Օմանի ափամերձ ջրերը կարմիր են ներկվել ծովախեցգետինների սատկելու պատճառով
Օմանի հարավ-արևմտյան Սուլթանության ափամերձ ջրերը կարմիր են դարձել մակերեսային ջրերում ափ իջած մանր ծովախեցգետինների զանգվածային մահվան պատճառով, ՌԻԱ Նովոստիին ասել է Սալալայի բնակիչ Սայահ Մոհամմեդը։
«Սալալայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Միրբատի ափին հսկայական քանակությամբ սատկած ծովախեցգետին է ափ իջել, ինչի պատճառով ծովը կարմիր է թվում», - ասել է նա։
Օմանի «Մուսկատ դեյլի» թերթի տվյալներով՝ Միրբատի վայրի բնության և ջրային ռեսուրսների վարչությունը և տեղական մունիցիպալիտետը սկսել են մաքրել լողափերը սատկած ծովախեցգետիններից՝ առողջությանը սպառնացող ռիսկերը, շրջակա միջավայրի վնասը կանխելու և բնակիչների ու զբոսաշրջիկների համար ափամերձ գծի որակը վերականգնելու համար։
Իշխանությունները բացատրել են, որ ծովախեցգետինների սատկելը պայմանավորված է եղել ջերմաստիճանի և ծովի ջրում թթվածնի մակարդակի փոփոխություններով, այլ ոչ թե աղտոտվածությամբ։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