Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ Ռումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿ Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 

«Մեծապատիվ մուրացկաննե՞ր, կոռուպցիա՞, թե՞ կապիտալիզմ» կամ «Եսիմ ինչ»

Վերջին լուրեր

Մի քանի օր առաջ էր: Քննությունից հոգնած, բայց շատ բարձր տրամադրությամբ վերադառնում եմ տուն, այն հույսով, որ վերջապես կարող եմ զբաղվել այն ամենով, ինչ ինձ հետաքրքրում է: Դե ի՞նչ կզգա 3 օր ինտերնետ չմտած, Ֆեյսբուքում մի երկու տող չփիլիսոփայած քսանմեկերորդ դարի երիտասարդը: Այս մտքերի մեջ տվայտվելով, հա-հա՛, բառիս բուն իմաստով տվայտվելով մտնում եմ տուն, ու սարսափելի տհաճ անակնկալ՝ լույսերն անջատված են: 25 տարեկանից բարձր մարդիկ հիմա կմտածեն՝ հովհարային անջատո՞ւմ, ո՛չ, ու էլի ո՛չ, հանե՛ք վերջապես ձեր մեջից էդ վախը: ՈՒղղակի, ինչպես ինքն իրեն հարգող ցանկացած ուսանողի մոտ, կոմունալ վարձերը մուծված չեն: Ինքս ինձ հույս տալով՝ խառնում եմ ապահովիչները, բայց՝ ապարդյուն: Ինչպես «իսկական հայ», համոզում եմ ինքս ինձ, որ միայն ես չեմ այդ դրության մեջ, որ ամբողջ քաղաքում լույս չկա..., բայց ի՜նչ հիասթափություն, ախր ես լիֆտով, չնայած տարբերվեմ բոլորից ու ասեմ՝ վերելակով եմ բարձրացել, իսկ այդ մեքենան, որքան իմ, կարելի է ասել, բարձրագույն կրթությունը թույլ է տալիս ենթադրել, աշխատում է հոսանքով:

Նեղվելով ու աշխարհից նեղանալով, որ այդ դարդը միայն ինձ է տրվել, պառկեցի քնելու... ժամը վեցին: Չկարողացա, դե երևի այդքան ել հեշտ չէ քնել ժամը վեցին: Ու այս քնելու պրոցեսում հանկարծ ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես խորհում եմ համամարդկային արժեքների մասին ու ինչպես «իսկական իրեն հարգող հայ», Delate եմ անում այս մտքերս: Այդ ժամանակ հասկացա, որ, կներեք անհամեստությանս համար, հանճարեղ գաղափարները ծնվում են, երբ մարդկանց դնում ես աներանելի իրավիճակում (դե եթե լույս չլինելը կարելի է համարել այդպիսին): Այսպիսով՝ ես շնորհակալություն եմ հայտնում մեր «հանրային ծառաներին»՝ մեր հանրության 90%-ին հանճարներ դարձնելու համար, իսկ 10%-ին էլ՝ «կապիտալիստ»: Այո-այո՛, մեր երկրում այս երկու հասկացությունները ոչ մի կերպ չեն համընկնում իրար: Մեր երկրում ցանկացած իրեն հարգող «կապիտալիստ» պետք է լինի մե՜ծ փորով, ութամյա կրթությամբ, «թարախ» դեմքով ու ոչ ավել, ոչ պակաս, հեծելազորով, դե ախրանիկներով, կներեք, ավելի ճիշտ, հայերեն ասած՝ «ընտանիքին պատկանող օբյեկտի աշխատողներով»: Այս վերջին մտքերս մտածելու ժամանակ հիշեցի, որ կողքիս հարևանը «կապիտալիստ» է՝ իրեն հարգող հայ «կապիտալիստ», ու սկսեցի ցածր մտածել: Նույն պահին հիշեցի այդ՝ ինքն իրեն հարգող հայ «կապիտալիստի» ու նրա քառամյա որդու երկխոսությունը չարաբաստիկ լիֆտի, կներեք, վերելակի մեջ.

