ՆԳ նախարար․ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսի անցակետում Իրանում կասեցվել է հայկական պղպեղի տեղափոխումը՝ փաստաթղթերի կեղծման կասկածի պատճառով Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինը Չհայտարարված այց՝ Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզում Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ» 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ ՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվում Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ» 

ԱԺ-ում քննարկվել են 2023 թվականի առաջին կիսամյակի պետբյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները

Հայաստան

ՀՀ 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 105.1 տոկոսով՝ կազմելով 1,160.7 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 83.4 տոկոսով՝ կազմելով 1,026.4 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական և ժամանակին կատարումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 25-ի նիստում՝ քննարկման ներկայացնելով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Նախարարն անդրադարձել է համաշխարհային տնտեսությունում և մեր երկրի տնտեսությունում տիրող իրավիճակին, ներկայացրել 2023 թվականի առաջին կիսամյակի ձեռքբերումներն ու մատնանշել ծագած խնդիրները:

Ըստ նրա՝ 2023 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային մատակարարման շղթաների աստիճանական վերականգնման, Չինաստանի տնտեսության վերականգնման, ինչպես նաև կենտրոնական բանկերի կողմից կիրառվող զսպող դրամավարկային քաղաքականության արդյունքում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում գրանցվել են ներուժային աճերից ցածր տնտեսական աճեր, իսկ ՌԴ-ում տնտեսական աճը վերջին ամիսներին մտել է դրական տիրույթ: Գնաճային ճնշումները թուլացել են՝ պայմանավորված համաշխարհային մատակարարման շղթաների վերականգնմամբ, ինչպես նաև կենտրոնական բանկերի կողմից վարվող խստացող դրամավարկային քաղաքականությամբ, որի պայմաններում նկատվում է գնաճի տեմպերի դանդաղում:

Նշվել է, որ դեպի Հայաստան մարդկանց ներհոսքով, զբոսաշրջության զգալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների` ՀՀ տեղափոխման, ինչպես նաև ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում ձևավորված տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը շարունակվել են նաև 2023 թվականի առաջին կիսամյակում: Արդյունքում հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 11.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ` պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես գրանցվել է թողարկման ծավալների աճ:

2023 թվականի առաջին կիսամյակում ներքին բարձր պահանջարկի և արտաքին որոշ շուկաներում ՀՀ ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացման պայմաններում արտաքին առևտուրը նշանակալի աճ է գրանցել. ապրանքների արտահանումն աճել է 72.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 73 տոկոսով:

Ըստ ֆինանսների նախարարի՝ 2023 թվականի առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կտրուկ դանդաղել է և մտել բացասական տիրույթ՝ հունիսին կազմելով -0.5 տոկոս, սակայն տնտեսությունում բարձր պահանջարկը, աշխատավարձերի աճի բարձր տեմպերն ու գնաճային սպասումները պահպանվում են: Վերջինս հիմք ընդունելով՝ ԿԲ-ն նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքն ընդամենը 0.25 տոկոսային կետով:

Նրա հավաստմամբ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի վարկերի և ավանդների ծավալներն աճել են: Վարկերի աճին շարունակել է նպաստել հիպոտեկային վարկերի աճը՝ օժանդակություն ստանալով եկամտային հարկի վերադարձի պետական ծրագրից:

Նշվել է նաև, որ 2023 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման արդյունքում պետական բյուջեն եղել է հավելուրդային: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա բարձր տնտեսական աճի պայմաններում գնահատվում է զսպող:

Ներկայացնելով պետական բյուջեի կատարման ամփոփ ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը փաստել է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 18.1 տոկոսով կամ 177.9 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների աճով:

Նշվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 12.7 տոկոսով կամ 116.0 մլրդ դրամով, ընդ որում` 12.1 տոկոսով՝ 98.6 մլրդ դրամով աճել են ընթացիկ ծախսերը, 18 տոկոսով՝ 17.4 մլրդ դրամով` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Ըստ նրա՝ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,103.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 4 տոկոսով գերազանցել են ծրագրային ցուցանիշը: 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 18.9 տոկոսով կամ 175.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով մուտքերի աճով:

Արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 4.1 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին կիսամյակի համար ծրագրված մուտքերի 48 տոկոսը և 6.6 տոկոսով կամ 291.1 մլն դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 53.1 մլրդ դրամ՝ 53.7 տոկոսով գերազանցելով ծրագրված ցուցանիշը և 5.2 տոկոսով գերազանցելով 2022 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:

