Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Հայացք». Գործող նախագահը պայքարի իմիտացիա կանի, ո՛չ ավելին. Վարդան Սեդրակյան

Վերջին լուրեր

Հարցազրույց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ.

- Վարդան, այսօր մեր քաղաքական դաշտը խիստ բևեռացված է, և թվում է Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա: Դուք ինչպե՞ս եք մտածում այդ առթիվ:

- «Թվալ» բառը ճիշտ օգտագործեցիք. ընդամենը թվում է: Տիեզերքում միայն Աստված այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է բևեռացված լինելուն, ասեմ, որ ինձ համար նախկինում էլ չի եղել ընդդիմություն-իշխանություն հասկացությունը, հիմա էլ չկա: Երկրում երեք մարդ կա, որ իրար հետ նստում ու քննում են հարցերը: Նրանք են, ովքեր իրենց ձեռքը դրել են Սուրբ Գրքի վրա ու, երդվելով Աստծու առաջ, պատասխանատվություն ստանձնել հայ ազգի ու հայոց պետականության համար: Այսինքն' երեք նախագահներն են:

Ինչ վերաբերում է ինձ, ապա համոզված եմ, որ հաղթելու եմ ընտրություններում, դառնալու եմ նախագահ, և նախկին երեք նախագահներն էլ լինելու են իմ ավագ խորհրդականները: Ասելս այն է, որ առաջին երկու նախագահները չեն առաջադրի իրենց թեկնածությունը: Գործող նախագահը ևս մեծ սիրով չէր առաջադրվի: Իսկ եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով առաջադրվեց, ապա ընդամենը պայքարի իմիտացիա կանի, ո՛չ ավելին: Եվ որքան էլ տարօրինակ թվա, սա բխում է երեքի շահերից: Քանզի երեքից ոչ մեկն էլ թույլ չի տա, որ իրենցից որևէ մեկը կրկին նախագահ դառնա: Ով քայլ անի, մյուս երկուսը կմիավորվեն նրա դեմ: Եվ քանի որ ես չեմ առաջադրվելու որևէ կուսակցությունից, ուստի և չի լինի այն թիմը, որն իր գալով պաշտոնանկ կանի մարդկանց: Նշանակում է ստեղծված իրավիճակը լիովին կբավարարի բոլորին: Արդյունքում՝ վերջապես ձեռք կբերենք քաղաքական հավասարակշռություն:

- Այսինքն՝ մենք կսկսենք հարաբերականորեն մաքուր էջից:

- Այո: Վերջին շրջանի քաղաքական մեր պատմության մեջ բացելու ենք նոր էջ: Իսկ այդ էջը գրելու համար պետք է համախմբվեն քաղաքական բոլոր ուժերը և բոլոր ազդեցիկ մարդիկ: Եվ դա' հանուն միևնույն նպատակի: Քանզի այն չի լինելու Վարդան Սեդրակյանի հաղթանակը Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քորչարյանի, կամ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Դա ազգի ու պետության հաղթանակն է, որ, կարողանալով մի կողմ դնել անձնական խնդիրներն ու նպատակները, բոլորը լծվում են ընդհանուր գործին: Ինչո՞ւ եմ ասում, որ նախկին նախագահները լինելու են իմ խորհրդականները. որովհետև այն հզոր ու կենտրոնամետ պետության նախապայմաններից է: Իհարկե, ոգևորությունն ու հայրենասիրությունը լավ բան է, բայց փորձը երբեք չի խանգարում: Ես կարող եմ, չէ՞, իմ քարոզարշավն այնպես կազմակերպել, որ հեշտ դիվիդենտներ ձեռք բերեմ. քննադատեմ իշխանություններին' ներկա, թե նախկին, ձգտեմ ամեն գնով դուր գալ ժողովրդին և այլն, և այլն: Հա՛, ասենք թե դարձա նախագահ: Բայց միայնակ ես չեմ կարող ողջ այս խնդիրները լուծել: Քանզի երկրի ներսում կլինեն հզոր, բայց վիրավորված մարդիկ, որոնց ձեռքում կուտակված են քաղաքական ու տնտեսական մեծ ռեսուրսներ: Վերջիններս եթե անգամ չխանգարեն, ապա իրենց պասիվությամբ ինքնին մեծ հարված կհասցնեն ընդհանուր գործին: Այնպես որ պետք է օգտագործել ազգի ողջ ռեսուրսը' քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ:

- Վարդան, իսկ ի՞նչ եք առաջարկում ժողովրդին, որպեսզի Ձեզ ընտրի:

- Առաջարկում եմ կառավարման արդար համակարգ: Մանրամասնորեն մշակել եմ ծրագիր, որի իրականացմանը հասնելու եմ քայլ առ քայլ:

- Այսինքն՝ կառավարման արդար համակարգ, որը պարտադրվում է վերևից ներքև:

- Այո: Եթե երկրի նախագահն ինքն է կաշառակեր, եթե նրա շրջապատի մարդիկ զբաղված են պետական ռեկետով, ապա կառավարման ինչպիսի մոդել էլ կիրառեք, չի աշխատի: Իսկ եթե վերնախավն արդար է, ապա անգամ ստրկատիրական պետության մեջ ստրուկները նորմալ կապրեն' համապատասխան իրենց կարգավիճակի:

- Վարդան, Դուք, կարծես, անհաշտ եք մեր բոլոր հարևանների հետ: Բացի Իրանը: Խոսում եք նաև Ռուսաստանի հետ ցամաքային սահման ունենալու մասին: Վրաստանին էլ առանձնապես լավ աչքով չեք նայում: Ի՞նչ եք մտածում' մեր ժողովուրդը կցանկանա՞ պատերազմ ու կգնա՞ պատերազմի:

- Անհաշտ լինելը պայմանավորված է մեր ազգի վերջին երկուհազարամյա պատմությամբ: Այնպես չէ, որ հարևանը նորմալ է պահում իրեն, ու ես անհաշտ եմ նրա նկատմամբ: Հենց ձեր ասածը. ինչո՞ւ եմ հաշտ Իրանի հետ, մյուսների հետ' ոչ: Որովհետև Իրանի հետ ազգը խնդիրներ չունի: Ինչպե՞ս կարող ենք մյուսների հետ ևս հաշտ լինել, երբ ունենք արցախյան չլուծված խնդիր, երբ Նախիջևանը Ադրբեջանի կազմում է: Երբ մենք, լինելով պատերազմում հաղթած կողմ, այսօր հայտնվել ենք ծիծաղելի և փակուղային վիճակում. այն պետությունը, որը մի քանի տարի առաջ դողում էր հայկական զորքից, ու մեկշաբաթյա մարտական գործողություններ էին անհրաժեշտ, որպեսզի մեր զորքը հայտնվեր նրա մայրաքաղաքի մատույցներում, այսօր մեզ հետ խոսում է ուժի դիրքերից: Նույնն էլ Վրաստանը. նրա նորընտիր ղեկավարը հայտարարում է, որ վրացիները շատ բարի ազգ են և թույլ են տալիս, որ հայերն ապրեն իրենց երկրում:

Մենք ունենք միջազգային շուկաներ դուրս գալու խնդիր: Եվ ընդհանրապես Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի ապահովումը կենսական անհրաժեշտություն է մեր երկրի համար: Հենց մի փաստ. թե ինչպես է համաշխարհային նշանակության նավթամուղը շրջանցում մեր երկիրը, արդեն դուրս է մարդկային բանականության սահմաններից: Նավթամուղը թող մեր երկրի տարածքով չանցներ, բայց, որպես սահմանակից պետություն, Հայաստանն ունենար խողովակ սեփական կարիքները բավարարելու համար:

- Իսկ արդյո՞ք այժմ մեր ազգային խնդիրները լուծելու լավագույն ժամանակներն են. մեր ուժը կպատի՞:

- Երբ Տիգրան Մեծին Պարսկաստանից բերեցին Հայաստան ու թագադրեցին, բնավ էլ Հայաստանի լավագույն ժամանակները չէին. պատմական Հայաստանը մեծ կորուստներ էր ունեցել նրա հոր գահակալության շրջանում: Ավելացրած' նախարարական տները պառակտված էին, տնտեսական բազում պրոբլեմներ կային երկրում: Բայց Տիգրան Մեծը պատասխանատվություն ստանձնեց, լուծեց խնդիրները, և «պարզվեց», որ ճիշտ ժամանակն էր: Այնպես որ, ամեն ինչ կախված է պետության առաջին դեմքից ու նրա կամային հատկանիշներից:

- Վարդան, բավականին մեծ է ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը Ձեր նկատմամբ: Անգամ' ավելի մեծ, քան հայկական լրատվամիջոցների: Ինչո՞վ բացատրել:

- Որքան էլ տարօրինակ հնչի, ես մերժում եմ և չեմ ցանկանում հայկական շատ լրատվամիջոցների հետ գործ ունենալ: Նրանք հաճախ այսպես են սկսում՝ մենք ունենք տեղեկություն, որ ձեր ընտանիքի կենսամակարդակը բարձրացել է և ձեր տղան «Ջիպ»-ով է ման գալիս: Ի՞նչ ասես նման լրագրողին: Նրանք երբևէ հարցրե՞լ են, թե նախագահ լինելու տարիներին ինչպե՞ս բարելավվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան դրությունը: Կամ' Սերժ Սարգսյանին նույն հարցն ուղղե՞լ են: Մինչդեռ ես երբևէ պետական պաշտոնյա չեմ եղել, որևէ կուսակցության չեմ անդամակցել, այնպես որ կարող էի հինգ տարի առաջ ոչ մի կոպեկ չունենալ, իսկ այսօր միլիարդատեր դառնալ: Ո՞ւմ ինչ գործն է: Ի վերջո կան պետական կառույցներ, որոնց գործը հենց գումարների ծագմամբ և հոսքերով զբաղվելն է, թող նրանք որոշեն:

Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներին, ապա նրանց հետաքրքրեցի այնքանով, որքանով իմ քարոզարշավում առկա են գաղափարներ, որ անմիջականորեն առնչվում են իրենց պետական շահերին: Եթե մարդը հայտարարում է, որ ճանաչելու է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ապա անտրամաբանական կլիներ, եթե Ռուսաստանը չարձագանքեր:

- Անգամ այն դեպքում, երբ Դուք հայտարարում եք, որ ռուս ժողովուրդը հայ ժողովրդի կրտսեր եղբայրն է:

- Հայ ժողովուրդն իր ավագությունը չի պարտադրել ռուսներին: Իրենց բիլինաներում հստակ է եղբայրներ Սվյատագորի (Սանասար) ավագությունը Իլյա Մուրոմեցի նկատմամբ:

- Բայց իրենք դա չեն ընդունում կամ այդ փաստը չեն մասսայականացնում:

- Խորապես սխալվում եք: Հիմնադրման օրվանից իսկ ռուսական պետությունը կառավարող քաղաքական էլիտան ընդունել է դա: Եթե Սվյատագորն է Մուրոմեցին տալիս հրեղեն թուրը, եթե Սվյատագորն է Մուրոմեցի վրա փչում ու հոգևոր ուժ ներարկում նրան, եթե Սվյատագորը Մուրոմեցին բերում է Հայաստան և ուսուցանում մարտերի արվեստը, ապա ինչպե՞ս չընդունես: Հարցն այն է, թե Հայաստանի իշխանություններն իրե՛նց ինչպե՞ս են պահում: Մի բան հիշեմ այդ առթիվ. 2000 թվականին ՌԴ դեսպանատունը ցերեկույթ կազմակերպեց իմ պատվին: Այդ ժամանակ, ի պատասխան իրենց հարցի, ես բացատրեցի. Սանասարն ուներ երեք որդի' Հովան, Վերգո և Մեծ Մհեր: Մեծ Մհե՛րը շարունակեց Սանասարի գործը: Այո, առաջին երկուսն էլ են Սանասարի տոհմից, բայց Սանասարի տիեզերական ժառանգության կրողն ու շարունակողը չեն:

Այնպես որ, եթե քո երկրի ղեկավարը կամ քաղաքական էլիտան իրեն պահում է Սանասարին համարժեք, ռուսները ճանաչում են որպես ավագ եղբոր: Բայց երբ գնում ու խնդրում է, որ իջեցնեն գազի գինը, ապա արդեն ավագ եղբոր գաղափարն անըմբռնելի է դառնում: Կամ երբ ողորմություն է խնդրում, ասենք' վարկ է ուզում, տալիս են այդ վարկը: Բայց առավելապես երբ տեսնում են, թե այդ վարկը հետագայում ինչպես են օգտագործում, ավելի ստույգ' ինչպես են փոշիացնում, էլ ի՞նչ վերաբերմունք ակնկալես: Չնայած նրանք շատ լավ գիտեն մեր պատմությունը. գիտեն, որ մենք ենք ստեղծել եվրոպական քաղաքակրթությունը, Ռեչ Պոսպոլիտան' լեհ-լիտվական այդ հզոր կայսրությունը մենք ենք հիմնել, Ֆրանսիական թագավորական դինաստիան մեզնից է գալիս: Նույնիսկ այն հզոր ուժի ներկայացուցիչները, որ ժամանակին կառավարում էր աշխարհը, և ասում են, որ ներկայում էլ է շարունակում գաղտնի կառավարել (տամպլերները), 9-ից 6-ը հայեր են: Այսինքն' գիտեն, թե ովքեր են հայերն ու ինչպիսի հզոր պոտենցիալ ունեն: Այո, ցավոք մեծ հաշվով այսօր ռուսների կողմից արհամարհական վերաբերմունք է առկա մեր նկատմամբ. Հայաստանը կոչում են ֆորպոստ, գուբերնիա և այլն, և այլն: Ո՞րն է դրա պատճառը. այդ հարցը տվե՞լ ենք մեզ: Եվ երբևէ կհասնե՞նք այն գիտակցությանը, որ երբ մեզ հետ վատ բան է կատարվում, մեղքը մեր մեջ փնտրենք:

Կամ ՀՀ առաջին նախագահը ՌԴ առաջին նախագահի հետ կնքեց ռազմավարական դաշնակցության պայմանագիր, որի կետերից մեկն էլ համատեղ պաշտպանության և համատեղ հարձակման դրույթն էր: Հիմա' քո ռազմավարական դաշնակիցը պատերազմի մեջ է մտնում Վրաստանի հետ և շահում այն: Իսկ դու մեկ ամիս անց մեկնում ես Թբիլիսի և հայտարարում, որ ճանաչում ես Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

- Այլ ելք չկար. մեր աշխարհագրական դիրքն էր պարտադրում:

- Ելնելով աշխարհաքաղաքական դիրքից՝ կարելի էր ընդհանրապես չգնալ ու ոչինչ չասել: Սակայն երբ դու քաղաքական նման ապտակ ես հասցնում, ստանալու ես և հակադարձ հարվածը: Անշուշտ, գերտերությունների պատասխանը բացահայտ ու մերկապարանոց չի լինում. գազի գինը կբարձրանա, ճանապարհներդ կփակվեն, դուրս «կթռնես» տարածաշրջանային գործընթացներից և այլն:

90-ականների սկզբին նույն սխալն արեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը' հայտարարելով, որ չկան հավերժական դաշնակիցներ, կան հավերժական շահեր: Ապա' դեպի արևմուտք, Թուրքիայի հետ ճանապարհ և այլն, և այլն: Եվ մենք... միանգամից կորցրեցինք Մարտակերտը: Պատերազմի մեջ բեկում մտավ այն ժամանակ, երբ բեկում մտավ Լևոն Տեր-Պետրոսյանի մտածողության մեջ: Իսկ ես համոզված եմ, որ կան հավերժական շահեր, և դրանք այն շահերն են, որոնք հիմնված են ծագումնաբանական և գենետիկական հիմքի վրա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված