Գիտնականները բացահայտել են՝ ինչն է բարելավում տարեցների քնի որակը
Հասարակություն
Ֆիզիկական ակտիվությունը կարող է զգալիորեն բարելավել քնի որակը տարեց մարդկանց մոտ, հատկապես նրանց, ովքեր ունեն ճանաչողական թեթև խանգարումներ։ Այս եզրակացությանն են եկել Տեխասի A&M համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Digital Health հանդեսում։
Փորձին մասնակցել են տարեց մարդիկ, որոնց մոտ առկա են եղել հիշողության և մտածողության խանգարումներ։ Գիտնականները երկու շաբաթ շարունակ հետևել են նրանց ակտիվության մակարդակին և քնի ցուցանիշներին՝ օգտագործելով «խելացի» մատանիներ, որոնք գրանցել են արթնացումների հաճախականությունը, սրտի աշխատանքը և մաշկի ջերմաստիճանի փոփոխությունները։
Արդյունքները ցույց են տվել, որ առավել արդյունավետ են ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները․ որքան ակտիվ են եղել մասնակիցները, այնքան քիչ են եղել գիշերային արթնացումները։ Թեթև ակտիվությունն էլ որոշակի դրական ազդեցություն է ունեցել, սակայն ավելի թույլ, մինչդեռ միջին ծանրաբեռնվածությունը գրեթե չի փոխել քնի որակը։ Հետազոտողները նշում են, որ կանոնավոր մարզումները կարող են դառնալ պարզ միջոց՝ քունը բարելավելու և դեմենցիայի զարգացման ռիսկը նվազեցնելու համար։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