Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Քաղաքացիական պայքարները` որպես փոփոխությունների հասնելու միակ ճանապարհ

Վերջին լուրեր

Վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում մեծ դեր սկսեցին զբաղեցնել քննարկումները քաղաքացիական հասարակության, դրա կայացման, քաղաքացիական անհնազանդության, քաղաքացիական ակտիվության՝ որպես փոփոխությունների բերող գործըթացի մասին: Որոշ դեպքերում տրվեցին սխալ ձևակերպումներ՝ քաղաքացիականն առանձնացնելով քաղաքականից, կամ հակադրություններ տեսնելով քաղաքացիական և կուսակցական քաղաքականությունների միջև՝ առանց հաշվի առնելու, որ քաղաքացիականը երբեմն ավելի քան քաղաքական է, քան այն, ինչը համարվում է քաղաքական: Սակայն այս դեպքում քաղաքացիական ու կուսակցական գործունեությունը ոչ թե հակադրվում են միմյանց, այլ ուղղակի տարբեր են փոփոխություններ բերելու ընտրված մեթոդներն ու մեխանիզմները:

Կուսակցական քաղաքականության դեպքում խնդիրների լուծումը պայմանավորվում է միայն իշխանության գալու պայմանով: Նորմալ քաղաքական համակարգի պայմաններում կուսակցությունները պետք է վերցնեն հանրության բարձրացրած խնդիրները, ձևակերպեն դրանք և բերեն քաղաքական օրակարգ: Սակայն ներկա իրավիճակում օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողանում իրականացնել այդ ամենը: Ըստ էության, կարելի է փաստել, որ կուսակցությունները՝ որպես փոփոխություններ բերող գործոն, այլևս սպառել են իրենց՝ և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես: Իշխանություններն ավելի ու ավելի են կատարելագործել իրենց վերարտադրման մեխանիզմները, իսկ ընդդիմադիրներն այդ մեխանիզմի մեջ կարողանում են ընդամենը խաղալ հենց իշխանության թելադրած խաղի կանոններով՝ սահմանափակվելով միայն ԱԺ կամ այլ ամբիոններից անխնա քննադատություններով:
Կուսակցական քաղաքականության դաշտում այսօր ունենք հետևյալը՝ անընդատ փչվող ԲՀԿ-ի՝ որպես այլընտրանքի (առաջին անգամն եմ քաղաքականության մեջ լսում նման ձևակերպում) կամ ընդդիմության փուչիկը, որը վերջնականապես կործանման է տանում ընդդիմադիր դաշտը, այս նույն համակարգի մաս կազմող քրեաօլիգարխիկ հիմքով կուսակցության հետ համակործակցելու պատրաստ «արմատական ընդդիմությունը», որն արդեն կարծես ինքն էլ չի հասկանում՝ ինչ է ուզում և համակարգային փոփոխությունների փոխարեն հաճախ սկսել է գործածել «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» լոզունգը, անհայտ ցանկություններով ու նախասիրություններով «Ժառանգությունը», Հայաստանը կործանման տանող ՀՀԿ-ն ու կցորդ «Օրինաց երկիրը»: Ու սրանք այն կուսակցություններն են, որոնք պետք է բերեն փոփոխություններ:

Այս պարագայում փոփոխություններ բերող միակ գործոնը մնում է քաղաքացիական սեկտորը, որի կարողությունները ևս դեռ հստակ չեն: Բարդ է գործել նաև այն պայմաններում, երբ քաղաքացիական դաշտը գտնվում է և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ուժերի հարվածների տակ: Իշխանությունների քայլերը հասկանալի են տիրող իրավիճակի պայմաններում, քանի որ վերջնականապես ապացուցվում է փոփոխությունների իրականացման ամենափոքր իսկ ցանկության բացակայությունը, հակառակ դեպքում իշխանությունները պետք է խրախուսեին քաղաքացիական հասարակության կայացումը:

