Բլինքենի՝ տեսուչներ ուղարկելու մասին խոսքերը բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան
Արտաքին ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը՝ մաքսային և սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, հայկական բանակ հետ կապ չունեն։
Նա նշեց, որ փաստաթուղը ձևավորվել է առկա ու գործող պայմանավորվածությունների շրջանակում։ «Այդ կանոնակարգի ստորագրումից հետո ինչ–որ դարակազմիկ բան չի տեղի ունեցել ՀՀ ՊՆ–ի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև»,– հավելել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Բլինքենը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ նախօրեին ասել էր, որ «հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանների պաշտպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու մեր հայ գործընկերների հետ՝ սահմանային անվտանգության հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ»:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը որոշ լրատվամիջոցներ ընկալել էին որպես Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը վերաբերող լուր։