Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

ՔՊ-ական պաշտոնյաների՝ օրենքին հակասող որոշումները

Վերլուծական

Թավշյա հեղափոխության օրերին հպարտ քաղաքացիներին վստահեցնում էին, որ ի տարբերություն գործող իշխանությունների՝ հեղափոխականները, գալով իշխանության, որոշումներ են կայացնելու բացառապես օրենքի տառին և ոգուն համապատասխան, ավելին՝ այդ որոշումները մշտապես բխելու են հենց վերը նշված հպարտ քաղաքացիների շահերից: Այդպե՞ ս է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ:

Երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը: Վարչական դատարանը որոշում էր կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել էր, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի: Բացի այս դեպքը, ևս մեկ դեպք է գրանցվել: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ  Ռոմանոս Պետրոսյանի դատական գործն ավարտվել է ի օգուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանի։ Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը՝ Գաբրիելյանին վերականգնել պաշտոնում, վճարել նրա պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Նախարարությունը պետք է վճարի Լեւոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 հազար դրամ եւ 8 հազար դրամ՝ պետտուրք։

 ՊԵԿ ղեկավարության կողմից անօրինական կերպով հեռացված աշխատակիցները հերթով հաղթում են դատական ատյաններում ու ստանում փոխհատուցում՝ չաշխատած ամիսների դիմաց։ Նրանք՝ բոլորը, ՊԵԿ-ի դեմ հաղթանակ են գրանցել դատական բոլոր ատյաններում՝ առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ դատարան։ Բոլորի դեպքում էլ դատարանը միատեսակ որոշումներ է կայացրել՝ բավարարելով իրենց խախտված իրավունքների վերականգնման հայցով դիմած ՊԵԿ աշխատակիցների պահանջը։ Ու ՊԵԿ-ն այսօր, կատարելով դատարանի վճիռը, ստիպված տասնյակ միլիոնավոր դրամների փոխհատուցումներ է տրամադրում իր սխալ եւ ապօրինի վարչարարության զոհ դարձած աշխատակիցներին։ ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ Պետք է նշենք, որ նմանատիպ որոշումների մեծ մասը ընդունվել են մինչ Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելը:

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում էլ, թեև բողոքարկողը փաստացի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն էր, սակայն որոշումը կայացվել էր նրա նախորդի կողմից:

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից ընդունված որոշման դեմ:  ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձվել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։ Բացի այդ, Գրիգորյանին փոխհատուցվել է հարկադիր պարապուրդի պատճառով չստացված ողջ աշխատավարձը:

ԶԼՄ-ից «Իրավունք»-ը գրել էր, որ Արտաշատ խոշորացված համայնքի ՔՊ-ով առաջադրված եւ ընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով մինչ ավագանու ընտրությունները արտաշատցիների շրջանում ուներ «մեր տղա» համբավը, բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը, ըստ նշված լրատվամիջոցի աղբյուրի, դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով: Իսկ ավագանու նիստերից մեկի ժամանակ վերջինս սահմանափակել է ՀԿ-ների ղեկավարների մուտքը եւ զրկել ձայնի իրավունքից, ավելին, մեղմ ասած, վռնդել է դուրս, ինչը բարձրաձայնել է նաեւ ՀԿ-ի ղեկավարներից մեկը։

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում է հայտնվել: Մամուլը ահազանգում է, որ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում է ընդունել քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 690.9քմ հողամաս, Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ  Ծաղիկ Վարդանյանին  օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի  պաշտոնում։ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն անցյալ տարի ազատվել էր աշխատանքից: Վարդանյանին հայտարարվել էր երկու խիստ նկատողություն, որից հետո Անահիտ Ավանեսյանը նրան աշխատանքից ազատել է։ Ծաղիկ Վարդանյանը Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում էր  արդեն մի քանի տարի՝ 2017 թվականից, իսկ մինչ այդ նա Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր: Վարդանյանը՝ Ավանեսյանի որոշումը համարել էր անօրինական, ինչն էլ վիճարկել էր դատարանում։ Վարդանյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության բավարարվել է, դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված