Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը 

Պոպուլիզմի վրա «բռնված» ՔՊ-ականների 10-յակը

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները հեղափոխությունից հետո մեկը մյուսի հետևից մեգանախագծերի անոնս էին անում և տպավորություն էր, որ Հայաստանը դառնալու է մի մեծ շինհրապարակ, ժողովուրդն էլ ի վերջո կունենա բաղձալի նոր աշխատատեղերը: Սակայն, հեղափոխությունից 5 տարի անց կարող ենք ամփոփել և եզրակացնել, որ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների կողմից հանրությանը ներկայացված նախագծերից գրեթե ոչ մեկը այդպես էլ կյանքի չկոչվեց:

Դիցուք՝  Նիկոլ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզ, որտեղ հայտարարում է նոր ավտոմեքենաների արտադրության մասին, որը ինչպես հետագայում պարզվում է, չի իրականանում:

Այն ժամանակ դեռ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման ներքո գտնվող Կոտայքի մարզպետարանը խրոխոտ ու ինքնավստահ կերպով հայտարարեց․ «Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի»։ Անցել է ավելի քան երկու տարի, բայց այս «գրանդիոզ» նախաձեռնությունից որեւէ ձայն-ծպտուն չկա։ Սա էլ, ինչպես Փաշինյանի կառավարության բազմաթիվ այլ խոստում-հայտարարություններ, մնաց թղթի վրա՝ որպես ժամանակից շուտ ոգեւորության, առուն չթռած՝ հոպ ասելու հերթական օրինակ։ Վերելակների գործարանը պետք է կառուցեին չինացիները Չարենցավանում։ Դրա համար նրանք այցելեցին Չարենցավան, տարածք ընտրեցին ու անհետացան։

ՀՀ քաղաքացին Փաշինյանից ակնկալում է պարզաբանում, թե ինչ եղավ նույն Արմավիրի Մերձավան համայնքի կենցաղային տեխնիկայի գործարանի հետ, որի բացմանը մասնակցեց 2018-ի դեկտեմբերին: Ի՞նչ եղավ 4,5 միլիոն ներդրման եւ ութսուն աշխատատեղի եւ 126 հազար միավոր տեխնիկայի հետ, որը պետք է արտադրվեր ընդամենը մեկ տարում: Իսկապես, ո՞ւր են հայկական հեռուստացույցները, որ բյուջեն լցնելու համար Փաշինյանը հույսը դրել է գյուղացու սիգարետի եւ օղու վրա։

Հայաստանում 10-15 միլիարդ դոլարի ներդրում պետք է արվեր այսպես կոչված` խելացի քաղաքների կառուցման համար։ Այս հարցը գտնվում էր այն ժամանակվա ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կուռացիայի ներքո, սակայն, որ աստղաբաշխական ներդրումներին ականատես եղանք, ոչ առավել ևս այս կայսերական ծրագրի իրականացմանը։
 
Գյումրիում ճոպանուղի կառուցելու ֆանտաստիկ թվացող և լուրջ ներդրումներ պահանջող ծրագիրը ևս կյանքի չկոչվեց։ Այդ ընթացքում Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Հարությունյանը։
 
Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020թ-ին մարզում պետք է իրականացվեին մի շարք ծրագրեր՝ ուղղված բիզնեսի, առողջապահության, կրթության ոլորտներին: Այն ժամանակվա մարզպետը նշել էր, որ գործարարի կողմից Երևան-Մխչյան ավտոճանապարհի վրա նախատեսվում է կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա, որի կառուցման համար կներդրվի $4.5 մլն: Թե ինչ եղավ հետո` անչափ հուզիչ էր: Դե իսկ հայտնի և մեմ դարձած կոկորդիլոսաբուծարանի մասին ընդհանրապես ավելորդ է հիշեցնել:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես աչքի է ընկնում էքստրավագանտ խոստումներով։ Դրանցից մեկը Գյումրիում նյույորքցի Թոդդ Ֆաբաքերի ներդրմամբ՝ «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։
 
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարում էր, որ մեկ տարում ամբողջությամբ կլուծվի աղետի գոտին դոմիկներից ազատելու հարցը, որը, իհարկե, չլուծվեց․
 
Թերևս ամենափիառված նախագիծը, որը այս տարիների ընթացքում առաջ են բրդում իշխանությունները Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցումն է: Այդ խոստումը տալիս էին Հայկ Մարությանը, Հրաչյա Սարգսյանը, իսկ այժմ նրանց է միացել Տիգրան Ավինյանը: Մինչդեռ մետրոյի կայարանից դեռևս որևէ լուր չկա և հասկանալի չէ՝ այն կառուցվելու է ընդհանրապես, թե ոչ:
 
Մեկ տարի առաջ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանը տիեզերք  է արձակել իր առաջին արբանյակը և շուտով հանրությանը կներկայացվեն նրա կողմից արված առաջին լուսանկարները: Մինչ այս պահը այդ լուսանկարները հանրությունը այդպես էլ չտեսավ:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին
Ամենադիտված