Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Սեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում 

Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է

Գիտություն և Մշակույթ

Հայ թատրոնի ու կինոարվեստի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասանուհիներ Դոնարա Մկրտչյանի, ապա` Թամար Հովհաննիսյանի ամուսինը, ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի եղբայրը: 1946թ. սովորել է Լենինականի նկարչական ուսումնարանում և հրավիրվել դրամատիկական թատրոն (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), սովորել է դրամատիկական ստուդիայում և միաժամանակ խաղացել` հանդես բերելով գրոտեսկային ցայտուն դերապատկեր ստեղծելու, կերպարը սրամտորեն «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրք:

Աչքի է ընկել Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Խլեստակով), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Տրուֆալդինո) ներկայացումներում:

1953-56թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում: 1953-88թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Դերասանի արվեստին բնորոշ են եղել կոմիկականի և հերոսականի զուգակցումը, հումորի սքանչելի զգացողությունը, պարզ ու տպավորիչ արտահայտչամիջոցները:

Խաղացած ներկայացումներից են` Ժ.Հարությունյանի «Սրտի արատ» (Գվիդոն), «Ղազարը գնում է պատերազմ» (Ղազար), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Պաղտասար), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի, Զամբախով), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Հայրապետ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), Մ.Գորկու «Հատակում» (Բարոն), Գ.Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը» (Եզովպոս), Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (Սիրանո) և այլն: Վերջին դերը եղել է Հացթուխը` Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացման մեջ, որտեղ եղել է նաև ներկայացման ռեժիսորը: Հանդես է եկել ռադիոյի և հեռուստատեսային բեմադրություններում:

Նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում` «Պատվի համար» (1956թ.), «Ինչու է աղմկում գետը» (1959թ.), «01-99» (1959թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1971թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Հայրիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Նահապետ» (1977թ.), «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: Նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում` «Կովկասի գերուհին» (1966թ.), «Միմինո» (1977թ.), «Ալի Բաբան և 40 ավազակները» (1979թ.), «Ունայնություն, ունայնության» (1979թ.) և այլն:

1988թ. Երևանում հիմնադրել է արտիստական թատրոն և թատրոն-ստուդիա, որտեղ եղել է գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Թատրոնը 2004թ-ից կոչվում է նրա անունով: Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների, պատվոգրերի, մեդալների, 1975թ.` Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2001թ., հետմահու): 1971թ. արժանացել է Հայաստանի, 1980թ.` Վրաստանի, 1984թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29 -ին՝ Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում և Վանաձորում, Գյումրիում գործում է նրա թանգարանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը «Էվերթոնի» գլխավոր մարզիչ․ «Էվերթոնի» սեփականատիրոջ հետ երբեք չեմ հանդիպել և չեմ խոսելՏարվա ամենասպասված կենսագրական ֆիլմերից մեկը․ ինչպես է նկարահանվել Մայքլ Ջեքսոնի մասին «Մայքլը»Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան (տեսանյութ)Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն Լեհաստանում վառելիքի գների նոր թանկացում է կանխատեսվումԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակ Ինչի կարող է հանգեցնել Թրամփի՝ Պուտինի մասին նոր հայտարարությունը. Daily MailԶելենսկին պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային՝ մեկ պայմանով Բժշկի փոխարեն՝ սոցցանցերի հետևորդներ․ տարածվում է «անվճար խորհրդատվության» նոր միտումը«Յուրաքանչյուրն իր էկրանի մեջ է»․ հոգևորականը բացատրել է՝ ինչու են ժամանակակից դեռահասներն իրենց միայնակ զգումՈւկրաինացի փախստականներն ավելի հաճախ են հեռանում ԼեհաստանիցԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինՆոր համաշխարհային համավարակի վտանգ․ մասնագետները նախազգուշացնում են Իտալիայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը օգտագործել է Պավարոտիի ձայնը․ երգչի ընտանիքը վրդովված է Գերմանիայում հայտարարել են, որ Ռուսաստանի «թշնամու կերպարն» օգտագործվում է իշխանությունների քաղաքականությունն արդարացնելու համարՊուտին․ Մոսկվան, ինչպես ամբողջ Ռուսաստանը, մոբիլիզացրել է իր ուժերը՝ հայրենիքը պաշտպանելու համարԿենդանակերպի այս նշանները նոր հաջողությունների ճանապարհին են. ո՞վ կարող է ակնկալել շրջադարձային պահեր Իրանն ավելի վստահ է դարձել Միացյալ Նահանգների հետ իր հակամարտության մեջ. NYTՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում Որքա՞ն կարելի է պահել տնային պահածոները․ կենսաբանը նշել է անվտանգ ժամկետներըԼավրովի կոշտ ուղերձը՝ Եվրոպային և Ուկրաինային Ֆինլանդիայի նախագահին հրավիրել են Ղրիմ՝ «տորթ ուտելու և գարեջուր խմելու»Իրանի հրթիռային հարձակումներից հետո ԱՄՆ-ն հարվածել է նավթատար տանկերներին Ուկրաինական կարգավորման հարցում կարևոր է հաշվի նստել ԱՄՆ-ի հետ. ՌյաբկովՇուֆուտինսկուն շնորհվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում Մակրոնին քննադատել են Փարիզում կայանալիք գագաթնաժողովի համարՌուսաստանում հղիները կարող են վճարովի հիվանդության թերթիկ ստանալ հղիության ցանկացած փուլում
Ամենադիտված