Ընդիմության քայլերը նույնպես հասկանալի են, եթե ընդունենք, որ ընդդիմությունն էլ ուղղակի պայքարում է իշխանության համար՝ սեփական խմբային շահերը իրացնելու նպատակով: Ներկայիս ընդդիմության կենսագործունեությունն ապահովելու պարտադիր պայմաններ են պարբերաբար տեղի ունեցող ընտրություններն ու «փողոցը»։ Այս դեպքում քաղաքացիական պայքարներն, ըստ էության, վերցնում են «փողոցը»՝ ընդդիմադիրներին թողնելով ձեռնունայն։ Նմանատիպ հակադրության հանդիպեցինք, երբ «ընդդիմադիրների» կողմից Մաշտոցի պուրակի պայքարի որոշակի փուլում սկսվեցին անխնա քննադատությունները՝ ընդհուպ այդ ամենը որակելով «իշխանական պրոեկտ»:

Քաղաքացիական սեկտորը փոփոխություններ բերելու նպատակով նախևառաջ իր համար պետք է ձևակերպի այն արժեքները, սկզբունքները, որոնցով առաջնորդվում է, դրանց հիման վրա՝ նպատակները, և, որ ամենակարևորներից է, այդ նպատակներին հասնելու թույլատրելի միջոցները: Պետք է արտադրվեն նոր գաղափարներ, նոր տեքստեր ու դրանց հիման վրա՝ գործողություններ ու մեխանիզմներ. հակառակ պարագայում փոփոխությունների հասնելու հավանականությունն ու հնարավորությունը հավասարվում է զրոյի:

Մաշտոցի պուրակում սկսվել էր այդ գործընթացը, սակայն, ըստ էության, մնաց կիսատ: Պայքարի մասնակիցները, բացի բուտիկների ապամոնտաժումից, իրենց առջև դրել էին օրինականության և սահմանադրականության հաստատման նպատակ, որին հասնելու ճանապարհին հենց Մաշտոցի պուրակի հաղթանակը պետք է հանդիսանար քայլերից մեկը: Հայաստանում առաջին անգամ կիրառում էին ազատ ամբիոնի գախափարը, ներդրվեց քաղաքացիական դատարանը: Այսինքն՝ կար նոր գախափարների արտադրություն, որը հետագայում հանգեցրեց պուրակում հաղթանակի: Առաջացած իրավական վեճը իշխանությունները ստիպված եղան լուծել, սակայն ոչ թե իրավական, այլ «գեղեցիկ չէ» սկզբունքով: Սա փորձ էր արհամարհել և նսեմացնել քաղաքացիական պայքարի ուժը, ինչը խոսում է այն մասին, որ իշխանությունները լուրջ վտանգ են տեսնում քաղաքացիական ինքնակազմակերպվող անհնազանդության մեջ: Իհարկե, իշխանական քարոզչամեքենան երբեմն փորձում է օգտագործել քաղաքացիական պայքարներն իբրև երկրում տիրող ժողովրդավարական կարգերի ապացույց դրսի և ներսի հանրության համար, սակայն այն, որ ներկա պայմաններում լուրջ վտանգներ այդ նույն իշխանությունների համար կարող է առաջացնել միայն քաղաքացիական հանրությունը, անվիճելի է: Այս պարագայում իրապես փոփոխությունների ձգտող քաղաքացիական հանրությանն անհրաժեշտ է ինքնակազմակերպել, վերարժևորել նախկինում տեղի ունեցած պայքարներն ու հաղթանակները, հստակեցնել այն ուղին, որով ցանկանում են հասնել փոփոխությունների ու շարժվել դեպի ուրվագծված նպատակը, հակառակ դեպքում քաղաքացիական պայքարները, բացի ուղղակի դեմոկրատիայի կեղծ պատկեր ստեղծելուց, այլ բան չեն անի:

Սևակ Մամյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված