Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք» Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. Ղազարյան Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակ Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. Ղազինյան Հանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. Վարդեւանյան Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. Խամոյան ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան 

«Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները ցանկանում են, իսկ ավելի ճիշտ՝ ցույց են տալիս, թե ցանկանում են ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, այլ նաև տնտեսությունը: Սակայն կարևոր է նաև այն, որ երբ գնում ես ինչ-որ տեղ, քեզ այնտեղ սպասեն: Արդյոք Հայաստանը, որպես արտահանող երկիր, հետաքրքի՞ր է եվրոպական շուկային: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ առհասարակ այս կամ այն միավորմանը ինտեգրվելն ինքնանպատակ չէ:

«Դա միջոց է Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացումը, բարեկեցությունն ապահովելու համար: Երբ Հայաստանը նպատակադրվում է ինտեգրվել այս կամ այն միավորմանը, պետք է այդ ամենը հաշվարկի և գնահատի: Մոտ տասը տարի է, ինչ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում բավականին լուրջ տնտեսական, առևտրային առաջընթաց ենք գրանցել այդ ուղղությամբ: Զուգահեռաբար ԵՄ երկրների հետ ունեցել ենք ազատ առևտրի համաձայնագիր, որը հետագայում վերափոխվեց այլ համաձայնագրով, այնուամենայնիվ, այդ կապերը եղել են երկկողմանի: Հայաստանի տնտեսական առաջընթացը, զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա բոլոր կենտրոնների հետ փոխլրացնող, փոխշահավետ տնտեսական կապեր ձևավորել: Եթե Հայաստանը հրաժարվի մեկ ուղղությունից, կստացվի, որ մեր ունեցած հնարավորությունը, այն է՝ Հայաստանի միջոցով ներկայում առևտուր է իրականացնում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, կկորցնենք: Դա պետք է արձանագրենք որպես օբյեկտիվ իրականություն և, դրանից ելնելով, որոշակի եզրահանգումներ ու առաջարկություններ անենք»,-«Փաստի» հետ զրուցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ թվերը չեն ստում: «2023 թ.-ին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար: Դրանից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտավորապես 37, ԵՄ երկրներին՝ 13, ԱՄՆ-ին՝ 3 տոկոս: Այսինքն՝ ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ցուցանիշը մոտավորապես կազմում է 16 տոկոս, ինչը 2,5 անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ երկրներին ընկնող առևտրաշրջանառությունը: Այս պահին ԵԱՏՄ-ն, ի դեմս Ռուսաստանի, մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ռուսաստանը ԵՄ երկրներից տարբերվում է նաև նրանով, որ Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, ոչ թե հումք և նյութեր՝ ի տարբերություն ԵՄ երկրների: ԵՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պղինձ, մոլիբդեն և այլ մետաղներ, իսկ ԵԱՏՄ երկրներ և Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, օրինակ՝ պահածոներ, խմիչք, սարքավորումներ և այլն: 2022 թ.-ից սկսած նաև մեծ քանակությամբ վերարտահանումներ ենք իրականացնում Ռուսաստան, մասնավորաբար՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տարբեր տեխնիկա և այլն:

Ըստ էության, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ընկերությունների համար Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող երկիր, միջնորդ: Այդ առումով նրանք նույնպես շահում են այս իրավիճակում: Այս իրավիճակից օգտվում է նաև Ռուսաստանը, Հայաստանի միջոցով իր ոսկու և ադամանդի պաշարներն է իրացնում աշխարհով մեկ: Օրինակ՝ Հայաստանից վերարտահանում է Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Եվրոպա, Չինաստան և այլ ուղղություններով: Հայաստանն այս պահին դարձել է բավականին հետաքրքիր վերարտահանող ուղղություն և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ այլ երկրների համար: Կարևոր է նաև հասկանալ, թե որ ուղղությամբ են Հայաստանի արտահանման ծավալները: Արտահանման մասով բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք: Դեպի ԵԱՏՄ Հայաստանից արտահանումն աճել է 40 տոկոսով, դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ արտահանումը նվազել է 38 տոկոսով:

Մի կողմից՝ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի, տնտեսական նոր հնարավորությունների մասին, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարևորում են Հայաստանի տնտեսության դիմադրողականության աճը, բայց, միևնույն պարագայում, այս ուղղություններով ունենք արտահանման էական նվազում: Միանշանակ պետք է արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, տնտեսական դիմադրողականությունը բարձրացնել, բայց դրան պետք է հետևեն հստակ ծրագրեր, ոչ թե միայն հայտարարություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ դա թույլ կտա իրական փոփոխություններ անել: «Այս պահին քանի դեռ Հայաստանի տնտեսությունը, պայմանավորված վերարտահանման գործոններով, ունի բարձր տնտեսական աճ, պետք է կարողանանք փոխել մեր տնտեսության որակը, արդյունաբերական արտադրանքի ստանդարտները պետք է համապատասխանեն եվրոպական, միջազգային ստանդարտներին, որ կարողանանք արտահանման նոր շուկաներ գտնել: Դա պետք էր վաղուց անել, հիմա կառավարությունը փորձում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել, և միայն այդ քայլերն անելուց հետո կկարողանանք մեր արտադրանքը ներկայացնել եվրոպացի սպառողին, իսկ նրան ներկայացնելու ժամանակ արդեն երկրորդ՝ մարքեթինգի խնդիրն է գալիս: Պետք է կարողանանք եվրոպացի սպառողին ներկայացնել մեր արտադրանքը, դրա որակը, բարձրացնենք ճանաչելիությունը, դա բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց է, հնարավոր չէ մեկ-երկու ամսում անել: Այսինքն՝ եթե դիվերսիֆիկացում ենք անում, պետք է ստանդարտներին համապատասխանեցնենք, երկրորդ՝ շուկա մուտք գործելու ծախսերն անենք: Այս ուղղությամբ դեռ նոր-նոր քայլեր են արվում, հետևաբար Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է՝ հաշվի առնելով տնտեսական այս իրողությունները»,-ընդգծում է Պարսյանը:

Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ընթացքում հարաբերությունները սառեցնում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ, բայց ԵԱՏՄ-ի պարագայում չեն շտապում կտրուկ քայլեր անել: «Ցանկացած երկրի քաղաքականության դրսևորումն արտահայտվում է իր տնտեսական ծրագրերում, առաջնահերթություններում: Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեպի Ռուսաստան մեր առևտրային ծրագրերը, արտահանման ծավալները կտրուկ ավելացել են՝ անկախ հակառուսական կամ պրոարևմտյան քաղաքականությունից: Քաղաքական հայտարարությունները՝ հայտարարություններ, բայց պետք է արձանագրումներ անել զուտ թվերով: Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերն էլ ավելի են խորացել, ամրապնդվել: Հեռու եմ այն մտքից, որ այս պահին գործող իշխանությունները կարող են ինչ-որ կտրուկ շրջադարձեր կատարել՝ պայմանավորված և՛ անվտանգային իրավիճակով, և՛ տնտեսական խնդիրներով:

Այս պահին բոլորին ձեռնտու է Հայաստանի այս կարգավիճակը, քանի որ Հայաստանը դարձել է տարբեր պատժամիջոցների շրջանցման երկիր, այս ձևաչափը բոլորին ձեռնտու է, և կպահպանեն այնքան ժամանակ, որքան կկարողանան: Կարող են բազմապիսի հայտարարություններ հնչել, բայց գետնի վրա ակնհայտ է, որ տնտեսական, ֆինանսական գործարքներն էլ ավելի են խորանում: Իսկ ցանկացած հարաբերությունների հիմքում հիմնական գործոններից մեկը տնտեսական գործոնն է: Այս պահին տնտեսական գործոնը բավականին պինդ է, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալու կամ չմնալու հարցն այդքան էլ էական չէ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հիմնական պայմանագիր ունի ռուսական կողմի հետ դեռ 1990-ականների սկզբներից: Ռուսական կողմը, ըստ էության՝ նաև հայկական կողմը, այդ հիմնական պայմանագրերից հրաժարվելու մասին չեն խոսում: Քաղաքական դժգոհություններ և պրոցեսներ կան, որոնք, ցավոք, նաև դուրս են գալիս երկու գործընկերների շրջանակից:

Եթե Հայաստանը և Ռուսաստանն ունեն փոխադարձ դժգոհություններ և մեղադրանքներ, նրանք պետք է իրար հետ խոսելով քննարկեն դրանք, լուծեն, այլ ոչ թե այլ հարթակներում՝ Եվրոպայում դրանց մասին խոսեն: Նույն կերպ, օրինակ՝ կստացվի, որ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ խնդիր ունենա, գնա Ռուսաստանի հետ խոսի ու քննարկի այն: Դա արտաքին քաղաքականության տեսանկյունից ճիշտ չէ, պետք է ավելի կառուցողական և զուսպ լինել, հաշվի առնել նաև ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսները»,-ասում է տնտեսագետը: Երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը տնտեսական հարցերի շուրջ քննարկում էր: Պարզ դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին չորս տարվա ընթացքում կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով:

«Դիվերսիֆիկացիա և տնտեսության դիմադրողականություն. սրանք հիմնական հարցերն էին: Դիվերսիֆիկացիայի մասին խոսեցի, իսկ դիմադրողականության աճի մասին խոսելիս պետք է նշենք, որ Հայաստանն ունի բավականին լուրջ կախվածություն Ռուսաստանից էներգակիրների մասով՝ մոտ 80 տոկոս, ներկրվող ցորենի 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից, շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների մասով հիմնական ներկրող երկիրն է: Այսինքն, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնել, պետք է փորձեն ծրագրեր իրականացնել այդ ուղղություններով: Բայց նույն ԵՄ-ն հիմա բավականին լուրջ խնդիրներ ունի ուկրաինական ցորենի հետ: Ուկրաինական ցորենը թույլ են տվել, որ արտահանվի ԵՄ երկրներ, բայց նույն Լեհաստանի, Ռումինիայի և այլ երկրների գյուղատնտեսներ բողոքի ակցիաներ են իրականացնում: Այսինքն, իրենց ապրանքների ձեռքն են կրակն ընկել, էլ ուր մնաց թույլ տան, որ Հայաստանի ապրանքները մուտք գործեն իրենց շուկա: Այս պահին այնտեղ էլ շուկայի բավականին հագեցվածություն կա գյուղմթերքի մասով: Եթե ուզում են Հայաստանին օգտակար լինել, պետք է կոնկրետ ուղղություններով կոնկրետ ծրագրեր առաջարկեն և իրականացնեն»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամենադիտված