Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 

«Նախկինների» առոք-փառոք կյանքը Նոր Հայաստանում

Վերլուծական

Նախկին իշխանություններին մերժած հեղափոխականները թվում էր, թե անհաշտ պայքար են սկսելու վերջիններիս հետ, իհարկե, օրենքի սահմաններում՝ պարզելու համար, թե իրեն կողմից իսկ բազմիցս բարձրաձայնված այսպես կոչված՝ թալանված գումարները ուր են, ինչպես են վաստակվել և ինչի վրա են ծախսել: Սակայն, եթե նայում ենք առկա իրականությանը, ապա պատկերը հետևյալն է՝ նախկին պաշտոնյաների մի մասը տաքուկ վերարտադրվել են իրենց պաշտոններում՝ արդեն ՔՊ ցուցակներով, մի մասն էլ առոք-փառոք ապրում է ստանալով միլիարդների հասնող արտոնություններ:

Դիցուք՝ Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակի առաջին համարը Նորայր Հակոբյանն էր, որն արդեն 20 տարի զբաղեցնում է Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնը։ 2012-ի համայնքի ղեկավարի ընտրությունում նա եղել է ՀՀԿ անդամ, իսկ 2017-ին՝ անկուսակցական։

Արենիում ՔՊ-ի առաջին համարը գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ Ավելի վաղ՝ 1996-2005 և 2007-2017 թթ. նա եղել է Ռինդի համայնքապետ։ Ռինդն այժմ Արենի խոշորացված համայնքի մաս է կազմում։
 
Գյուլագարակում ՔՊ հաղթած թեկնածու, ներկայիս համայնքապետ Խաչիկ Վարդանյանը այդ պաշտոնում նշանականվել է 2021-ի հուլիսին, այն բանից հետո, երբ 2017-ին համայանքապետ ընտրված Մհեր Գևորգյանը վաղաժամկետ դադարացրել էր լիազորությունները։ Վարդանյանը 2017-ի ընտրություններին մասնակցել է որպես ՀՀԿ-ական։ Իսկ 2016-ին նա Գյուլագարակի համայնքապետ էր ընտրվել որպես «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցության անդամ։
 
Կոտայքի մեկ այլ համայնքում՝ Ակունքում, ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր և հաղաթանակ է տարել Հունան Ռուբենյանը, որը 1996-ից է գլխավորում համայնքը։ 2012 և 2017 թվականների համայնքապետի ընտրություններում նա ևս եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Հատկանշական է, որ Ռուբենյանի ղեկավարած համայնքի խոշոր գնումների մասին 2018-ի հունիսին ահազանգում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը։

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում ՔՊ հաղթած թեկնածուն նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, ում մասին մամուլը հեղեղված է աղմկոտ նյութերով։ Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։

Ըստ ՀՔԾ-ի՝  հարկեր չվճարելու տեսքով պետությանը 30  միլիոն դրամ էր վերադարձել «ՄԱՊ» ընկերությունը։ Այս փաստը բացահայտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից Աիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլարի կաշառք ստանալու գործի քննության շրջանակում։ «ՄԱՊ»-ը գինի, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն է, ընկերության սեփականատերը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն է։  ՄԱՊ գինու և կոնյակի գործարանը՝ մեկ միլիոն դրամ է փոխանցել ՔՊ-ին որպես նվիրատվություն: Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ Սնուպ Դոգի երևանյան համերգի կազմակերպումը վստահվել է հենց Պետրոսյանի որդու ընկերությանը:

2018 թվականի մայիսին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի  փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Արդյունքում Ալեքս Հոլդինգի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պետությանն է վերադարձրել 5.2 միլիարդ դրամ: Վատացե՞լ են արդյոք դրանից հետո Ալեքսանյանի գործերը: Բնավ: Կառավարությունը 3 տարվա ընթացքում 2 միլիարդ դրամի արտոնություն է տրամադրել  Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը; Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարությունը պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հետ առչնվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության դեմ նույնպես քրեական գործ էր հարուցվել, գործը սակայն կարճվել է, իսկ ընկերությունը պետությանն է վերադարձրել 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ամիսներ անց կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանի որդիների ընկերությունը՝ Գրին Ֆարմեր-ը ազատվեց 660 միլիոն դրամ արժեքով ապրանքների ներմուծումից, ԱԱՀ-ի վճարն էլ երեք տարով հետաձգվեց:

Բացի այդ,  կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Նախկին պաշտոնյաների ընկերություններից շարունակում են միլիոնների հասնող գնումներ կատարել:  Բնապահպանության նախարարությունը գնումը կատարել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ կապվող «Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 839,000 ՀՀ դրամ։ ԱԱԾ-ն շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ է գնել«Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 18,836,000 ՀՀ դրամ: ՀՀ սահմանադրական դատարանը մեկ անձից գնման ընթացակարգով մեքենաների ապահովագրության ծառայություններ է ձեռք բերել վերը նշված ՍՊԸ-ից՝ վճարելով 580 հազար դրամ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին
Ամենադիտված