Իրանը բացել է ստորգետնյա հրթիռային նոր բազա
ԻրանԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի ներկայությամբ ներկայացվել է իրանցի մասնագետների մշակած առաջադեմ հրթիռային համակարգը, հայտնում է CNN-ը։
Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում 1 և 2» գործողությունների մի մասն իրականացվել է այս ստորգետնյա հրթիռային բազայի միջոցով, գրում է լրատվամիջոցը։
Իրանի «Ճշմարիտ խոստում 2» գործողության ընթացքում այս բազայի հրթիռները կարողացել են խոցել երկրի հենց կենտրոնում գտնվող իսրայելական «Նավաթիմ» բազան:
«Շուտով կբացվեն ստորգետնյա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համալիրները, և դուք կտեսնեք Իրանի հզորության ահռելիությունն ու խորությունը, որը նախկինում չեք տեսել»,- ասել է գեներալ-մայոր Սալամին։