Հարավային Կորեայի առաջնորդը երկրորդ անգամ չի ներկայացել հարցաքննության․ Yonhap
ԱշխարհԿորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրորդ անգամ հրաժարվել է ներկայանալ ապստամբության գործով հարցաքննության։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։
Իրավապահները փորձել են Յուն Սեոկ-Յոլին ծանուցագիր մատուցել, որը պահանջում էր նրան ներկայանալ Գվանգչեոնի կառավարական համալիր տեղական ժամանակով ժամը 10:00-ին:
Հարավային Կորեայի առաջնորդին կասկածում են իշխանության չարաշահման և ապստամբություն կազմակերպելու մեջ։