Դմիտրի Կիսելևն արձագանքել է Հայաստանից հնչող քննադատություններին
Քաղաքական«Russia Today» գործակալության գլխավոր տնօրեն և հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևը NEWS.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ չգիտի, թե «Վեստի նեդելի» հաղորդման կոնկրետ ինչ հայտարարության համար է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը արտաքին գործերի նախարարություն։ Նա ընդգծել է, որ այս պահին մեկնաբանելու ոչինչ չկա։
«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարություն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա»,- պատասխանել է Կիսելևը։