Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 

«Սկզբունքային» ՔՊ-ականների 10-յակը. ովքեր են «մոռացել» սեփական անցյալը

Վերլուծական

Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները անսկզբունքայնության խորհրդանիշ են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գրեթե բոլոր անդամները պաշտոններ զբաղեցնելուց հետո 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները։

Դիցուք ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ամիսներ առաջ  հանդիպել էր ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:  Հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ: Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը մինչև 2018 թվականը ակտիվ հակառուսական գործունեություն էր ծավալում։ Նրան հաճախ կարելի էր տեսնել ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաներում։ Արշակյանն անգամ մասնակցում էր բողոքի ակցիաների, որոնց մասնակից ՀՀ քաղաքացիները չէին ընդունում ՌԴ ընտրությունների ադյունքները։ 

Հակոբ Արշակյանը արդեն ռուսամոլ է

Զառա Բաթոյանը մինչ հեղափոխությունը հետաքրքրված է կալանավայրերում պահվող կանանց բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իրավունքով, մշտապես խոսում էր այդ մասին և պահանջներ ներկայացնում օրվա իշխանություններին: Այսօր նա այդ մասին ընդհանրապես չի հիշատակում, չնայած՝ առիթները քիչ չեն:

2018 թվականի մարտի 16-ին Երևանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ  Լենա Նազարյանը դատի էր տվել «Երևան» հիմնադրամին և Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով  պահանջում էր տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ և ավելի անանուն գումար փոխանցել «Երևան» հիմնադրամին։ Լենա Նազարյանն այն ժամանակ վստահ էր, որ նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ճակատագրի հեգնանքով, այժմ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և ոչ միայն չի նկատում այն, ինչ կատարվում է այդ հիմնադրամում և դրա շուրջ, այլ մի բան էլ ակտիվորեն ներգրավված է հիմնադրամի աշխատանքներում և գովազդում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հիմնադրամը:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա տալը դա ճոխություն է և պադավատապետություն, այսօր Նոր Հայաստանում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը շրջում է ծառայողական մեքենայով:

Ամիսներ առաջ 53 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի և Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Մինչդեռ 2002-ին Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչներն ու Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահները կառավարությանը մեղադրում էին պայմանավորվածությունները խախտելու եւ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծը չնչին փոփոխություններով շրջանառության մեջ վերադարձնելու համար:

Էդմոն Մարուքյանն ամիսներ առաջ  համաձայնել է պաշտոն ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, նա դարձել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանի և վերջինիս վարած քաղաքականության մասին Մարուքյանը պաշտոնը ստանալուց ամիսներ առաջ․ «Էս հեղափոխությունը էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի լավ ապրեն։ Էղել ա նրա համար, որ մարդիկ ավելի հավասար լինեն։ Բայց հավասարությունը խաբկանք ա, մեծ խաբկանք։ Էդ հավասարությունը չի ապավովվել. իրանք լավ են ապրում, դուք ոնց ապրում էիք էդպես էլ ապրում եք։ Տասը տոկոս ձեր կյանքից էս մարդիկ են ղեկավարում, թող ցույց տան տաս տոկոս որտեղ ա կյանքը լավացել։ Տաս տոկոս ցույց տվեք որտեղ են լավ բան արել... Դուք գնացել կառավարական ամառանոցներում ապրում եք, դուք դավաճանել եք հեղափոխությանը, սկսել եք լավ ապրել, ու էդ օրվանից սաղ կործանվել ա»:

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը մինչ հեղափոխությունը բողոքում էր իրավապահների ապօրինություններից, ամենաթողությունից: Հեղափոխությունից հետո նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է:

 Երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Հանրապետական համայնքապետերը թալանում են բյուջեն, այն ժամանակվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ըստ էության, Փաշինյանին մեղադրեց ստախոսության մեջ` հայտարարելով, որ ինքը թալանի որևէ դեպք չի իմանում: Հեղափոխությունից հետո Ջանջուղազյանը մի քանի տարի պահպանեց իր պաշտոնը՝ դառնալով Փաշինյանի տնտեսական ռեֆորմների կնքահայրը: Ջանջուղազյանը ջանք ու եռանդ չէր խնայում հանրությանը համոզելու, թե ինչ ճիշտ քաղաքականություն է որդեգրել Փաշինյանի կառավարությունը և որ այդ քաղաքականությունը տալիս է սպասված արդյունքները: Այնուհետև վերջինս նշանակվեց ոչ ավել, ոչ պակաս՝ Վերահսկիչ պալատի նախագահ:

ՀՀ նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, շնորհավորելով լրագրողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, վերջիններիս նաև հորդորել է պահպանել էթիկայի կանոնները և զերծ մնալ ատելության խոսքի տարածումից: Հետաքրքիր է, թե ինչու է նորանշանակ ՄԻՊ-ը նմանատիպ կոչ-պահանջ հնչեցնում լրագրողների հասցեին, մի դեպքում, երբ նմանատիպ վարքագծով աչքի են ընկնում հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Ամիսներ առաջ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից: Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը, ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին
Ամենադիտված