Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում 

Գործազրկությունը կտրուկ ավելացել է․ 168․am

Այլ

168.am-ը գրում է․

Տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանի աշխատաշուկայում. մի կողմից՝ իշխանությունները հայտարարում են, որ աշխատատեղերը հազարներով ավելացել են, մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունը զբաղվածների քանակի հազարներով կրճատում է արձանագրել։

Թվում է, թե աշխատատեղերի ավելացումը պիտի հանգեցներ զբաղվածների քանակի ավելացման։

Բայց հակառակն է եղել՝ աշխատատեղերն ավելացել են, իսկ զբաղվածությունը կրճատվել է։

Աշխատատեղերի հայտարարվող ավելացման պայմաններում, աճել է նաև գործազրկությունը, կարելի է ասել, շեշտակի է աճել։ Գործազրկության մակարդակով նախորդ չորս տարիների ամենավատ վիճակում ենք։

Գործազրկության պատկերը կտրուկ վատացել է, և դա տեղի է ունեցել, իշխանությունների ասած՝ հեղափոխական բարձր տնտեսական աճերի ու հայտարարվող հազարավոր աշխատատեղերի ստեղծման պայմաններում։

Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության աճը Հայաստանում տարեսկզբին հասավ ընդհուպ 15 տոկոսի։ Այդ պայմաններում, եթե անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 179,6 հազար մարդ, այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկների քանակը հասել է 204,4 հազարի։

Նախորդ տարվանից ավելի է գրեթե 25 հազարով կամ շուրջ 14 տոկոսով։

Գործազրկության ակտիվացումն ակնհայտ է նաև նախորդ տարվա վերջի համեմատ։

Այն ժամանակ պաշտոնական վիճակագրությունը գրանցել էր 177,4 հազար գործազուրկ, այս տարվա սկզբին գրանցել է 204,4 հազար գործազուրկ։

Նախորդ տարվա վերջի համեմատ էլ գործազուրկների քանակն աճել է 27 հազարով։

Սա վերջին չորս տարիների կտրվածքով գործազրկության ամենավատ ցուցանիշն է. 2021թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված էր 193 հազար, 2022թ.՝ 188,4 հազար, իսկ 2023թ.՝ 179,6 հազար գործազուրկ։

Այս տարվա նույն ժամանակահատվածում գործազուրկ է եղել 204,4 հազար մարդ։ Վերջին անգամ սրանից ավելի բարձր գործազրկության մակարդակ գրանցվել էր միայն 2020թ., երբ Հայաստանը գտնվում էր պատերազմի ու համավարակի ճնշման տակ։ Այժմ իրավիճակը բոլորովին այլն է, սակայն ունենք գործազրկության մակարդակի կտրուկ ակտիվացում։

Ավելացել է գործազուրկների քանակը՝ ինչպես անվանական արտահայտությամբ, այնպես էլ՝ խորացել է գործազրկության մակարդակը։

Անցած երկու տարիներին, երբ հայտնի արտաքին ազդեցությունների արդյունքում մի պահ իրավիճակը գործազրկության առումով բարելավվեց, ինչպես միշտ, իշխանությունները սկսեցին վերամբարձ հայտարարություններ անել։ Այս տարի, երբ իրավիճակը շատ ավելի վատ է, քան նախորդ տարիների բարելավումները, կրկին, ինչպես միշտ, լուռ են։

Վերջին տվյալներով, որը հրապարակել է պաշտոնական վիճակագրությունը, գործազրկության մակարդակը թռիչքային աճել է՝ նախորդ տարվա 13,7-ից հասել է 15,5 տոկոսի։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում գործազրկության ցուցանիշը վատացել է 1,8 տոկոսային կետով։

Նախորդ տարվա վերջի համեմատ՝ նույնիսկ ավելի շատ՝ 2,4 տոկոսային կետով։

Գործազրկության մակարդակով ցուցանիշը վատագույնն է 2021թ. հետո։

2022թ. առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում՝ 14,8, իսկ 2023թ.՝ 13,7 տոկոս էր։

Մինչ այդ՝ 2021թ., հասնում էր 16,7 տոկոսի։ Այն բանից հետո, երբ մի շարք գործոններով պայմանավորված՝ արտաքին ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա ակտիվացան, դա նպաստեց նաև գործազրկության կրճատմանը։ Սակայն, ինչպես վկայում են այս տարվա սկզբի միտումները, այդ ազդեցություններն աշխատաշուկայի վրա սկսել են թուլանալ, չնայած Հայաստանում դեռևս բարձր մակարդակի տնտեսական աճեր են արձանագրվում։ Այդ աճերը, սակայն, կապված են այնպիսի գործոնների հետո, որոնք դադարել են ունենալ սոցիալական նշանակություն։

Նշենք, որ տնտեսության աճին նպաստած հիմնական գործոնն այս տարի եղել է ոսկու հայտնի վերաարտահանումը, որն աճի փուչիկ է ստեղծել։ Դրա՝ ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական ու բյուջետային նշանակությունը շատ փոքր է։ Մի բան, ինչը տեսնում ենք նաև աշխատաշուկայում, որտեղ առաջին հայացքից արձանագրվող բարձր տնտեսական աճի պայմաններում, տեղի է ունեցել գործազուրկների քանակի կտրուկ ավելացում ու գործազրկության մակարդակի նույնքան կտրուկ խորացում։

Գործազրկության ավելացմանը զուգահեռ՝ զբաղվածությունն է կրճատվել։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված է եղել գրեթե 1 մլն 130 հազար, այս տարի՝ 1 մլն 116,4 հազար մարդ։

Զբաղվածների քանակը կրճատվել է ավելի քան 13 հազարով։

Զբաղվածության ցուցանիշը ևս վատացել է. անցած տարի զբաղված էր աշխատունակ բնակչության 50,9 տոկոսը, այս տարի զբաղված է եղել 48,7 տոկոսը։

2,2 տոկոսային կետի նահանջ կա։

Մի կողմից՝ գործազրկության ավելացումը, մյուս կողմից՝ զբաղվածության կրճատումը չի կարող մտահոգիչ չլինել։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում տնտեսության աճի նույնիսկ նվազ արդյունքների խիստ անհամաչափ բաշխում և հասարակության սոցիալական բևեռացման խորացում։ Առանց այդ էլ բևեռացումը Հայաստանում խորն է։ Տնտեսության ներառականության մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը։

Եթե այս միտումը շարունակվի նաև առաջիկայում, ապա հասարակությունը գնալով բախվելու է սոցիալական լարվածության խորացման հետ։

Արդեն իսկ որոշ ազդակներ կան նաև այլ ուղղություններով։ Դա նկատելի է հատկապես աշխատավարձերի պարագայում։

Նախկին բարձր աճի միտումներն այլևս չկա։ Աշխատավարձերի աճի տեմպը զգալիորեն թուլացել է։

Սա վտագավոր է հատկապես նրանով, որը կարող է ունենալ ոչ միայն սոցիալական, այլև շատ ավելի խորքային հետևանքներ տնտեսության առանձին հատվածների ու ֆինանսական համակարգի վրա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան
Ամենադիտված