Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին 

ՏՏ ոլորտի պարանոցից կախված քարը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում կարևոր դեր են կատարում մի կողմից՝ տնտեսական մրցունակության, արտադրողականության, կառավարման արդյունավետության բարձրացման, իսկ մյուս կողմից էլ՝ ինովացիոն և գիտակրթական համակարգերի, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար։ Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ մեծ ներդրումներ են կատարում ՏՏ ոլորտում և տնտեսության այս ճյուղի զարգացման համար ստեղծում բարենպաստ միջավայր։ Հայաստանում ևս իշխանությունները միշտ հայտարարությունների մակարդակով կարևորում են ՏՏ ոլորտի առաջընթացը՝ նշելով, թե այն մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է։

Իշխանության ներկայացուցիչներն անգամ ֆանտաստիկ հեռանկար են խոստանում ՏՏ ոլորտի համար։ Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը առիթը բաց չի թողել հայտարարելու, թե 2030 թվականին ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի հնգակի։ Օրերս հրապարակվեց անցյալ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ընդգրկված է 70 ՏՏ ընկերություն։ Ճիշտ է, իշխանությունները շտապեցին թմբկահարել այս հանգամանքը, սակայն իրականում այս թիվն առանձնապես մեծ չէ, մեղմ ասած, իսկ, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս էական զարգացում ապահովել։

Առաջին հերթին՝ Հայաստան եկած մեծ քանակությամբ ռուս ծրագրավորողները, որոնց ներուժը կարող էր օգտագործվել մեր տնտեսությունը զարգացնելու համար, սկսել են հեռանալ, ու արդյունքում, օրինակ՝ ռուս մասնագետների կողմից Վրաստանում ավելի շատ ընկերություններ են բացվել, քան մեր երկրում։ Խնդիրն այն է, որ մի շարք չափանիշների դիտարկման տեսանկյունից մեր երկիրը չի դիտարկվում որպես գրավիչ ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքի համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ դրսի ներհոսքով պայմանավորված՝ անշարժ գույքի, վարձով տների, այլ ապրանքների ու ծառայությունների գները անհամաչափ ու արհեստականորեն բարձրացվում են։ Մյուս կողմից էլ՝ թվային ենթակառուցվածքների ապահովման հարցը մնում է բաց։

Այսինքն՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի համար անհրաժետ է ստեղծել զարգացած թվային միջավայր, որը դեռևս բացակայում է։ Բացի այդ, թվային ենթակառուցվածքների առումով Հայաստանն ինքնաբավ չէ։ Հայաստանում աշխատող ՏՏ ընկերությունների մի ահռելի մասը ծառայություններ է մատուցում միայն արտերկրի կազմակերպություններին կամ ընկերություններին, այսինքն՝ հավել յալ արժեք չի ստեղծվում մեր երկրի զարգացման համար։ Եվ եթե արտերկրի խոշոր ՏՏ ընկերությունները պատվերներ չտան, կամ որևէ տնտեսական «պայթյուն» լինի, ինչպես անցյալ տարի եղավ, ապա Հայաստանում գործող ՏՏ ընկերություններն ուղղակի կսննկանան։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ ՏՏ ոլորտում աշխատողների թիվը նվազման միտում է ցուցաբերում։

Ստացվում է, որ մեր երկիրը խնդիր ունի հայաստանյան ընկերությունների ստեղծման հետ, որոնք իրենց առանձին և մրցունակ թվային արտադրանքը կստեղծեն, ինչն էլ պահանջարկ կունենա նաև երկրից դուրս։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորման ստեղծած խոչընդոտները չեն վերացել։ Դրա արդյունքում բազմաթիվ ընկերությունների եկամուտները նվազեցին, ու կառավարությունը որոշեց, որ կարող է սուբսիդավորել, որ չփակվեն, բայց պարզվեց, որ ՏՏ ոլորտի որոշ ընկերություններ իրենց տրամադրվող գումարները վերցրել են ու սննկացել։ Իսկ այստեղ արդեն կոռուպցիոն ռիսկեր են նկատվում։ Բացի այդ, մյուս հարցն էլ կապված է նրա հետ, որ լավագույն մասնագետները նախընտրում են հեռանալ երկրից ու արտերկրում աշխատել։

Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որ պրոֆեսիոնալները ոչ միայն մնան մեր երկրում, այլև նպաստեն նաև ավելի ցածր մակարդակի մասնագետների մասնագիտացմանը։ Կառավարությունը պետք է մտածի նաև այն մասին, թե ինչպես կարող է արտերկրյա լավագույն մասնագետներին ներգրավել մեր տեղեկատվական ոլորտ ու այնպիսի միջավայր ստեղծի, որ արտերկրյա տարբեր ընկերությունները Հայաստանում մասնաճյուղեր բացեն ու ներդրումներ կատարեն։ Այսինքն, ահռելի աշխատանք կատարելու դաշտ է բացվել, բայց ՀՀ իշխանությունները հիմնականում գույնզգույն ֆոն են ստեղծում, որի տակ բովանդակություն չկա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Ղազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով
Ամենադիտված