Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆորնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ՔաղաքականԽոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Այս մասին գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
«Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում են լուրերի իրենց հարազատներից։ Համերաշխության ջերմ խոսքերի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու այն հայաստանցիներին, որոնք իրենց մտահոգությունն են կիսել մեզ հետ»,-գրել է Քրիստինա Քվինը:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում հրդեհները շարունակվում են: Այժմ 6 միլիոն մարդ տարհանման վտանգի առաջ է: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն տարհանվել են:
Վերջին տվյալով՝ առնվազն 25 մարդ է զոհվել: