Գերմանիայի Մյունխեն քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է տուժել․ DPA
ԱշխարհՄյունխենի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է տուժել։ Այս մասին գրում է DPA գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի մասին։ Ընդհանուր առմամբ, հրշեջները տարհանել են ծերանոցից 60 մարդու։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել թեթև ծխի ներշնչմամբ։ Հրդեհը մարելուն ներգրավվել է հրշեջ ծառայության 120 աշխատակից։
Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ։ Դժվար է գնահատել նաև պատճառված վնասը։