- Պա՜պ, պա՛պ:

- Հա’, բալե’ս:

- Իմ մանկապարտեզի դայակին ինչի՞ չորս հատ փող տվեցիր:

- Որ քեզ լավ նայի ու քնելու ժամանակ լավ տեղ գցի, բալե’ս:

- Պա՛պ, ա՛յ պապ…

- Հա՞ , բալե՛ս:

- Էն վայենկոմի՞ն էլ ես չորս հատ փող տալու, որ ինձ լավ տեղ գցի:

- Չէ՛, վայենկոմին ոչ մի 400 դոլար էլ չեմ տալու, որ քեզ լավ տեղ գցի, հիմա՛ր լակոտ, մի 15000 դոլար կտանք՝ ոչ մի տեղ էլ չի գցի:
Կոռուպցիա՞, անմիջապես մտածեցի ես ու մեջս կուտակված ամբողջ զարհուրանքը ցանկացա թափել էդ «բիզնեսմենի» գլխին, բայց հանկարծ հիշեցի, որ նա ինքն իրեն հարգող հայ «կապիտալիստ» է՝ իր «ընտանիքին պատկանող օբյեկտի աշխատողներով»:

Ուղեղս այս դեպքը հիշելու գործընթացի մեջ էր, երբ դուռը թակեցին: Ուրախությամբ բացեցի, մտածելով, որ այս անելանելի իրավիճակում ինչ-որ մեկը հիշել է ինձ, մեկ էլ մի հիսունամյա տղամարդ հարցնում է.

- Տանը ո՞վ կա մեծերից:

- Ես եմ:

- Չափահա՞ս ես:

Էդ ժամանակ մեջս ամեն ինչ տակնուվրա է լինում ու մտածում եմ, թե ինչու երեկ սափրվեցի:

- Այո՛, չափահաս եմ,- պատասխանեցի ես, մտածելով, որ լույսի մարդն է ու ես հիմա, ինչպես «ինքն իրեն հարգող հայ», կհամոզեմ միացնել հոսանքը՝ ազնիվ խոսք տալով, որ վաղը կմարեմ պարտքը, ու հանկարծ ի՜նչ եմ լսում.
- Իսկ դուք հավատո՞ւմ եք Եհովային:

Ես, ինչպես «ինքն իրեն հարգող հայ», ասում եմ ոչ, փակում եմ դուռը ու մտածում, թե մի՞թե նա մեծապատիվ մուրացկան չէ, ով մուրում է հավատք՝ իր ուսմունքի նկատմամբ:

Հանկարծ էլի թակում են դուռը, բացում եմ ու.

- Բալա՛ ջան, մանր կոպեկներ չունե՞ս:

Ինչո՞վ են տարբերվում 4 հատ փող վերցնող դաստիարակը, հավատք մուրացող Եհովայի վկան ու այս մարդը: Եհովայի վկան «ժամանակակից հայ ինքն իրեն հարգող շուկայական հարաբերությունների մաս չի կազմում» (գրեթե), իսկ դաստիարակն ու մուրացիկը կազմում են՝ մասնակցելով միջոցների շրջապտույտին: Այսպիսով՝ մեր «կապիտալիստն» ու ես կատարում ենք ներդրում մեր տնտեսության մեջ և արագացնում ենք փողի շրջապտույտը:

Ուրեմն այսպես՝ դաստիարակը՝ որպես «երեխայի բարեկեցության համար տուրք» վերցնող ինքն իրեն հարգող մանկավարժ, դե կաշառակեր էլի՛, իր զավակին տվել է բարձրագույն կրթության: Իսկ քանի որ նրա որդին մասնակցում է միայն ԲՈՒՀ-ի ուսանողների թվի պահպանմանը, ապա տարվա վերջին ունենում է այսպիսի խոսակցություն.

- Դե մի հատ ութ ա, դրե՛ք էլի:

- Ո՛չ, գնա՛ պարապի, արի՛:

- Դե՛ լավ էլի:

- Ո՛չ, գնա՛ պարապի, այստեղ գնահատական չենք նվիրում:

- Իսկ ո՞նց անենք, որ իմ առաջարկն ու ձեր պահանջարկը համընկնեն:

- Դե մի 20000-ի պարապի՛, արի՛,- պատասխանում է մեր «ինքն իրեն հարգող դասախոսը»՝ հիշելով, որ իր դեռահաս որդուն խոստացել է հենց այդքան:

Եթե հարցնեք ինձ, ապա սա նորմալ է: Շուկայական տնտեսության և առքուվաճառքի գործարք, ի՞նչ կա զարմանալու, մանավանդ որ նմանատիպ գործարք է կատարում նաև մեր՝ «ինքն իրեն հարգող դասախոսի որդին» քաղաքի մոթելներից մեկում: Հիմա կասեք՝ այս գործարքի մյուս կողմն էլ է կաշառակեր կամ մուրացիկ: Ո՛չ, ու էլի ո՛չ, նա այդ ամենը վաստակում է իր հալալ քրտինքով, ինչպես որ դա անում են նաև մեր դասախոսն ու դաստիարակը:

Եվ այսպես՝ մեր այս գործարքի մյուս կողմը գնում է «շարժական գույքի պետական կադաստր», այսինքն՝ պլաստիկ վիրաբույժի մոտ՝ սեփական մարմնի ծավալը փոքր-ինչ մեծացնելու նպատակով և վճարում է արդեն մեզ քաջ ծանոթ գումարը:

Այնուհետև մեր պլաստիկ վիրաբույժը դիմում, և ոչ միայն դիմում է, այլև վճարում է պետականորեն հաստատված վճար՝ քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանի պատշգամբը մի 8 մետր առաջ տալու համար: Կոռուպցիա՞, ո՛չ ու էլի՝ ո՛չ, պետականորեն հաստատված վճար:

Մեր՝ ինքն իրեն հարգող կադաստրի աշխատողը, վերցնելով «պետականորեն հաստատված վճարը», մուտքագրում է պետական բյուջե՝ հօգուտ սեփական պաշտոնի բարձրացման: Կոռուպցիա՞, ո՛չ ու էլի՝ ո՛չ, պաշտոնի բարձրացում՝ անձնվեր աշխատանքի ու մեր քաղաքի բալկոնների մասին հոգ տանելու համար:

Մեր ֆինանսների նախարարը, այս «բյուջե վճարված պետական տուրքի իր մասնաբաժինը» վերցնելով, բարեգործություն է անում… ընտրությունների նախաշեմին: Կաշառք տա՞լ, ո՛չ ու էլի՝ ո՛չ, բարեգործություն: Իսկ պետական բյուջեի պետական մասը, փարոսի ու գործազուրկի նպաստի, բացառիկ դեպքերում՝ հղիության ու ծննդաբերության նպաստի ձևով, տրվում է մեր «կապիտալիստին»: Կոռուպցիա՞, ո՛չ ու էլի՝ ո՛չ, մեծապատիվ մուրացկաննե՞ր, ո՛չ ու էլի՝ ո՛չ. սոցիալական պետություն:

Բացվում է լույսը, ու ես եկա այն եզրակացության, որ Հայաստանում կոռուպցիա գոյություն չունի, իսկ այն, ինչին մենք անճշմարիտ ձևով անվանում ենք կոռուպցիա, կաշառակերություն, բավականին լավ երևույթ է, որն արագացնում է դրամական միջոցների շրջապտույտը և սովորական մուրացիկությունից տարբերվում է գումարի մեծությամբ ու մուրացիկների մեծապատվությամբ: Այս ամենը հայ՝ ինքն իրեն հարգող շուկայական հարաբերությունների տարր է:

Լավ, ես գնամ առավոտյան սուրճս խմեմ: Հարգանքներով՝ մեր բուհական համակարգի կողմից թողարկված տնտեսագետ, որը կոռուպցիան, կապիտալիզմն ու մեծապատիվ մուրացկանները չի տարբերում իրարից. գուցե ձեր մեղքով, գուցե իմ, գուցե մեր՝ ինքն իրեն հարգող շուկայական տնտեսության մեղքով:

Հ.Գ.Հայաստանում կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը գրանցվել է մ.թ.ա. 90-65 թվականներին, սակայն այդ նույն ժամանակաշրջանում մենք ունեցել ենք ամենահզոր պետականությունը:

Բոլոր ոլոլորտների պատասխանատու՝ Տիգրան մեծ տղա Սարգսյան

Սևակ Մամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառով
Ամենադիտված