ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը Թարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվի Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Ղազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասին Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները 

ՔՊ-ականների կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններն աննկա՞տ են մնում

Վերլուծական

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր թիմակիցները մութ և կասկածելի գործարքների մեջ երբեք չեն թաթախվելու՝ հետհեղափոխական Հայաստանում իրողությունները խոսում են լրիվ այլ պատկերի մասին: ՔՊ-ական պաշտոնյաները ոչ միայն հայտնվում են նմանատիպ պիկանտ պատմությունների կիզակետում, այլ մի բան էլ հաջողացնում են դրանցից չոր դուրս գալ, իսկ նրանց վարքագծում առկա կոռուպցիոն ռիսկերը պատկան մարմիններին, կարծես թե, այնքան էլ չեն հետաքրքրում:

Դիցուք՝ Աշտարակի երկարամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով, սակայն, վերջին ՏԻՄ ընտրություներին ստացավ ՔՊ-ի անվերապահ աջակցությունը, կանխիկ դրամ է  հայտարարագրել` 7,000,000.00 ՀՀ դրամ և 9,000.00 ԱՄՆ դոլար: Սա մի դեպքում, երբ աշխատանքից ստացված եկամուտը 3,722,101.00 ՀՀ դրամ է, բանկային հաշվի մնացորդն էլ՝ 8,053,071.00 ՀՀ դրամ: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից վերը նշված 9,000.00 ԱՄՆ դոլարը, այդ գումարի ծագման և աղբյուրների մասին տեղեկություն չկա:

Արարատի համայնքապետ ընտրված Ասլան Ավետիսյանը հայտարարգրել է 38,590,000.00 դրամի չափով բաժնետոմս, սակայն թե որ ընկերությունում 99.33 տոկոսի հասնող բաժնեմասնակցություն ունի Ավետիսյանը՝ հանրությանը չի ներկայացվել:

Սիսիանի համայնքապետ նշանակված Արմեն Հակոբջանյանը 2019 թվականին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում որպես նվիրատվություն ստացել է բնակարան: Ընդ որում, հայտարարատուի և համասեփականատիրոջ միջև կապի բնույթը պաշտպանված է, հետևաբար որևէ կերպ դա պարզելը դառնում է անհնար:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը իր հայտարարագրի համաձայն 2021 թվականին 10 միլիոն դրամով անշարժ գույք է վաճառել Սակայն եկամուտներ բաժնում՝ գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը 2,500,000.00 ՀՀ դրամ:

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես էր սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»: Պատկան մարմինները թեև ուսումնասիրել էին այս տեղեկատվությունը, սակայն, դրան որևէ ընթացք չի տրվել, այնուհետև մամուլում հայտնվեցին նորություններ առ այն, որ Թորոսյանը վաճառել է վերը նշված ձկնաբուծարանները:

Ամիսներ առաջ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ինքնախոստովանություններով հանդես եկավ, թե ինչպես են հետհեղափոխական ժամանակահատվածում Պետական առողջապահության գործակալությունում՝ ՊԱԳ-ում, գրանցվել կոռուպցիոն բնույթի սկանդալներ: Սակայն, նախարար Անահիտ Ավանեսյանը մինչ այս պահը նույնիսկ չի հարցաքննվել:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Այստեղ նույնպես որևէ իրավական գործընթաց չմեկնարկեց:

Եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

Մամուլում նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի, կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Ամենադիտված