ-ից «Իրավունք»-ը գրել էր, որ Արտաշատ խոշորացված համայնքի ՔՊ-ով առաջադրված եւ ընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով մինչ ավագանու ընտրությունները արտաշատցիների շրջանում ուներ «մեր տղա» համբավը, բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը, ըստ նշված լրատվամիջոցի աղբյուրի, դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով: Իսկ ավագանու նիստերից մեկի ժամանակ վերջինս սահմանափակել է ՀԿ-ների ղեկավարների մուտքը եւ զրկել ձայնի իրավունքից, ավելին, մեղմ ասած, վռնդել է դուրս, ինչը բարձրաձայնել է նաեւ ՀԿ-ի ղեկավարներից մեկը։

Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Ղալումյանը Տավուշում գրեթե ֆեոդալական կարգեր է հաստատել և, բնականաբար, դա անգամ ՔՊ-ականների սրտով չէ, ուստի նրանք փորձում են հակակշռել վերջինիս: Սա հանգեցրել է նրան, որ Տավուշում ՔՊ-ականների միջև լարված հարաբերություններ են հաստատվել և բավական լուրջ պայքար է մղվում յուրայիններին տարբեր պաշտոնների նշանակելու և այդ միջոցով սեփական դիրքերը ամրապնդելու համար:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 

Մեկ այլ օրինակ՝ օրեր առաջ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանը ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Հիշեցնենք՝ մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր այնուհետև ազատ էր արձակվել Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը:

Գյումրիում շաբաթներ առաջ տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։  Ավելորդ է անգամ նշել, որ ավագանու անդամի անունը մինչ այս դեպքը որևէ այլ, առավել կառուցողական գործողության համատեքստում չի հիշատակվել և թերևս միայն այս դրվագից հետո գյումրեցիների մի ստվար հատված տեղեկացավ, որ համայնքապետարանում նման անուն ազգանունով ավագանի էր աշխատում:

Մամուլում տարածված լուրերին համաձայն՝ օրեր առաջ գիշերը Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում միջադեպ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով ևս մեկ անձ իրենց ընկերների հետ միասին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը: Մինչ այս պահը, սակայն, որևէ մեկը որևէ կարգավիճակ չունի այս գործով, իսկ դա նշանակում է, որ, կարծես թե, փորձ է արվում ջրել աղմկահարույց դրվագը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված