ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը 600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Դոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրը Թավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվեն Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբ Նիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասը Տիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքում Ուկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում 

«Մոտենում ենք այն հանգրվանին, որ տնտեսությունն այս դրական միջավայրից ձեռնունայն է դուրս գալու». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնում են հարկադրույքների ավելացման, նոր հարկերի սահմանման ճանապարհով, որն ավելացնում է քաղաքացու սոցիալական բեռը: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ հարկահավաքման ֆունկցիան պետության գործառույթն է:

«Օրինակելի պարագայում հավաքագրված հարկերը, որոնք պետք է ուղղվեն պետական բյուջե, ենթադրվում է, որ հետադարձ կապով վերադառնալու են դեպի հանրություն: Չեմ կարծում, որ կգտնվի խելամիտ մեկը, ով կասի՝ պետությունը պետք է հարկ չհավաքի, իհարկե, եթե հարկն արդարացված է: Բայց կա հարկային վարչարարության խտության խնդիրը, այսինքն՝ ինչ ժամանակաշրջանում, որքան արագ ու խիտ են իրականացվում այդ գործընթացները: Այս համատեքստում հարկի հավաքման գործառույթի, իրավունքի, հնարավորության կողքին պետությունն ունի նաև սոցիալական պարտականություններ և պարտավորություններ քաղաքացու հանդեպ:

Երբ համատեղում ենք այս երկու գործոնները՝ դիտարկելով նաև սոցիալական իրավիճակը, առաջանում է պարզ հարցադրում՝ արդյո՞ք բնակչության համար սոցիալական իրավիճակն այդ նույն պետության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում հասցվել է այն մակարդակին, որն այդ գործողություններն այս խտությամբ և արագությամբ ընդունելի են կամ ժամանակավրեպ չեն: Այսինքն, կոնկրետ իրավիճակով ու կոնկրետ խնդրից ելնելով՝ կարող ենք գնահատական տալ: Այս խտությունը և արագությունը տպավորություն են ստեղծում կամ առնվազն տալիս են իրավունք ենթադրելու, որ կա որոշակի շտապողականություն պետական բյուջեն հարկային եկամուտներով որոշակիորեն ապահովագրելու: Դա ևս նորմալ և տրամաբանված գործընթաց է, բայց այս պարագայում առաջանում է մեկ այլ հարց՝ անընդհատ բարձրաձայնվող այս աճերը, պնդումները, որ մեր տնտեսությունը լավ վիճակում է, առավել քան երբևէ, որ գումարի խնդիր չունենք, առավել քան երբևէ, ո՞ւր են:

Միջին վիճակագրական քաղաքացին այս՝ երբեմն իրար հակասող գործընթացներից ի՞նչ եզրահանգման գա: Իրականության մեջ ակնհայտ է՝ շատ դրական է, որ կան տնտեսական բարձր ցուցանիշներ, բայց այս դրական միջավայրը պահպանվել է ոչ թե իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում, ոչ թե ի հաշիվ տնտեսական հզորությունների և կարողությունների ավելացման, այլ առավելապես արտաքին գործոնների ազդեցության հետևանքով, այդ թվում՝ նաև քիչ կառավարվող, եթե չասենք՝ ամբողջությամբ անկառավարելի: Մեզանից անկախ գործոնների արդյունքում է ստեղծվել, և շատ մեծ է ռիսկը, որ այդ գործոնների չեղարկման պարագայում տնտեսության գրանցած եկամուտների գեներացիան, այս աճերը և բոլոր դրական տեղաշարժերը կարող են շատ արագ չեզոքանալ, այդ թվում՝ խնդիրների առաջ կանգնեցնելով պետական բյուջեն իր եկամուտների մասով և հարակից հարցերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը:

Ընդգծում է՝ որևէ նորմալ իրավիճակում քաղաքացու մոտ չի կարող հարցադրում առաջանալ իր կողմից վճարված հարկերի մասով, եթե ակնհայտ և տեսանելի լինի, որ այդ վճարումներից վերադարձով առավել օգտվում է քաղաքացին:

«Կարծում ենք, որ այսօր որոշակի անվստահություն է, և այդ մասով դրական ակնկալիքները բավարար մակարդակում չեն, որ հարկահավաքման այս ողջ գործընթացի նկատմամբ երբեմն օբյեկտիվ ընդվզումներ չառաջանան: Մեկ նկատառում ևս. մասնավոր դեպքերի պարագայում նաև իրականացման ձևի խնդիր ունենք: Խնդիրն այն չէ, որ հարկը պետք է հավաքել, և դրանով հարցը լուծված է: Օրինակ՝ եկամուտը մեր օրենսգրքով, բնականաբար, ենթակա է հարկման: Բայց ինչպե՞ս է իրականացվում այդ ամենը, հանրությունը բավարար և պատշաճ մակարդակո՞վ է ծանուցվում կամ տեղեկացվում, տրվո՞ւմ է ժամանակ և այլն: Խնդիրը միայն հարկվել-չհարկվելու տիրույթում չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդեն իսկ խոսվում է տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին: Փորձագետը հարցին անդրադառնում է բանաձևի տարբերակով՝ ունենք տնտեսական աճ և տնտեսական աճի կառուցվածք: «Ե՛վ 2022 թ.-ին, և՛ 2023 թ.-ին մեր տնտեսական աճի կառուցվածքում երեք հիմնական ուղղություններն ու ոլորտներն են ապահովել ընդհանուր տնտեսական զարգացումները, խոսքը շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտների մասին է: Սրանք այն լոկոմոտիվ ուղղություններն են, որոնք մեր տնտեսության համախառն ցուցանիշները բարձրացրել են վեր: 2023 թ.-ը ամրապնդեց ու վերահաստատեց 2022 թ.-ի միտումները: Երբ քո տնտեսական աճի կառուցվածքում այնպիսի ուղղություններ են, որոնք առավելապես արտաքին գործոնների ազդեցության ներքո են աճել, և այդ միտումը շարունակվում է, դա նշանակում է, որ տնտեսական կառուցվածքի որոշակի վատթարացման միտման հետ գործ ունենք: Այդ աճերին զուգահեռ մեր երկու հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները, առնվազն խնդրահարույց են:

Հիմնական ուղղություններում, որոնք տնտեսության համար ապահովում են տեղական, այդ թվում՝ արտահանելի արտադրություն, աշխատատեղեր, 2023 թ.-ի տվյալներով առավելապես անկումային միտումներ են արձանագրել: Սա մտահոգիչ է, որովհետև, երբ թուլանան արտաքին գործոնների ազդեցությունները, տնտեսությունը վերադառնալու է և շարունակելու է հենվել իր հիմնական ուղղությունների վրա, իսկ դրանք գուցե վերջին երկու տարվա աճերի էյֆորիայից ելնելով՝ ուշադրությունից առավել դուրս են մնացել, բայց այդ ուղղությունները հիմա խնդիրների առաջ են: Դրանք կարողանալո՞ւ են տնտեսության համար ստեղծել այնպիսի ներուժ, որ այդ ազդեցությունների թուլացումը շատ մեծ ցնցում չդառնա մեր տնտեսության համար: Այդ ազդեցությունները թուլանում են. օրինակ՝ առաջատար ուղղություններից շինարարության ոլորտում արդեն իսկ տեսնում ենք անկումային միտումներ: Բնական և կանխատեսելի է, որ այդ ազդեցությունները թուլանում են: Մոտենում ենք այն հանգրվանին, որ տնտեսությունն այս դրական միջավայրից ձեռնունայն է դուրս գալու»,-ասում է Ամիրխանյանը:

2018 թ.-ից հետո Հայաստանի արտաքին պետական պարտքը կրկնապատկվել է: Արդյոք ներգրավված միջոցները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: Փորձագետն ընդգծում է՝ պետական պարտքի ներգրավումն էլ հարկային վարչարարության նմանությամբ պետության կողմից իրականացվող ընկալելի գործառույթ է: «Պետական պարտքը պետք է ներգրավվի, բայց խնդիրը պետական պարտքի կառավարման և կառավարելիության մեջ է: Միջոցները տեղին են ծախսվում դիտարկմամբ շոշափում ենք կառավարելիության խնդիրը, այսինքն՝ որքանո՞վ են դրանք ուղղվում դեպի այն ոլորտները, որոնք հավել յալ աճեր կստեղծեն՝ երաշխավորելով հետագայում այդ պարտավորությունների սպասարկումը և կատարումը: Եթե ունենայինք բավարար արդյունավետության մակարդակ, մեզ համար ռազմավարական նշանակության ոլորտներում կունենայինք կապիտալ ներդրումների բավարար մակարդակ և չէինք ունենա անկումային գյուղատնտեսություն: Սա ուղղակի ոլորտ չէ, որտեղ անկում է գրանցվել, սա առաջին հերթին մեր պարենային անվտանգության և ինքնաբավության, ինչպես նաև մեր զբաղվածության բավականին զգալի մասի խնդիրը լուծող ոլորտն է:

Վերջին տարիներին նաև կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարումների հետ գործ ունենք, ինչը հատվում է կառավարման հետ: Կառավարելիության խնդիրը պետական պարտք-ՀՆԱ շեմի հարաբերակցությունն է: 2021 թ.-ին ունեցանք կարմիր գծի վտանգավոր շեմի հատում, երբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց 60 տոկոսը, որը միջազգայնորեն սահմանված շեմ է: Հիմա նվազել է այդ շեմը, բայց այստեղ շատ կարևոր ազդեցություն ունեցավ դրամի արժևորման հանգամանքը, որովհետև պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության մեջ դոլարային արտահայտությամբ մեր պետական պարտքի ցուցանիշն ավելի ցածր է լինում 20 և ավելի տոկոս դրամի արժևորման պարագայում: Ասել, որ եթե չլիներ արժևորումը, կրկին կլինեինք այդ վտանգավոր շեմին, ճիշտ չի լինի, բայց մեր այսօրվա նվազած մակարդակում էական ազդեցություն ունեցել է նաև դա:

Կառավարման հետ կապված նաև սպասարկման խնդիրները պետք է դիտարկենք: Այս տարվանից մինչև 2032 թ.-ը պետական պարտքի տոկոսավճարների և մարումների մասով, ընդհանուր առմամբ, սպասարկման մասով բավականին մեծ բյուջետային պարտավորություններ ունենք՝ 2024 թ.-ին՝ 1,6 միլիարդ դոլարի չափով, հետո՝ 1,8 միլիարդի, և այդպես շարունակ: Սպասարկման կարողությունները հատվում են տնտեսության իրավիճակի հետ: Արդյոք արտաքին ազդեցությունները կպահպանվե՞ն այնքան և դրանով իսկ կապահովե՞ն եկամուտների գեներացիան այն մակարդակում, որ կարողանանք այդ սպասարկումներն անխափան իրականացնել: Եթե այս հարցն առաջանում է, դա ինքնին խոսում է ռիսկի մասին: Եվ արդյո՞ք չենք շարունակի այն շղթան, երբ նոր պարտքը ներգրավվում է հին պարտքը մարելու նպատակով: Հիմա այդ շրջապտույտի մեջ ենք: Երբ ունես կառավարման և կառավարելիության խնդիրներ, մեծանում է ռիսկը, որ յուրաքանչյուր նոր ներգրավված պարտավորության դեպքում խոսքը շատ ավելի թանկ փողերի մասին է»,-հավելում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը:

Իսկ զրույցի վերջում համակարգային կոռուպցիայի, դրա դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների մասին և ոչ միայն: «Պետական պարտքի ներգրավման ողջ գործընթացում հաճախ օբյեկտիվորեն բարձրացնում են խնդիրը, թե ովքեր են պետական պարտքը կրկնապատկել այս տարիների ընթացքում: Դրանք մարդիկ են, որոնք ժամանակին ընդդիմության դիրքերից յուրաքանչյուր նոր պարտքի ներգրավմանը դեմ էին հանդես գալիս հանրային բոլոր հնարավոր ձևերով: Այդ թվում՝ նշում էին, որ նոր պարտք ներգրավելն իրենց համար ընդունելի չէ, որովհետև կա կոռուպցիա, և այդ միջոցները գնում են ինչ-որ մեկի կամ մի քանի հոգու գրպանները: Այս համատեքստում հարց է առաջանում՝ ունե՞նք կոռուպցիայի հաղթահարված այնպիսի մակարդակ, որ պետական պարտքի ներգրավման հարցն այդ համատեքստում դիտարկելու իրավունք չունենանք:

Անդրադառնալով հարցին՝ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ: Ի՞նչն է իմ պատկերացմամբ կոռուպցիայի ամենամեծ խնդիրը: Դա երևույթն է, երբ միջոցներն անարդարացիորեն ուղղվում են ոչ այնտեղ, որտեղ պետք է ուղղվեն: Հանրության համար սոցիալական անհավասարության, անարդարության զգացողությունն է, եթե գնահատելու լինենք երևույթը: Այս նույն համատեքստում ոչ հիմնավոր արդարացումներով անհարկի կատարված ծախսերը, վերջին հինգ տարվա ընթացքում քիչ չեն եղել ինչ-որ իրավիճակից ելնելով կոնկրետ ոլորտի աշխատողների համար արված պարգևավճարները, օրինակ՝ ներքաղաքական ինչ-որ սրացումների ժամանակ ոստիկանական պարգևավճարները և այլն:

Իհարկե, տպավորություն չստեղծվի, որ մեր այդ սեգմենտի քաղաքացիների համար տրված պարգևավճարները որպես խնդիր ենք դիտարկում, խոսում ենք երևույթի մասին, մեկ անձից կատարվող գնումները և այլն: Սրանց չենք կարող կոռուպցիա ասել, որովհետև մեկի անունը աշխատավարձ է, մյուսինը՝ պետական գնում և այլն: Բայց երևույթի տեսանկյունից այս պարագայում ո՞րն է տարբերությունը, եթե այդ կատարված ծախսումների, իրականացրած գործողությունների հիմնավորման մեջ չկան համարժեք, բավարար հիմքերը: Որպես հանրային բարիք ստացող քաղաքացի՝ որտե՞ղ եմ տեսնում այդ հանրային բարիքը, որի համար հանրային ծառայողին տվել են պարգևավճարը»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամԴոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրըԹավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբՆիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասըՏիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքումՈւկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներՈսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում ՀայաստանումԿոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է ԳյումրիումԻնչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառըՏաջիկստանի ՆԳՆ․ Դուշանբեում ձերբակալվել է 10 կասկածյալ՝ տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով դիտավորությամբ վարակելու կասկածանքով Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում. ՌոնալդուՍամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Ուկրաինայի պաշտպանության նախարարություն․ ՌԴ-ում Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը շարքից դուրս են բերվել Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ «Դատարկություն»… Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Աստղերը խոստանում են հաջողություն օգոստոսի 17-ից. այս կենդանակերպի նշանները բախտավոր կլինեն Հայտնի են առաջիկա 25-օրյա վարժական հավաքների օրերը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը. Ուկրաինայի ՊՆ Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար 8 մլն եվրո արժողությամբ զբոսանավը խորտակվել է գնվելուց 4 օր անց
Ամենադիտված