Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 42 րոպե
Սպորտ«Ալ-Հիլալի» 32-ամյա հարձակվող Նեյմարը վաստակել է 101 միլիոն եվրո՝ 2024 թվականին Սաուդյան Արաբիայի ակումբի կազմում երկու հանդիպման մասնակցելուց հետո՝ ընդհանուր առմամբ խաղալով 42 րոպե։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2023 թվականի հոկտեմբերին վնասվածք էր ստացել։ Նեյմարն ապաքինվել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին, սակայն վնասվածք է ստացել Ասիայի Չեմպիոնների լիգայի «Էսթեղլյալի» դեմ խաղում (3:0):
Նեյմարը միացել է Ալ-Հիլալին 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։