ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Ավինյան Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը SABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքը Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավոր 

Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը շարունակում է, առանց հանգստյան օրերի, նորանոր «ցնցող» հայտարարություններ անել կամ գոնե «թարմացնել» արդեն արածները: Մասնավորապես, ամեն ինչի մասնագետ «աշխատելու» շարքում Նիկոլ Փաշինյանը որոշել է դրսևորվել որպես բուհական կրթության խոշոր կազմակերպիչ: Հասկանալի է՝ ի դժբախտություն կրթական համակարգի: Արդեն հայտնի է, որ Փաշինյանը մի «դարակազմիկ» մտահղացում, եթե չասվի՝ «իդեա-ֆիքս» ունի՝ «Ակադեմիական քաղաք» անվանմամբ: Այդ նախաձեռնությունն իր «հանճարեղությամբ» զիջում է, թերևս, միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը դղրդյունով տապալվեց:

Բայց չշեղվենք «ԱՔ»-ից: Ո՞րն է Փաշինյանի այս նախաձեռնության հիմնական գաղափարը. բոլոր բուհերը, ակադեմիական բոլոր ինստիտուտները միավորել աշխարհագրորեն մեկ վայրում, դրա անունը դնել «Ակադեմիական քաղաք», իսկ հիշյալ բուհերի և գիտական հաստատությունների շենք-շինությունները հանձնել կառավարման ու դրանից «փող շինել»: Ավելին, հայտարարվում է, թե ուսանողներից և գիտնականներից «ազատագրված» շենք-շինությունների շահագործումից ստացված հասույթն էլ ուղղվելու է «Ակադեմիական քաղաքի» կառուցման, բարեկարգման, սպասարկման ծախսերը հոգալուն: Ասեք, որ հանճարեղ ծրագիր է: Այն, իհարկե, շատ է հիշեցնում Իլֆի ու Պետրովի նկարագրած «ՆյուՎասյուկին, ուստի զարմանալի չէ, որ հենց այդպես էլ գնահատվում է՝ «նյու-վասյուկիական» նախագիծ, այն է՝ դատարկ խոսակցություն, արկածախնդրական մի բան: Այնքան արկածախնդրական, որ շատ ու շատ հանգամանքներ նույնիսկ հաշվարկված չեն:

Բայց Փաշինյանն անխոնջ է: Եվ օրերս ևս մեկ անգամ մանրամասնեց «Ակադեմիական քաղաքի» իր մտասևեռումը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»: Ավելի «ֆունդամենտալ» տարօրինակություն (սա՝ մեղմ ասած) դժվար կլիներ մտածել: Բայց հարց է ծագում, որ եթե «իքս» բուհը Երևանի կենտրոնից տեղափոխվի մայրաքաղաքի ծայրամաս՝ ինչ-որ մի չոլ տեղ, ապա հենց միայն դրանով արդեն համապատասխանելո՞ւ է «եվրոպական չափանիշներով հավաստագրվելու» պահանջներին:

Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական»: Շարունակենք: Փաշինյանը ասում է. «Երկարաժամկետ առումով, Երևանի կենտրոնում որևէ բուհ չպետք է լինի, նաև Ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհ չպետք է լինի»: Այստեղ ավելի շատ հարցեր են ծագում: Նախ՝ ի՞նչ ասել է՝ «բոլոր բուհերը», այդ թվում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսինքն, ԵՊՀ-ն, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանները, Մանկավարժականը, առհասարակ բոլոր բուհերը Երևանի կենտրոնից արմատախիլ անելուց բացի, Փաշինյանը «բոմժ» է դարձնելու նաև Ամերիկյան համալսարա՞նը, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաննե՞րը, Սլավոնական համալսարա՞նը, այո՞: Իսկ ի՞նչ իրավունքով: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, թե միայն Երևանի կենտրոնում չպետք է բուհեր լինեն:

Օրինակ՝ ինչպիսի՜ խայտառակություն է, որ բուհեր կան Գյումրու կենտրոնում, Վանաձորում, Գավառում, Իջևանում: Եվ իսկապես, դա ի՞նչ մի թիթիզություն է՝ «Իջևանի համալսարան» կամ «Գավառի համալսարան» ունենալ: Բա ամո՞թ չի: Պետք է անհապաղ փակել, ու բոլոր այդ համալսարանները, զոռով էլ լինի, քարշ տալ «Ակադեմիական քաղաք»: Ծաղրը՝ ծաղր, բայց իսկական ծաղրուծանակը հենց այն է, ինչ առաջարկում է Փաշինյանը: Նա ուղղակիորեն ձեռք է առնում դասախոսներին էլ, գիտնականներին էլ, ուսանողներին էլ: Իրեն հասկանալի տարբերակով ասած՝ «ղժժում է» նրանց բոլորի վրա: Հաջորդը. ըստ «Ակադեմիական քաղաք» նախագծի, նպատակ է դրվում մի քանի հազար ուսանողի «հավաքել» բավականին նեղլիկ տարածքում:

Ինչո՞ւ: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է այդպիսով «համակենտրոնացված ճամբարի» ռեժիմում պահել հասարակության առավել ակտիվ հատվածին՝ երիտասարդությանը, կոնկրետ՝ ուսանողությանը: Բայց մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ նման «համակենտրոնացումը» կտրուկ ավելացնի երիտասարդների շրջանում ընդհարումների, բախումների թիվն ու դրանց ծանր հետևանքները: Փաշինյանը նաև ասում է. «Եթե մենք բուհերը տեղափոխում ենք Ակադեմիական քաղաք, ապա հարց է առաջանում՝ այդ բուհերի շենքերը ինչ են լինելու: Մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ այդ բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության՝ որպես տարածքներ, և այնտեղից գեներացվող ողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքին և բուհական համակարգի ֆինանսավորմանը»:

Իսկ այդ ի՞նչ «միջազգային հեղինակություն ունեցող» ընկերություն է: Միգուցե միանգամից անունը տա՞ք: Ավելի վատ. իսկ կարո՞ղ է «հանկարծ» վաղը, մյուս օրը հետաքննող լրագրողները պարզեն, որ «միջազգային հեղինակություն ունեցող» այդ երևակայական ընկերությունն ադրբեջանական կամ թուրքական կապիտալի մասնակցությամբ մի բան է: Կարճ ասած՝ Փաշինյանի «Ակադեմիական քաղաքը» ի՞նչ կտա, դժվար է ասել: Փոխարենը միանգամայն վստահ ու գրեթե առանց սխալվելու կարելի է ասել, որ այդ «նախագիծը» Հայաստանում բուհական կրթական համակարգի ու ակադեմիական գիտության վերջը կտա:

Ու դժվար չէ ենթադրել, որ «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը հենց դա է: Իսկ դատարկված շենք-շինությունները... Գիտեք, սա հիշեցնում է 90-ականների խառնակ ժամանակներում Ռուսաստանում բավականին տարածված (մեզանում էլ է եղել, բայց ոչ այդքան շատ) այն խարդախությունը, երբ տարեց մարդկանց «ֆռռացնում» էին, թե՝ «խնամքի կենտրոն» են տանելու, իսկ նրանց բնակարանները գործնականում ձրի խլում էին ու թանկ վաճառում:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. ԱվինյանՀրդեհ՝ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըSABA․ Եմենի կառավարական ուժերը հութիներից հետ են վերցրել Մոխա քաղաքըԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ
Ամենադիտված