Նախարարի հավաստմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կազմել են 116.9 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 52.6 տոկոսը և 16.2 տոկոսով` 16.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշվել է նաև, որ 2023 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 134.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 125.5 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 72.4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, որի արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներն աճել են 168.4 մլրդ դրամով:

Վահե Հովհաննիսյանը նաև փաստել է, որ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,289.7 մլրդ դրամ (11,103.9 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ պետական պարտքում 2,487.2 մլրդ դրամը (6,438.1 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,802.5 մլրդ դրամը (4,665.9 մլն ԱՄՆ դոլար)` ներքին պարտքը:

2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ աճել է 109.5 մլրդ դրամով (472.7 մլն ԱՄՆ դոլարով), մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 43.1 մլրդ դրամով (0.9 մլն ԱՄՆ դոլարով):

Նշվել է, որ տնտեսական բարձր ակտիվության պայմաններում հունվար-հունիսին վարձու աշխատողների թիվը և աշխատավարձերն աճել են: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16.3 տոկոսով` կազմելով 46,764 մարդ: Միևնույն ժամանակ վարձու աշխատողների թիվն աճել է շուրջ 5.7 տոկոսով` կազմելով 710,345 մարդ: Վարձու աշխատողների թվի աճին հիմնականում նպաստել են մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, մշակույթի, զվարճությունների և հանգիստի, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում աշխատողների թվի աճը:

Ըստ բանախոսի՝ 2023 թվականի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ նվազել է 1.1 տոկոսային կետով` կազմելով 13.7 տոկոս, գործազուրկների թիվը նվազել է 3.6 տոկոսով, զբաղվածների թիվը` աճել 5.5 տոկոսով: Միաժամանակ, աշխատուժի առաջարկն աճել է 4.2 տոկոսով:

Վահե Հովհաննիսյանը նաև փաստել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 19.5 տոկոսով` կազմելով 261,376 դրամ: Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 192,109 դրամ, իսկ ոչ պետականում` 22.1 տոկոսով և կազմել է 290,141 դրամ: Իրական աշխատավարձը 4.2 տոկոս գնաճի պայմաններում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.7 տոկոսով:

Անդրադարձ է եղել նաև պետական պարտատոմսերի շուկային: Նշվել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 319.3 մլրդ դրամ` 2022 թվականի նույն ժամանակահատվածի 245.1 մլրդ դրամի դիմաց:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում 12 ամսյա գնաճի տեմպերը կտրուկ դանդաղել են` հունիսին հասնելով -0.5 տոկոսի, սակայն տնտեսությունում բարձր պահանջարկը, աշխատավարձերի աճի բարձր տեմպերն ու գնաճային սպասումները պահպանվում են, ինչը հիմք ընդունելով` ԿԲ-ն հաշվենկատ է գտնվել դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության հարցում` նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդամենը 0.25 տոկոսային կետով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը փաստել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյոււջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:

Ըստ նրա` 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4 տոկոսով:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ դրամով կամ 63 տոկոսով:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ հաշվետու ժամանակահատվածում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով մուտքերը կազմել են 22.9 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.1 տոկոսը:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, ներկայացրել կատարված աշխատանքներն ու ոլորտային ցուցանիշները, որոնք գերազանցում են նախորդ տարվա ձեռքբերումները:

ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը տեղեկացրել է, որ կառույցը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի քիչ ավելի ուշ: Ըստ նրա` ՀՊ-ի ուսումնասիրությունների արդյունքում արդեն առկա են որոշակի անհամապատասխանություններ:

Բանախոսները պատասխանել են նաև հանձնաժողովականների հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հարցն առնչվել է պետական պարտատոմսերի թողարկման ծավալների գերակատարմանը: «Որքանո՞վ է այն արդարացված»,- հետաքրքրվել է պատգամավորը:

Ֆինանսների նախարարը նշել է՝ իրականում խնդիրն այն է, որ բացի մեր պակասուրդի ֆինանսավորման նպատակից պարտատոմսերի թողարկումը նպատակ ունի ապահովել ներդրողներին բավարար ներդրումային գործիքներով: Ըստ նրա՝ ՀՀ-ում ներդրում կատարելու հարցում ունենք բավականին մեծ աշխուժացում, միջազգային մասնավոր կառույցների մեծ հետաքրքրվածություն: «Մեզ համար կարևոր է պահպանել և խորացնել մեր ներդրողների բազան»,- ասել է Վահե Հովհաննիսյանը և հավելել. «Թեև առաջին կիսամյակում մենք ունենք թերակատարումներ, բայց տարվա կտրվածքով պլանավորում ենք իրականացնել մեր ծրագրերը, մանավանդ որ պակասուրդի ֆինանսավորման հետ կապված կան ռիսկեր և մենք պետք է պարտքը լրացնենք տեղական թողարկումներով»:

Գևորգ Պապոյանը նաև հետաքրքրվել է որոշ բյուջետային ծրագրերում գրանցված ցածր կատարողականներով: «Ի՞նչն է պատճառը, որ կան բյուջետային տողեր, որոնք տարիներ շարունակ թերակատարվում են: Արդյոք համապատասխան հետևություններ կատարվո՞ւմ են»,- հարցրել է հանձնաժողովի նախագահը:

«Մենք պարբերաբար Կառավարությունում և մեր գործընկերների հետ քննարկում ենք թերակատարումներն ու դրանց պատճառները և բնականաբար դրանք հաշվի են առնվում բյուջեի պլանավորման փուլում, բայց մեր խնդիրն այն չէ, որ թերակատարումների պատճառով չպլանավորենք այդ ուղղությունները, քանի որ այդ ուղղություններն անմիջականորեն կապված են Կառավարության ծրագրի և դրա կատարման և մեր տրված խոստումների հետ: Մենք հետևաբար պետք է մտածենք այն մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան արձանագրել խնդիրներն ու գտնել դրանց համապատասխան լուծումները»,- փաստել է Վահե Հովհաննիսյանը:

Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է նաև մի շարք այլ բնագավառների խնդիրներով, որոնց տրվել են պարզաբանումներ` ոլորտների ներկայացուցիչների կողմից:

Քննարկման արդյունքում հարցն ընդունվել է ի գիտություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳ նախարար․ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջումՆուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համարԻրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսի անցակետում Իրանում կասեցվել է հայկական պղպեղի տեղափոխումը՝ փաստաթղթերի կեղծման կասկածի պատճառովՊենտագոնը հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության պատճառով վիրավորվել է 687 ամերիկացի զինծառայող Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինըՉհայտարարված այց՝ Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզումԹրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ»425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներՀնդկաստանը կշարունակի կատարելագործել իր Սու-30ՄԿԻ կործանիչներըՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումՍտեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»Ռուբինյանի խորհրդարանը և Փաշինյանի իշխանության նոր «ճարտարապետությունը». «Ժողովուրդ»«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»Օգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարզվել է, որ ալկոհոլը անսովոր ազդեցություն ունի նյարդային բջիջների վրաՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցՀայտնաբերվել են հատապտուղներ, որոնք նվազեցնում են թրոմբոզի առաջացման ռիսկը և բարելավում տրամադրությունըԱնվանվել է վնասված աղիքային պատնեշը վերականգնող ըմպելիքԻսպանիան հայտարարել է Սեուտա միգրանտների ներթափանցման լիակատար դադարեցման մասինTelegram-ը կրկին հայտնվել է App Store-ում51 երկրի քաղաքացիներ՝ ուկրաինական գերության մեջ․ Կիևը հայտնում է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա քաղաքացիներ են կռվել Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել սահմանը հատող միգրանտներինՕգոստոսի ամենաբախտավոր օրը` յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար. ե՞րբ աստղերը ձեր կողմը կլինեն «Առանց մարդու միջամտության կոտրում են Telegram, WhatsApp»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ) Վաշինգտոնը ևս 1.4 միլիարդ դոլար կծախսի Ազգային գվարդիայի վրա․ WPԴաշնային դատարանն ԱՄՆ գործակալներին թույլատրել է թաքցնել դեմքերը՝ հակառակ Նյու Յորքի օրենքին Նավթի գները կտրուկ անկում են ապրել Իրանի հետ գործարքի մասին ԱՄՆ հայտարարությունից հետոՄարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 ներգաղթյալՕգոստոսի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրEl Pais. Իսպանիան աշխատանքից ազատել է Սեուտայում միգրանտների թվի մասին հաղորդած աշխատակցինՌուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ ՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք տեղակայել ՖինլանդիայումԻսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ առաջարկված նախագծին. Նեթանյահու Եվրահանձնաժողովը կձգտի Ռուսաստանից էներգակիրների մատակարարման լիակատար արգելք սահմանել՝ չնայած դեֆիցիտինՍպիտակ տանը անցկացված UFC մրցաշարը 30 մլն դոլարի վնաս է բերել Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել Սովորական ասեղը կարող է փրկել ինսուլտի ժամանակ մարդու կյանքը Ուկրաինան ամեն օր կապ է պահում Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի ԱՄՆ-ում թոշակառուն ուղղաթիռով խանութ է ժամանել՝ խցանումներից խուսափելու համարՊատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը Հայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել Վրաստան Իսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համար
Ամենադիտված