Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը 

Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան

Արտաքին Քաղաքական

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունում Հայաստանն ու Միացյալ Նահանգները Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրություն ստորագրեցին։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փաստաթուղթն անվանեց Ռազմավարական գործընկերության կանոնադրություն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ՀՀ–ԱՄՆ Ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ամենայն հավանականությամբ՝ նկատի ունենալով հանձնաժողովի կանոնադրություն, գրում է 168.am-ը։

Իշխանամետ մամուլը, վերլուծական շրջանակները փաստաթուղթը որակում են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության համաձայնագիր, պատմական հանգրվան, սակայն ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում ևս փաստաթուղթն անվանվում է «Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրություն»։ Ուստի չափազանց կարևոր է Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի հետ չշփոթելը, քանի որ ռազմավարական գործընկերության համաձայնագրերը հույժ կարևոր երկկողմ փաստաթղթեր են՝ կարևոր հանձնառություններով և երաշխիքներով, ինչն այս փաստաթղթի դեպքում բացակայում է։ Սակայն հարկ է ընդգծել, որ պաշտոնական Երևանը Վաշինգտոնի հետ սերտացրեց գործընկերությունը։ Ի դեպ, դա արեց հեռացող Բայդենի վարչակարգի հետ, և հայտնի չէ, թե ինչ հիմք կընդունի Թրամփի պետքարտուղարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների համար։

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հաշված օրեր անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, բարձր գնահատեց այս անկյունաքարային էջը հայ-ամերիկյան հարաբերություններում՝ նշելով, որ այն հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ հարաբերությունները մի շարք առանցքային ոլորտներում։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծեց, որ ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ ջանքերին՝ հաստատելու իր անկախությունը և ինքնիշխանությունն իր տարածքում։

Նա նշեց, որ հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար։

Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ աշխատանքը»,- հայտարարեց Էնթոնի Բլինքենը:

Նա նշեց, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի համատեղ զորավարժությունների շրջանակում համագործակցությունը:

Բլինքենի խոսքով՝ այդ հանձնաժողովը մի շարք կարևոր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություն է տալիս՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, ժողովրդավարության և արդարադատության, ներառականության և միջանձնյա հարաբերությունների ոլորտներում:

Խոսելով հայ-ամերիկյան տնտեսական և էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ Էնթոնի Բլինքենն ասել է. «Այս պահին բանակցությունները տանում ենք դեպի խաղաղ միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ»:

Պետքարտուղարը գոհունակությամբ շեշտեց նաև, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի այս հանձնառությունը»,- ասաց Բլինքենը:

Իր հերթին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ գնահատում է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև ասաց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Միրզոյանը ևս ուրախությամբ հայտարարեց, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով ՀՀ նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ «Մենք նաև սկսում ենք բանակցություններն ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է՝ որպես «123-րդ համաձայնագիր»։

Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ցանկանում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ։

Կանոնադրությունն ըստ էության ունի 4 հիմնական ուղղություն՝ տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն, պաշտպանություն ու անվտանգություն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդկային կապերի ու մշակութային փոխանակումների խթանում։ Փաստաթուղթն ինքնին բաղկացած է 5 մասից, որոնցից առաջինում ներկայացված են գործընկերության սկզբունքները։

Հաշվի առնելով ՀՀ ներկայիս խոցելի ռեգիոնալ կարգավիճակն ու անվտանգային բարդ իրադրությունն Ալիևյան սպառնալիքների ֆոնին, փորձագիտական համայնքի ակնկալիքը նմանատիպ փաստաթղթերից այս փուլում անվտանգային որոշակի երաշխիքներն էին ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցման ու պատերազմի սպառնալիքի համատեքստում։ Սակայն փաստաթղթի «Պաշտպանություն և անվտանգություն» բաժնում խոսք է գնում միայն երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների և մասնագիտական ռազմական ուսուցման  միջոցով ՀՀ ԶՈՒ-ին աջակցելու մասին։ Մյուս կետերով ամրագրվում է, որ ԱՄՆ-ը կաջակցի ՀՀ սահմանապահ զորքերի և ՊԵԿ կարողությունների զարգացմանը, կաջակցի ՆԳՆ և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումների և արդիականացմանն ուղղված ջանքերին, որը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ ապահովելու հանրային անվտանգությունը։

168․am–ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ փաստաթուղթը ՀՀ անվտանգության համար որևէ հավելյալ աջակցություն չի պարունակում, սակայն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում, ինչպես նաև ընդլայնել ԱՄՆ քաղաքական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ։ Ըստ նրա, անհասկանալի է, թե հայկական կողմն ի՞նչ է շահում այս փաստաթղթից։

«Եթե ՀՀ իշխանությունները դժգոհում էին ՀԱՊԿ-ի երաշխիքներից, ապա այս մեկում բացարձակապես որևէ երաշխիքի մասին խոսք չկա, ավելին՝ անհայտ է նաև այն, թե ընդհանրապես ինչ ճակատագիր կունենա այն ապագայում, երբ օրեր անց Թրամփի թիմը ստանձնի իշխանությունը»,- նշեց Եվսեևը։

Նրա համոզմամբ, հնարավոր չէ վստահորեն ասել, որ այս երկխոսությունը և գործընկերությունը խորանալու է և ԱՄՆ-ը ՀՀ-ին տալու է այնպիսի երաշխիքներ, ինչպիսին տալիս է Իսրայելին կամ իր ռազմավարական այլ գործընկերներին։

Սակայն, ըստ վերլուծաբանի, միանշանակ է, որ այս փաստաթուղթը ոչ միանշանակ է ընդունվելու Իրանում և Ռուսաստանում։

«Եթե ՀՀ իշխանություններին հետաքրքիր չէ ՌԴ դիրքորոշումը, ապա գոնե Իրանի դիրքորոշումը հետաքրքի՞ր է, թե՞ ոչ։ Եթե նախկինում ՀՀ սահմաններին ԵՄ դիտորդներն էին միայն տեղակայված, ու դա որոշակի անհանգստություն էր առաջացնում Իրանում, ապա ներկայումս ԱՄՆ-ից սահմանային անվտանգության նպատակով մասնագետների այցն է՛լ ավելի է մտահոգելու Իրանին։ Կարծում եմ՝ Իրանը հավելյալ բանակցություններ է նախաձեռնելու այս թեմայով, կամ արդեն իսկ նման խոսակցություն տեղի է ունեցել Իրանի ԱԱԽ քարտուղարի՝ Երևան կատարած այցի ընթացքում»,- նկատեց Եվսեևը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Ամենադիտված