Հայաստանը պահպանում է իր դիրքը անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հասարակություն![Հայաստանը պահպանում է իր դիրքը անձնագրերի համաշխարհային վարկանիշում](/rs.php?image=/disc/10-01-25/c958f7eabcb45b08388d40740e28cb12.jpg&w=780)
Համաշխարհային անձնագրերի վարկանիշում 2025 թվականին Հայաստանը մնացել է 74-րդ տեղում՝ համաձայն «Henley&Partners» կազմակերպության տվյալների։
Հայաստանը 2024 թվականի վարկանիշում նույնպես զբաղեցրել է 74-րդ տեղը։ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի մեկնել 68 երկիր։ Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը: Այս երկրի քաղաքացիությունը թույլ է տալիս առանց վիզայի ճանապարհորդել 195 երկիր։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)