Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ Մարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութին Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել ԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) 

ՀՀ-ում անշարժ գույքի առուվաճառքը նվազել է, վիճակագրությունը` աճել. մեկնաբանում է մասնագետը

Տեսանյութեր

Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների քանակն իրականում այս տարի նվազել է, իսկ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներն արդեն հնացած են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը` մեկնաբանելով ոլորտի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:

Կադաստրի կոմիտեի` 2024թ. առաջին կիսամյակի վերլուծության համաձայն` հունվար–հունիս ամիսներին իրականացվել է բազմաբնակարան շենքերում բնակարանների առուվաճառքի ավելի քան 6800 գործարք, ինչը 7 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գործարքների ամենամեծ քանակն իրականացվել է Երևանում (68.5%), երկրորդ տեղում Կոտայքի մարզն է (9.6%), իսկ ամենաքիչ գործարքներն իրականացվել են Վայոց Ձորի մարզում (0.8%)։

«Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներում արտացոլվում է այս տարի շահագործման հանձնված նորակառույց շենքերի բնակարանների թիվը, քանի որ կոմիտեն դրանք որպես գործարք է հաշվում ավարտական ակտի և փոխանցման ակտի ստորագրման պահից։ Բայց փաստացի այդ բնակարանները վաճառվել են 2-3 տարի առաջ, պարզապես միայն այս տարի են սեփականության վկայական ստացել»,- պարզաբանեց Հարությունովը։

Նա նշեց, որ ոլորտի ներկայացուցիչները պատասխանատու մարմնին տարբեր առիթներով տեղյակ են պահել, որ վիճակագրությունն այս կերպ ներկայացնելը ուշացած է և խեղաթյուրում է իրականությունը` միաժամանակ նաև կառուցապատողներին ու ներդրողներին սխալ ելակետային տվյալներ ներկայացնելով։

«Չգիտեմ` պատճառն ինչն է. ուղղակի թվեր ցույց տալն է, թե ինչ–որ ցուցանիշներ ապահովելը։ Բայց այս վիճակագրությունն իրականությունից հեռու է»,– ընդգծեց Հարությունովը։

Ըստ Կադաստրի կոմիտեի` այս տարվա առաջին կիսամյակում Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարանների 1 մետր քառակուսու հաշվարկով շուկայական միջին գները 2023 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4.2 տոկոսով, իսկ առաջին կիսամյակի համեմատ` 11.4 տոկոսով։

Անշարժ գույքի գործակալության տնօրենը ճիշտ չի համարում նաև բնակարանների գներին վերաբերող վիճակագրությունը։

«Մենք ունենք տարբեր վարչական շրջաններ, տարբեր տեսակի շենք–շինություններ` խրուշչովյան-պանելայինից մինչև նորակառույցներ, որտեղ բնակարանները տարբեր գներով են վաճառվում։ Դրանք ընդհանուր գումարել իրար, միջինացված արժեք հաշվել ու ներկայացնել, որ գները բարձրացել են, սխալ է»,– նշեց Հարությունովը։

Իրականում, նրա դիտարկմամբ, այս պահին ակտիվություն կա միայն առաջնային շուկայում` շնորհիվ հիփոթեքային վարկավորման և եկամտահարկի վերադարձի։ Մինչդեռ երկրորդային շուկան նախորդ երկու տարիների համեմատ բավական պասիվ վիճակում է։

Հարությունովը հիշեցրեց, որ 2022-2023թթ., ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ՀՀ–ի անշարժ գույքի շուկայում հատկապես ակտիվացան բնակարանների վարձակալության գործարքները` հանգեցնելով գների աճի։ Վարձակալության գների բարձրացումն էլ իր հերթին հանգեցրեց ընդհանուր առմամբ բնակարանների գների թանկացման և նույնիսկ գերարժևորման։

«Ստացվեց, որ ՀՀ-ում բնակարան գնելն ու վարձակալությամբ հանձնելը դարձավ բավական շահավետ։ Շատերը սկսեցին գույք գնել ու վարձով տալ։ Սա ակտիվացրեց նաև երկրորդային շուկայում բնակարանների առուվաճառքը։ Իսկ հիմա երկրորդային շուկայում գնանկում է գրանցվում` 10-15, որոշ դեպքերում մինչև 20 տոկոս` կախված այն հանգամանքից, թե որ վարչական շրջանում է գույքը»,- հայտնեց մասնագետը։

2025թ.-ից հետո, երբ Երևանի տարածքում դադարի գործել եկամտահարկի վերադարձի կարգավորումը, Հարությունովի կարծիքով, գործարքների թիվը կտրուկ կնվազի։ Փոխարենը ակտիվությունը կպահպանվի երևանամերձ տարածքներում, որտեղ այսօր արդեն ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս հատվածներում եկամտահարկի վերադարձը գործելու է մինչև 2027թ.–ը, ուստի, մասնագետի գնահատմամբ, շուկան այստեղ իր ակտիվությունը կպահպանի ևս 2-3 տարի։

Ինչ վերաբերում է գներին, դրանք ևս, Հարությունովի խոսքով, անփոփոխ չեն մնա. առաջիկա 2-3 տարում կնվազեն մինչև իրական շուկայական գինը։

«Երբ եկամտահարկի վերադարձը կա, մարդիկ բնակարաններ գնում առաջնային շուկայից, և երկրորդային շուկայում գները սկսում են նվազել։ Այդ միտումը շարունակվելու է առաջիկա 2-3 տարին, և շուկան գալու է իր բնական գներին։ Իսկ շուկայի բնական գինն այն է, երբ տվյալ երկրի կամ քաղաքի բնակչի միջին եկամուտը բավարարում է անշարժ գույք ձեռք բերելուն»,- արձանագրեց մասնագետը։

Հիշեցնենք` այն մասին, որ անշարժ գույքի շուկան ՀՀ-ում գերտաքացած է, գներն էլ գերարժևորված, հուլիսի 19-ին տարածած հաղորդագրության մեջ արձանագրել էր նաև ՀՀ կենտրոնական բանկը։

ԿԲ-ի տվյալներով` անշարժ գույքի միջին գները 2018-2024 ժամանակահատվածում աճել են ավելի քան 4 անգամ՝ 1 քմ-ի դիմաց 100 000 դրամից հասնելով մինչև 460 000-ի (ներկա փոխարժեքով՝ 1 200 դոլար)։ Ընդ որում` գների նման աճը ԿԲ–ն ևս պայմանավորում է հիմնականում հիփոթեքային վարկավորման եկամտահարկի վերադարձի գործոնով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալը
Ամենադիտված