Բանակում մահվան դեպքերի հետ կապված ունեմ իմ բաժին պատասխանատվությունը. Պապիկյան (տեսանյութ)
ՔաղաքականԵս պաշտպանության նախարար եմ, ես բնականաբար ունեմ պատասխանատվության իմ բաժինը․ պպատասխանատվությունն այն է, որ ԶՈՒ-ում առկա խնդիրների առկայությունը չենք կարողացել հասցնել զրոյական մակարդակի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Բայց սա միայն ԶՈՒ-ի խնդիրը չէ, խնդիրներն ունեն ակունքներ, պատճառահետևանքային շղթա է։ Բանակում խաղաղ պայմաններում մահվան 36 դեպքերը միայն սպանություններ և ինքնասպանություններ չեն, տարբեր հանգամանքներում են տեղի ունեցել»։ Պապիկյանը հավելեց, որ այդ դեպքերը ներառում են հիվանդությունները, ճանապարհատրանսպորտային պատահարները, դժբախտ պատահարները, ինչպես նաև քաղաքացիական կյանքից բանակ եկած հանցավոր ենթամշակույթի բարքերով պայմանավորված սպանություններն ու ինքնասպանությունները։
«Սա միայն ՊՆ նախարարի հարցը չէ, հանրության շրջանում նույնպես պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի քրեական ենթամշակույթին, «տղայական» պատկերացումներին»,- ընդգծեց նախարարը՝ նկատելով, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու երևույթները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունենում, և հավելելով, որ 2022թ․ ուսունասիրություն կա, թե ինչ թվով զորակոչիկներ են երբևէ թմրանյութ օգտագործել։
«Գլոբալ խնդիրը հանրային պատկերացումներն են, հանրային մոտեցումներն են Զինված ուժերին, այստեղ անելիք կա»,- եզրափակեց նախարարը՝ հավելելով, որ վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերը բացահայտվել են։